Մենարան Վարդան Հակոբյան

Հավերժություն

Վարդան Հակոբյան

Վիլյամ ՍարոյանինՃամփան կանգ առավ։ Սարը գնում է,գնում է սարը երկնի եզերքով,գնում է ցավը սրտի եզերքով,գնում է սերը բախտի եզերքով...Ճամփան կանգ առավ։ Սերը գնում է։Հեռուն ձայն տվեց։ Տունը գնում է,Գնում է տունը դարի քայլերով,Գնում է սյունը սարի քայլերով,գնում է հունը քարի կարերով,Հեռուն ձայն տվեց։ Ես եմ, գնում եմ։Արփին մայր մտավ։ Օրը գնում է,թռչում է օրը անհասի միջով,թռչում է հուրը երազի միջով,թռչում է լուրը իմ լացի միջով,Արփին մայր մտավ։ Հուրը մնում է։