Հպարտությունս
Վարդան Հակոբյան
Հպարտ եմ, իրա՛վ...Չէ՞ որ երկնքի բույրով խնկարկողԼեռներ ունեմ ես իմ ոտքերի տակ.Հրացո՜լք լեռներ,Որոնց թեւավոր կատարներին միշտՎառվում է սերն իմ հայոց աշխարհի։Հպարտ եմ ազատ իրավունքիս մեջ։-Իմ իրավունքովՀունդերը հողում ծիլ են արձակում՝Գարուն է քանի,Կռունկը լույսի հմայքները տաքԾրարում է իր ճերմակ թեւերում՝Գիշերվա ճամփան անցնելու համար,Ժայռից կարկաչ է բխում աղբյուրի...Երազից առաջ՝ այդ իրավունքովԿարող եմ թեւել,Արեւին հասնել՝Կրծքիս տակ հեւքը հայրենի երկրի...Հպարտ եմ, քանզիԵրազները իմ սրտից են քամվելԵվ տրվել դարիս,Հպարտ եմ, որ իմ սրտին տեր դառած Հայրենյաց սերն էՄիշտ ինձ վեր տանում,Ինչպես թռչունին՝ թեւերը նրա...Հպարտ եմ, այո՛,Հպարտությունս քո՛նն է, Հայրենի՛ք,Իմ Արցախինն է.Սրբացած պարտք է հպարտությունս՝Արեւապսակ օրդ երգելուԵվ իրավունքով իմ մշակ պապի (որ չի ունեցել)Հողդ հերկելու...Հպարտ եմ ես իմ լեռների նման։