Մենարան Վարդան Հակոբյան

Հրաշքները

Վարդան Հակոբյան

Ձեռքերի մեջ են հրաշքներն ապրում,Իսկ ո՞ւր չեն, արդյոք, ապրում ձեռքերը...Նրանք արեւի լույս են ճառագում,Զորություն դառնումԿամուրջների վեհ կամարների մեջ,Հայտնության ոսկի աստղեր են վառումՈՒղեծիրներումԲացվող օրերի,Եվ մոր ու մանկան, Սիրող զույգերիՏաք գգվանքներում բուրում են քաղցր...Ձեռքերն են, իրա՛վ, հրաշք արարում,Ձեռքերիս մեջ են ողջ հրաշքները։Ուրիշ հրաշքներ մի՛ փնտրեք, երգե՛ր,Ապրեցեք միայն ինչպես... ձեռքերը։