Մեկ քայլ, երկու քայլ
Վարդան Հակոբյան
Մե՛կ քայլ, երկո՛ւ քայլ...Խոհերս այրվում ու ամեն քայլիսՁուլվում են ասեսՀորիզոնները հույսով երիզողԼեռան ծաղկունքի գույն-ժպիտներին,Իսկ կապույտներում պուտ-պուտ նկարվածԱստղերի երգը,Թվում է, ես եմ հորինել մի օր։Մե՛կ քայլ, երկո՛ւ քայլ...Ես խորանում եմ արեւի կանաչԽորհուրդների մեջԵվ իմ ճամփամերձ ծառերը մեկ-մեկԶուգում հեքիաթի ադամանդներով,Ամեն սաղարթիցԼույս ու գինդեր եմ կախում ծիծաղի,Խնդությամբ օծում թուփ ու արահետ։Եվ ինչքա՜ն լավ է,Որ ճանապարհս հոգնել չգիտե,Միայն թե հավատ, հույս տանի իր հետ։Մե՛կ քայլ, երկո՛ւ քայլ...Գնում եմ երգով ու նվագներով՝Շքերթի ելած գարունքվա նման։Եվ քո կարոտը՝ ծաղիկներ գրկած,Գալիս է շուքով դիմավորելու։Դու բնակվում ես երազներիս մեջ,Իսկ ես, ի՞նչ մնաց,Հասնում եմ ահա իմ երազներին...Մե՛կ քայլ, երկո՛ւ քայլ...