Մենարան Վարդան Հակոբյան

Անեղանակ տխրություն

Վարդան Հակոբյան

Ճանապարհը ծնունդ է տալիս մեզ։ Ծնվելուց հետո մարդ դառնում էօտարական։ Միակ տունը, որ ունեցել եմ, դա եղել է մինչեւ ծնվելս։Պսակակիր ցավ։ Եվ երկինքըստվերի նման քարշ է գալիս մի աստղի ետեւից։ Անեղանակ տխրություն։Ես չեմ սիրում անցած եւ ընթացիկ թվականները, որտեղ ինձ սպանել ենմի քանի անգամ, ես նախընտրում եմ տարիներըչեկած, որտեղ միշտ ապրում եմ, եւ պոեզիան, որ փորձում է ազատագրվել բառից։Ոչ-ոք չի հասնում ոչ ոքի, որովհետեւ ոչ ոք չի ձգտում ոչ ոքի,ամեն մեկը հասնում է ինքն իրեն եւ հենց այստեղ էլ հանդիպում են մարդիկ։ Թեպետշատ հաճախ հակառակն է լինում՝ բոլորը հանդիպում են բոլորին, սակայն ոչ մեկը չի հասնում ինքն իրեն։Ես ուզում եմ ապրել, բայց դու ինձ սպանիր, խնդրում եմ։ Անրձեւի տակ քայլում եմ՝իբրեւ անձրեւ չի գալիս։ Եվ չեմ թրջվում։ Գույնը աչքախաբություն է։Առավել եւս՝ խավարը։ Երկինքը թռչում է այնտեղով, որտեղով ոչ մի հավք դեռ չի անցել։Ժամապահ զինվորը քայլում է խրամատն ի վար, ի վեր, իսկ լուսնի եղջյուրիցթափվում են ճերմակ վարդեր ու աղջիկներ։ Ամուսնության առաջին գիշերում տեսնես ինչ էր տեսնում հեռադիտակով, երբ անկողնում սպասող իր հարսնացուին մոռացած, անընդհատ աստղերն էր դիտում Գալիլեյը։ Բարդիներն առվի խշշոցները տարել են երկինք։ Վշտից դուրս գալուլավագույն պայմանը, նրանում ավելի խորը սուզվելն է։ Անրջամետ գիշերներ։ Հույսըթեեւ արքա է, բայց նա չի ապրում արքունիքում, նրա օրրանը խուղն է թշվառների։Ուր որ գոյություն չունի ոչ մի ճանապարհ, այնտեղ փնտրեցեք իմ ճանապարհը։ Մյուս միակ տունը, որ կունենամ, չգիտեմ երբ եմ ստանալու։ Բնակարանահերթում ենք բոլորս։ Եվեթե ես հաճախ եմ նայումժամացույցին, ապա միայն նրա համար, որ իմանամ, թե ժամը քանի՞սը չէ։Երբ ես ճանապարհ եմ ընկնում (անկախ նրանից՝ուր չեմ գնալու), նոր միայն սկսում եմ հասկանալ, թեորքան սխալներ եմ թույլ տվել կյանքում։(Առանց այլեւայլության)։Ի դեպ, ի՞նչ կարեւոր է ասել «սիրում եմ», երբ իսկապես, սիրում ես, գլխավորնայն է՝ կարողանալ չասել «սիրում եմ», երբիսկապես չես սիրում։Մութից դուրս՝լույս չէ։Իսկ Կլեոպատրան թեւերիս մեջ շշնջում էայն մասին, որ իր բավականությունը (հասկանանք՝ օրգազմ) մշտապես հետո էլինում, երբ ձախ ոտքը բարձրացնում ու դնում էարյունոտ գլխին այն տղամարդու, ով մեկ վայրկյան առաջ գրկել է իրփխրունացած մեջքը։(Զզվելի է, երբ քեզ փորձում են հասկանալ, ուրեմն՝չեն հասկանալու ոչ մի ժամանակ)։Ինձ ստեղծելով՝ մահվանհնարավորություն տվին։Ստվերն արեւի նմանակն է։ Մութը նմանակն է լույսի։(Մեկ-մեկ բարձս այնպես է ասեղնոտում,որ ինձ թվում է գլուխս իմը չէ, կամ՝աղավնու փետուրների փոխարեն, բարձիս մեջՍալվադոր Դալիի խուզված բեղերն են)։Երբ ամփոփում էին հողում մանկությանս ընկերուհուն,որին շատ խղճացի, որովհետեւ նրա հետ ոչ մի լուցկիու ճրագ չդրին, մինչդեռ Ջուլիետան լույսն այնքան էր սիրում։Մեծ վեպերի փոքրիկ հերոսուհիների նման։Ի՞նչ։ Ներեցեք, բայց ես ապրում եմ այն բարեւով, որ ինքս եմ տալիս։ Եվ ուր էլ հասնելու լինեմ, չեմ մոռանալու այն ո՛չ միակգիշերը, որն առավոտյան ինձ արդեն չէր հիշում։