Անսխալ տարածքներ
Վարդան Հակոբյան
Աշխարհի որ անկյունից էլ նայես՝ ես մենակ եմ։ Եվթեպետ թեւեր չունեմ ու չեմ թռչում լեռան ու հավքերի երամում,սակայն, համոզված եմ, նրանց հետ անպայման հասնում եմ, քանի որմարդը պատկանում էապագային, որը երբեք չի գալիս։Ափով սրբիր ծաղիկների թախիծը՝ եթե դրանք նվիրելու ես։ Իսկ սերը գալիս է այն ժամանակ, երբ գնում է։ Բաժանվելուց հետո իմացանք,որ անբաժանելի ենք։ Անպաշտպան՝ որպես սուր։Իմ բառը, որով խոսում եմ ձեզ հետ, բաց նամակ է՝ հղված մանկությանս։Ճանապարհը, որ իջնում է երկնքից, ինչու չի իջնում երկնքից։ Խոտի ցողունը,որ ձիգ է ու սլացիկ, ինչո՞ւ ձիգ չէ ու սլացիկ։ Ինքնապատժի գորովանքներ։Չասված խոսք կա օդի մեջ եւ շնչել չի լինում։ Ավերակված ձի։Մանուշակից այն կողմ՝ մանուշակ չէ։ Ես աքսորյալ եմ ինքս իմ մեջ։ ԵրեկԱրցախը խոշոր տերությունների շարքում էր կանգնած։ Հպարտ։ Անանձրեւհիշողություն։ Ձուկ ուտելիս հիշեցի, որ ես նրա հետ, մինչեւ մայրս ինձ ծովից կհաներ ու տուն կբերեր, նույն ջրերում լողում էի։Տերեւը քամու շնորհը չէ։ Ո՞վ էր, ասաց՝ եթե ագռավները չկռռային, թե՝ ձյուն էգալու, ձյունը չէր գա։ Եվ թեպետ հունդերը հողի տակ են, արեւի շողնանսխալ գիտե յուրաքանչյուրի տեղը։ Դեմքիս վրա անավարտ են բոլոր հայացքներս։Ահա եւ զգեստների շրշյուն-քամին, առանց որի դրախտի ծաղիկները չեն փոշոտվում։Եվ թեեւ մենամարտում «անմահացել» է մի ոմն Դանտես,սակայն Պուշկինի նետած ձեռնոցը մինչեւ այսօր դեռ ոչ ոք չի վերցրել։Աշխարհի որ անկյունից էլ նայես՝ ես մենակ եմ։ Եվ երբ ուրիշ տեղ չկագնալու՝ այստեղ մնալն անհնարին է։ Գիշերը տխրության հնարանքն է,անփույթ ներկարար, դույլերը՝ մրով լեցուն։ Սպիտակ մուր։ Մի քնիր՝ երբ քնում ես։Լույսը տարել էպատուհանները։ Իսկ լեռան դիրքը կարող են փոխել միայն ծաղիկները։