Ձոն (Վարդան Հակոբյան)
Վարդան Հակոբյան
ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻՆՀուր ու հեղեղ եւ արյան ծով,Երերում էր նավը արդեն...Ելավ հայը։ Կամքն ԱստծոԼերանց վրա կախեց կանթեղ։Ելավ, զարկեց։ Հայի ներսումԵլան հազար-հազար սարեր...Ելան եւ Վան, Անի, Սասուն,Եվ Արցախա հողն անվեհեր։Եվ աղավնին՝ շյուղը կտցին,Եկավ, իջավ ձեռքին նրա...Արեւ ու լույս աստվածածինՀագան երազ ոսկեհմա։Անդրանիկյան հուրը հանեցԱրցախա ծուռն անզուգական...Ցավը՝ որքան անհուն ու մեծ,Հայը՝ այնքան դյուցազնական։Մասիսներում քարայր մտածՄհեր ելավ Քիրսի լանջին...Լույս ծագեց մեր բախտին մթնած,Բացվեց հուսո դուռն առաջին։Հուր ու հեղեղ եւ արյան ծով,Երերում էր նավը արդեն...Երբ նա ելավ, կամքն ԱստծոԼերանց վրա վառեց կանթեղ։1996թ.