Ճերմակն ու սեւը
Վարդան Հակոբյան
Մորս վարսերըմեր սար ու ձորով, մեր հին հանդերովանցած ու անցնող ճանապարհներ են...Ահա, մի ճամփա. -ձգվում է Դերին աղբյուրի ափովեւ Ջրաղացի ձորում ծեծկվում անդուռ անձրեւիծանր տարափով,ջաղացի ջուրը սելավից խլումեւ արցունքներ է նվիրում նրան,մինչեւ հրաշքի նման երեւամ,դուրս գամ անձրեւի,մութի,երկնքի,որոտի միջիցՈւ կանչեմ՝ մամա՜...Եվ լացի միջից ծիծաղեն հանկարծ,խինդով վարարեն արցունքներն իմ մոր։Ահա, մի ճամփա. -համառության պես ելնում է Մեծ սար՝ իմ կամքովն ի վեր,եւ, որքան փոքր, ես՝ հպարտ այնքանու մեծավարիմայրիկիս ձեռքից գերանդին առնում,ինքս եմ դառնում գերանդիավոր,պրկվում եմ, ձգվում,բայց հոգնությունս ես վիզ չեմ առնի...- Մի քանի օր էլ՝ հայրիկը կգա...Մորս խոսքերը դողում շուրթերին,թախիծ են մաղում հանդերի վրա։Իսկ իմ ընկերոջ՝ անհոգ ծղրիդիերգը վառվում է ամռան շոգից թեժ։Ահա, մի ճամփա. -Մեր Եխծուն տակի բոստանում փշոտբոբիկ ոտքերով ջուր է բաժանումմայրս մարգերին, վռազում ապա՝կամը լծելու,կալը կալսելու,ուշ երեկոյան՝ հեռու քաղաքիցհորս առաքած քաղցր կարոտըիր բալիկներիդեմքին համբույրով լուսագործելու...Դեռ լուսամութին զարթնում այդ ճամփանու հանդ է գնում՝մեր հազար ու մի հոգսում լուծվելու։Ահա մի ճամփա...Մի ուրիշն, ահա...Ինչքան ճամփաներ - խոնարհ, խնկավառ...Մորս վարսերըմեր սար ու ձորով, մեր հին հանդերովանցած եւ անցնող ճանապարհներ են...Ճերմակ մազերը ճամփեքն են անցած,չանցած ճամփեքըախ, այնքան քիչ են մորս վարսերում։