Ձգված աղեղներ
Վարդան Հակոբյան
Գնաց անտառը, խրվեց ամպի մեջ,խրխինջը ձիուն կորցրեց ձորում,քունը գողացավ աչքը լուսնյակի,օրվա մտքի մեջ խայտում է սուտը,եւ հավքի ներսում երկինքն արնել է։Գագաթն աստղերի զոհասեղան է,խիղճը փնտրում է ու չի գտնում տեր,ձիթենին Նոյի ձեռքն ուրանում է,լեռը շրջվել է մեջքով դեպ երկինք,մգլահոտ փչեց փեշից Աստծո։Քարտեզի վրա մի ծառս եղած ձի՝Արցախ-դաժան սեր, վիրավոր անուն,տունը փնտրում է աչքեր մայրական,հայկյան աղեղը լարում է հոգուեւ օրերն անցնող՝ սլացող նետ են։Ժամանակի դեմ, անմաշ ցավի դեմ,հույսը համբույր է խաչքարի շուրթին,վերադառնում է որդին դեպի տուն,ճանապարհն իրեն կերտեց երազից,տառապանքն ի վեր նավում է իղձը։Զանգը արթնացավ արյան խորքերում,զոհերը ելնում, միանում են մեզ,անթիվ ձեռքերով գրկել է Քիրսըեւ լեռան փեշից մեռոն է թափվում,ինչ էլ որ լինի՝ մենք լինելու ենք։