Առաջին ճերմակը
Վարդան Հակոբյան
Երբ ես առաջին ճերմակը տեսավարսերում իմ մոր, մայրիկս ժպտաց.- Մի՛ տխրիր, որդիս,ես ջահել եմ դեռ։Երբ որ ես երկրորդ ճերմակը տեսավարսերում իմ մոր, մայրիկս ժպտաց.- Մի՛ տխրիր, որդիս,ես ջահել եմ դեռ։Երբ ամբողջովին նստել էր ձյունըվարսերին իմ մոր, մայրիկս ժպտաց.Մի տխրի՛ր, որդիս,ես ջահել եմ դեռ։Ես մի օր մորս ցույց տվի գլխիսճերմակն առաջին, հառաչեց հանկարծու մի վայրկյանումմայրս ծերացավ։