Մենարան Վարդան Հակոբյան

Ձորը մտա

Վարդան Հակոբյան

Ձորը մտա ես օրվա հետ:Արեւ ուներ օրն, արեւեցՈւ բարեւվեցՃամփաներում:Խենթ էր, խենթ էր առավոտը,Իմ հեռավոր մանկության պես.Արեգակից առաջ ընկել,Թավալվում էր հովիտներում,Թփուտների մեջով վազումԵվ վրաս էր թափվում անհոգ Շաղն ու շողը,Գետը մտնում Ու մրցում էր ալիքի հետ`Մարտնչելով հոսանքի դեմ,Խա՞ղ էր դա էլ,Երազների տուտը բռնումՈւ թռչում էր դարերն ի վեր:Խենթ էր, խենթ էր առավոտըԻմ հեռավոր մանկության պես:Հետո… Ոչինչ չեմ հիշում ես,Տեսա հանկարծ` Մայրամուտ է,Լեռներից դեն գլորվում է Արեգակը,Եվ ետեւիցՉի կարենում օրը հասնել,Չի՜ կարենում օրը հասնել…