Այցելություն
Վարդան Հակոբյան
Դռան զանգը ծլնգում էհոգեզվա՛րթ, - ճանաչում եմ զանգը իմ մոր։Վեր եմ թռչում՝ բալիկներիս ախորժալուրճիչ-աղմուկով,եւ բացվում է իմ տան դուռը հինգ-վեց ձեռքով։Մենք տնովի կանգնած ենք մերդռան առաջ,համբուրում է մայրս անհերթ,փոքրից-փոքրին սեղմած կրծքին անուշ ու տաք,աստղատուն է դառնում տունս,ծաղկամանում մարած շունչն էլ առնում է կյանք։Իմ մայրիկի պայծառ ու թեժ անկեղծությամբօծվում է իր հարսն էլ ասես,ու բացվում էմայրիկիս մոտ՝արեւի շող ու ցոլք տեսած մի ծաղկի պես։Հետո, իբրեւ ինձնից թաքուն,թեթեւ-թեթեւ «գանգատվում» է նա ինձանից,ելնում ապա,վռազում է՝իր իսկ եփած մուրաբայով թեյ բերելու,-բարկություն էլ թե կար ինձնում, դեն եմ նետումեւ կնոջս ինքս իմ մեջ ես ներում եմ...Բալիկներս ծվարում են մորս տաքուկթեւերի տակ,հավք են դառնում...Իսկ մայրիկիս հայացքն այնպես խորն է մնումիմ տան ամեն իրի վրա,քաղցրանում է տունս այնպես,արթնանում էնախշուն գորգի թավիշն անգամ։Իսկ իմ մայրը մայր է մի պարզու չգիտեինչ հրաշք է իր հետ բերում,նա պարզապես ժպտում է ջերմ,իր կարոտն է մեզնից առնում։Թե գնա էլ... բայց ի՞նչ գնալ,այցելում է մայրս որդոց տներն ամեն,օջախներ է կապում իրար՝ծիածանով,երջանկությամբ՝ հյուսած թել-թել...Ես դառնում եմ անասելի ուժեղ ու մեղմեւ փողոց եմ ելնում խինդով,մարդիկ նայում, իրենց-իրենցզարմանում են՝ ի՞նչ է սկացել...Առանձնապես եւ ոչ մի բան,պարզապես իմ մայրը այսօրեկել է եւ դուռս բացել...