Մենարան Վարդան Հակոբյան

Գիշերվա դեմ

Վարդան Հակոբյան

Գիշերվա դեմ դուռդ կողպիր,Լույսդ արթուն պահիր, իմ տուն,Երբ գիշեր է ու խավարն էՇուրջ բոլորդ հանգիստ վխտում:-Որ չարքերից հեռու մնաս:Որ խավարը չթանձրանաԿակաչներիդ կարմիր սրտում:Որ կանաչը խորշակների«Գգվանք» չառնի հանդ ու արտում:Որ իր կտցին երգ ունենաԱրտերի մեջ՝ ամեն արտույտ:Որ դաշտերդ լինեն ծաղկուն:Որ սարերդ լինեն կանգուն:Որ... ներիր ինձ,Հո ամեն ինչ ես չե՞մ ասի,Իմ հո՛ղ,Իմ մա՛յր,Իմ տո՛ւն:Ես լավ գիտեմ,Որ մայրերը հասկանում ենԱնգամ չասված խոսքը որդու:Գիշերվա դեմ դուռդ կողպիր,Լույսդ արթուն պահիր, իմ տո՛ւն: