Ճամփաները
Վարդան Հակոբյան
Հայրենականից չվերադարձած համագյուղացիներիսԳնացել են ու չեն դարձել.Մոլորվե՞լ են ճամփաները.-Հազար ու մի հողմով անցնել,Մաքառել են ճամփաները։Սրտերից սեր, լույս են առել,Հույս են դառել ճամփաները.Հինգը տարել, մեկն են բերել,Մեզ դեռ պարտք են ճամփաները։Դրոշների ծփանքի տակՃամփաները ձուլվել իրարՈւ դարձել են խաղաղության,Հաղթանակի ճանապարհ։Կամրջել են իրենց սերը,Մեզ հասցրել լույս-ափերին.Ճամփանե՜րը, ճամփանե՜րը,Մենք դեռ պարտք ենք ճամփաներին։