Մենարան Վարդան Հակոբյան

Մենախոսություն (Վարդան Հակոբյան)

Վարդան Հակոբյան

Ովքե՞ր են ապրում...Նրանք, որ գիտեն զգալ, գուշակել,Շունչը փոփոխվող եղանակների,Եղանակի հետ՝Զգեստափոխվել, ՉհակաճառելՄարտյան օրերի քմայքների դեմ,Տաք ու հովի հետ քայլել համընթաց։Ովքե՞ր են մեռնում...Նրանք, որ գիտեն մեն-մենակ դուրս գալ,Մարտի մեջ մտնել անգամ Մարտի հետԵվ պարտադրել Իրենց շունչը տաքԵղանակներին,Ստիպել նրանց՝ միշտ արդար լինել,Միշտ կայուն լինել ու բարենպաստ։Եվ ապրում է նա ով մեռնել գիտե,Իսկ ով չգիտե՝ մեռած է վաղուց...