Մենարան Վարդան Հակոբյան

Ձայն

Վարդան Հակոբյան

Ձայն եմ,ունեմ կենսագրություն,ունեմ ճամփա, չէ՝ ճամփաներ,եւ մի անսուտանմահություն։Գիտեմ՝ինչ է տոնայնություն,ծանոթ եմ ես ուժին հողի,արյան կանչին,ճանաչում եմ սահմանը ձերլսողության,անտեղյակ չեմ, ասենք, թեկուզպատմությունից խլականջի։Ձայն եմ,որին ոչ մի դարում,ոչ մի իշխան ու բռնակալչկարեցավ լռեցնել,եւ չինական պարիսպն անգամ,չի կարող ինձ խլացնել,տոնս փոխել,փոխել ոճս կամ տալ երանգ։Ձայն եմ,անցած ձեր սրտերի արձագանքով,հասկանում եմ՝ում ականջի դառնալ որոտ,ում ականջի փարվել-շոյել,ում ականջի կողքով անցնելկամ ի՞նչ ասել։Ձայն եմ,արմատ, չէ՝ արմատներ,որոնց երբեք դու չես ասի՝այսպես ձգվիր.գիտեմ ես իմ ճանապարհը։Ձայն եմ,փոքրիկ, գուցե եւ թույլ,սակայն ելած ձեր հավատից,սակայն ձեզ պես հավերժական,սակայն անմեռ - քանզի իմ մեջավի՜շն ունեմ սուրբ ճշմարտի։