Մենարան Վարդան Հակոբյան

Անապստան թիթեռներ

Վարդան Հակոբյան

Ես չեմ քայլում բոլորի մեջ, թեեւ դա չի խանգարում, որամեն մեկն իր պահը խնայելով, իմ օրվա ժամը սպառի։ Եվքանի դեռ չես հրկիզվում տարածության մեջ, այն մշտապես մնում է փակ։ Սաստիկ փակ։Արեւի ճախրանքում տոհմակցվում են քար ու ծաղիկ։Դուռը երբ ներսից են բախում,դրսից ո՞վ է բացելու։ Եվընկնելը երանություն է՝ երբ դու չես քո հենարանը։Պահը տխրեցվում էանապաստան թիթեռով։Անքարության մեջ չաճողծաղիկ։ Արագընթաց սար։Իմ բանաստեղծության առաջին բնորդուհինմեր Մեծ ձորի գետակն էր, թիկնել էր՝ գլուխըԼվացքատեղի քարերի վրա, մասրենու մի քանիփուշ ու հուլունք՝լուսափրփուր լանջին առած։(Առագաստի նման բացվել է Չարենցի բառը, եւ սպասում եմափին, ծով ելած Անահիտը մինչեւ հիմա չի վերադարձել։)Երբ սենյակիս ծաղիկները սկսում են ավելի անզուսպբուրել, զգում եմ, որ քո գալու ժամանակը մոտենում է։Ես քայլում եմ բոլորից դուրս։ Բայց եթե լինում է որձաքար,ապա որն է ծաղկի էգը, կամ՝ արուն խոտի, կամ՝ մեռնելըմութի, կամ՝ հարությունը լույսի... Այստեղ խոսքս ընդհատվում է,դառնում է ենթատեքստային մեղեդի, վրան անսովոր մի ցուցանակ.«Կողմնակի բառերին մուտքը խստիվ արգելվում է»։Ես չեմ քայլում բոլորի մեջ, ես բոլորից դուրս եմ քայլում։