Հունդը
Վարդան Հակոբյան
Հունդը հողի մեջՀողվորի սպասման գինը իմացավ,Եվ արձակ դաշտի Վարդենիները,Հավատարմության կրակներ պարզած,Իմ երազներին ընդառաջ ելան:Հետո գարունըԻնչ-որ ակոսում խոնարհվել լռինՈւ համբուրում էրՔնքշությունն իրենց աշխարհին տվածԵվ փոխարենըԿոշտություն առած ձեռքերը պապիս......Իմ հուշերի մեջՊապս հավատի սերմեր է ցրում,Եվ սերմը մինչեւ հողին կհասնի,Ասես թե նրա ափում է ծլում: