Ոսկե ձկնիկի հեքիաթը
Վարդան Հակոբյան
Հովը արգելված բաներ է անում,ուրախությունից ոնց է խենթացել,Հին-հին մոռացված երգեր է մանումԶինգանագետը,օրվա աչքերը, նայիր, խոնավ են...Ես քարերին եմփարվում խենթորեն,փարվում եմ խոտին,թփինու գետին.ցուրտ հեռուներում միայն իմացա՝ինչքան խորն եմ ես նրանց սիրում։Հետո հանդարտվում, նայում եմ ափին։Ու չի համբերում,ինչ-որ մի ալիք, ջոկված ջրերից,գալիս ու ջրի անուշ շշուկով,գետին երկարված ձեռքս է համբուրում։Գետի մեջ ապա փնտրում եմ ես այնդղյակը ոսկե,ուր ոսկե ձուկը ջրահարս դառած,ինձ այստեղ, ահա, ամեն իրիկուն,լույսի,մաքրության,անաղարտ սիրո հեքիաթ էր պատմում։Գետը գալիս է իմ խենթ օրերից,գետը գալիս է իմ մանկությունից,հեքիաթ ու դղյակ իր հետ չի բերել,թողել է այնտեղ...Հիշում եմ մորս՝ իմ ձեռքը բռնած հենց այս կամրջին,ու... դժվարանում կամուրջը անցնելառանց այդ ձեռքի...Մի պահ կանգնում եմ կամրջի վրա,նայելով կապույտ խորքը ջրերի,ուր որ ծնվում ենձկնիկներ նոր-նոր՝գեղեցիկ, սիրուն, երազավարի,խայտում ջինջ գետի կոհակների մեջ։- Եկել եմ, մայրիկ,- գետին եմ ասում։- Մայրիկ, եկել եմ,- խոտին եմ ասում։- Եկել եմ, մայրիկ,- քարին եմ ասում,ասում եմ թփին...Եվ գետը ինձ է փարվում մայրորեն,քարերը ինձ են փարվում մայրորեն,թփեր ու խոտեր համբուրում են ինձ...Որքան խո՜րն են մայրերը սիրում...Որախությունից խենթացած հովըփաթաթվել է ու ինձ բաց չի թողնում։Իմ արցունքները սրբում եմ կամացու բացվող օրվա աչքերն համբուրում։