Իմ հոգում ունեմ
Վարդան Հակոբյան
Իմ հոգում ունեմ լուսաշող մի ափ,Ուր թրթռում են քո երազները,Ուր կա մի ծաղիկ,Որի թերթերին թե մատդ դիպչի,Սիրո նոր երգեր պիտի բուրվառեն։Իմ հոգում ունեմ մի կանաչ կարոտ՝Թող աչքերիդ պես երազներս պարզ, Մաքուր լինեն միշտ,Ու, թե հարկ լինի, արեւը անգամԿրակ աղերսի նրանց խորքերից։Իմ հոգում ունեմ մի անշեղ ճամփա,Ուր պիտի լինես ճամփորդն առաջին։-Դե՛հ, ճամփադ բարի...