Ձանձրացրեց անձրեւն ավելի
Վարդան Հակոբյան
Ձանձրացրեց անձրեւն ավելիեւ այն էլ՝ քանի գիշեր ու ցերեկճյուղերում պահվողգարնան հավքերին։Ծառերն էլ էին անհարմար զգում՝հավքերին կարգին ծածկ տալու համարդեռ մարդավարի չեն էլ հասցրելտերեւակալել։Բայց համբերության գինն էլ է ընկնում,թե այն երբեւէ չպիտի պայթի.վերջապես, ահա, մի փոքրիկ թռչուն՝իր խաչեղբոր հետ,-հազիվ գտնված շողի խորհրդով,-օրը լցրեց իր անուշիկ երգով։Բայց չէին ցրվում ամպերը դարձյալ,սակայն եւ այնպեսշարունակեցին հավքերը երգել,ամպերը, դե հո քա՞ր չեն ամպերը,թե քար էլ էին՝հալվեցին-կորան։Դուք եղանա՞կն եք ուզում գուշակել։ Օդաչափն ահա՝ անսխալ ու ճիշտ, չխաբող... երգը։