Մենարան Վարդան Հակոբյան

Հովը տերեւից, կամ` զրույց ծառի հետ

Վարդան Հակոբյան

Հովը տերեւից կախվել, խաղում էր,Ախր տերեւը ոնց պահեր նրան։Եվ մի ոստյունով տեղը փոխում էԽաբուսիկ հովը շիկացած ամռան։Ծառը տեսնում է, լռում է ծառը,Ո՞ր մի հարցումի պատասխան տա նա։ՈՒ ծառի սրտում սարսուռ մի սառըԹախիծ է հյուսում խոհերից տարտամ։Գոնե քիչ արդար լինեիր, անտառ,Ծառը չվառվեր տապից արեւի,Եվ քիչ էլ, ավաղ, ինքը կարենարՇոգի մեջ առնել համն իր ստվերի։