Ճամփի հետ
Վարդան Հակոբյան
-Ամեն օր ինձԴպրոց տանումԵվ դպրոցիցԲերում ես տուն։Ասա՛, ճամփա՛,Չե՞ս հոգնում դու։Ճամփան լսեցՆաիրիկինԵվ պատասխանՏվեց այսպես.-Ուր էլ ուզես,Կտանեմ քեզ,Ու չեմ հոգնի,Չեմ հոգնի ես,Միայն թե դուՄիշտ տուն տանես,Խելոք բալիկ,Ոչ թե «Երկու»Կամ թե «Երեք»,Այլ «չորս» եւ «Հինգ»։