Ձգվել շյուղերը
Վարդան Հակոբյան
Ձգվել շյուղերը ու տարածվել ենՇուրջը մայր ծառի...Եվ ահա ձեռք են մեկնում իրարու,Ճկվում են կամաց,Ձյունեղեն բեռը իրարից առնում, Որ թեթեւ տանեն...Ողջ բեռը ուսած նայում է ծառը,Ժպտում մայրաբար՝ իր հաշտ շյուղերին,Եվ կարծես մի պահԹեթեւանում է ձյունը ուսերի...