Մենարան Վարդան Հակոբյան

Հասկեր իմ, հասկեր

Վարդան Հակոբյան

Հասկեր իմ, հասկեր...Ես ինչ կարող եմ շրշալ ձեր մասին,Ձեր մասին միայն լռում եմ խոնարհ- Երգելուս պահին:Ես լռությամբ եմ երգում ձեզ նման,Լռում եմ ինչպեսՍերմը մայր հողին սիրով պահ տվածՏաք ափն է լռում,Լռում եմ ինչպես ծլունակ հունդը՝Հողի տաք գրկում,Լռում եմ երգով,Անձրեւից հետո պարզված երկնքիԱնվերջ ծիծաղով«Անլուրջ» կապույտով,Իր իսկ ծանրությամբ ցողունը թեքածՈւ լցված հասկի «մեղավորությամբ»...Հասկեր իմ, հասկեր...Ես գիտեմ հիմա դուք ոսկեհատիկԺպիտներ ունեքՈւ երգեր ունեք հողից ժառանգած,Բայց, միա՞յն հողից...Երբ որ համբուրվող հովի տաք շնչից Դողում եք թեթեւ,Դողացող ձայնն է ականջիս հասնումՍերմնացանի օրհնանքների մեջ.- Մեկը բյուր դառնա...Հասկեր իմ, հասկեր,Դուք գովքի երգն եք իմ կոշտ ձեռքերի.Խոլական դարիս քնքշությունը,Խորհուրդը ԼույսիՈւ Խաղաղության:Արեւը գրկած իմ բալիկների Ձայներն եք անմեղ՝Աղերսանքի պես բարձրացած հողից...Ես ինչ կարող եմ շրշալ ձեր մասինՁեր մասին միայն լռում եմ խոնարհ,Հասկեր իմ, հասկեր...