Մայրերը եւ երեխաները
Վարդան Հակոբյան
Մայրերը գիտեն՝երեխաները ինչու են լալիս լռեցնելու հնարն էլ ունեն։Իսկ երբ լալիս են իրենք՝ մայրերը -ոչ մի երեխաոչինչ չգիտե։ Երեխաները դառնում են այնպես թույլ, անօգնականեւ երեխա են դառնում կրկնակի՝լացով մանկական։Ու մայրերն իրենց լացը մոռանում,շրջվում են իսկույն,արցունքը սրբում մանկանց աչքերից.Սա էլ հնարն է երեխաների...