Մենարան Վարդան Հակոբյան

Մենախոսություն

Վարդան Հակոբյան

Դու արդեն քո թեւերով թռչելու այն շարժումն ես անում,Որով հավքը նետվում է երկնքի մեջ,Թեւահարում ես, բացում ես թեւերդ, բայց չես թռչում...Պարզապես թեւի աննշան, թույլ մի շարժում ես անում,Ու գուցե թե միայն թեւի չէ...Ու ճերմակաթույր ձին, որ քեզ տանում է,Այնքան խորն է զգում քեզ,Քո յուրաքանչյուր շարժումը, շնչառությունը,Որ մտքիդ շարժումից անգամ նա հասկանում է, որ պետք է քայլ անի:Մի նայիր այդպես նախատինքով,Այնպես, որ չեմ կարողանում ընթերցել քո աչքերը,Այնպես, իբրեւ, որ ես...Տերեւների վրա ի՞նչ է գրում գարունը տեսնես։Աղբյուրների շշուկում, տեսնես, ի՞նչ երգեր է մոռացելԳարունը։Տեսնո՞ւմ ես, ես սարուձոր եմ ընկնում՝Քո աչքերի մեջ գրածները քեզ բարձրաձայնՉկարդալու համար։Ես պարզապես հարցից խուսափողԵրեխայի նման քարեքար եմ ընկնում։Գիտեմ, որ դու գիտես այն, ինչ ես պիտի ասեմ,Ուրիշ ոչ ոք, դու, միայն դու,Եվ ինձ համար հանելուկը մնում է հանելուկ։Եվ չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ։Գիր անելուն հավատում եմ,Երեւի գիր են արել։ Երեւի։Դու արդեն հոգնեցիր իմ զառանցանքներից,Դու արդեն շրջում ես քո աչքերը,Դու արդեն քո թեւերով թռչելու այն շարժումն ես անում,Որով հավքը նետվում է երկնքի մեջ,Թեւահարում ես, բացում ես թեւերդ, բայց չես թռչում...Պարզապես թեւի աննշան, թույլ մի շարժում ես անում,Ու գուցե թե միայն թեւի չէ...Ու ճերմակաթույր ձին, որ քեզ տանում է,Այնքան խորն է զգում քեզ,Քո յուրաքանչյուր շարժումը, շնչառությունը,Որ մտքիդ շարժումից անգամ նա հասկանում է, որ պետք էքայլ անի,Եվ այնքան նուրբ է զգում այդ ձին քեզ,Այնքան խորն է գզում այդ ձին քեզ,Որ կարծես թե այդ ձին,Որ կարծես թե այդ ձին, մեղա Աստծո,Ես եմ։Եթե այդ ձին ես լինեի։Դու հիմա քնած ես անպայման,Գեղեցիկ, աչքերդ փակ։Եվ բարակ-բարակ, ծաղիկների մեջ շուլալված,Առվի նման։Երեւի շնչում ես գարնան չասված ծաղիկների բուրմունքը։Գիշեր է հիմա, խորը գիշեր։Աչքերս փակ են, քնած չեն։Պարզապես փակել եմ աչքերս, որ քեզ տեսնեմ։Եվ տեսնում եմ։ Եվ տեսնում եմ։Ներիր,Ես գիտեմ, որ դու չես ուզում,Ես գիտեմ, որ դու չես թողնում։ Ես համբուրում եմ... խալը,Բարձրանում եմ մի քիչ վեր,Մի քիչ էլ։Ես համբուրում եմ։ Ես համբուրում եմ։Դու շարժվում ես, ուր-որ է պիտի արթնանաս։Չեմ թողնում։Աներեւութանում եմ։ Չեմ ուզում արթնանաս։Քնիր։Ճերմակաթույր քո ձին, որ, իհարկե, ես չեմ,Կատակեցի քիչ առաջ, ես չեմ,Ճերմակաթույր քո ձին այս սեւ գիշերվա մեջԻ՜նչ ճերմակ է,Սանձը՝ ճերմակ, ճերմակ է քայլվածքը, կանգնել է հպարտ, սլացիկ,Գեղեցիկ, անկրկնելի,Իսկը քո՛ ձին, միայն քո՛...Ինչ լավ է, որ այդ ձին ուրիշին երբեքՉէր կարող լինել,Եվ քոնն է միայն։Ճերմակ ձյուները շուշաննե՞ր են ճերմակ, գուցե,Որ իջնում են երկնքից, քեզ հետ միասին,Եվ դու այն խոսքը, որ պիտի ինձ ասես,Այն խոսքըԼռում են քո աչքերը իմ աչքերի առաջ։Հասկանում եմ, հասկանում եմ, ներիր։Ներիր։ Եվ այդպես օտար-օտար մի՜ նայիր,Մի՜ նայիր։Մի՛ նայիր այդպես։Ես ընդամենը եկել եմ հրաժեշտի համար,Ես գիտեմ, որ դու հոգնած ես անչափ,Ես գիտեմ, որ դու անչափ դժգոհ ես,Ես գիտեմ, որ իմ խոսքերը դու թողնում ես օդի մեջ։Ինչպես անձրեւի իջնող կաթիլները։Որոնցից պատսպարվելու համար անպայման փախչում են։Բայց անձրեւից ինչքան էլ փախչեն՝ անձրեւով թրջվում են։Գոնե անձրեւաթաց լինելու չափ։Դու իմ խոսքերի միջով անցնում ես,Խոսքերիս տարափը տեղում է, եւԴու չես թրջվում,Չոր ես քայլում,Չոր ես քայլումՍպիտակ-սպիտակ քո ձիով ու անընդհատ հեռանում ես,Եվ Աստված իմ ձեռքը բռնած, ինձ բերում է քո ետեւից,Եվ ես գալիս եմ։ Գալիս եմ խարխափելով։Եվ միակ լույսըՔո ճերմակաթույր ձին է, «ճերմակ հրդեհի» պես,Ճերմակ՝ քեզնով,Որ հեռվից երեւում է ինձ։Եվ ես սպասում եմ՝ ուր որ է կկանգնեցնես քո ձինՈւ ձեռքիդ թույլ-թույլ բռնած նետըԿարձակես դեպի ինձ,Որպես թե՝ վերջին հարված։Վերջին հարված՝ որպես գթություն, որպես խիղճ,Որպես սեր, որպես հարգանք նրա նկատմամբ, որինԽորը վերք են տվել, եւ ապրել չի կարողԵվ, եւ, եւ... չեն կարող տեսնել նրա տանջանքները,Ու ստիպված մի վերջին նետ եւս արձակում են, որ նաԱզատվի տանջանքներից։Թույլիկ-թույլիկ բռնել ես քո նետը, եւ ես սպասում եմ՝Սիրտս բաց,Բա՛ց։Բա՛ց։Ճերմակաթույր խոսքեր եմ ուզում լսել քեզանից,Ուզում եմ մոտենալ, համբուրել, համբուրել քո ձիու բաշը,դունչը,ես ուզում եմ հայացքով գգվել,Ես ուզում եմ ճերմակ-ճերմակ բաշի մեջ տաքացնելԻմ մրսող ձեռքերը։Ցուրտ չէ, խավար է պարզապես, ես ցրտից չէ, որ մրսում եմ։Խավարից է։Դու չե՞ս փորձում բռնել իմ ձեռքը։ Հրաժեշտի ժամանակԵրկար չեն խոսում, ներիր,Իմ հրաժեշտի խոսքը գուցե թե մի քիչ շատ երկարեց,Բայց ես մեղք չունեմ, որովհետեւՄեղսագործ եմ ոտից-գլուխ.Երբ մեղք են գործում մեղսագործները,Նրանք մեղավոր չեն լինում,Իսկ ես քո առաջ մեղսագործ եմ։Դու հեռացել ես, գիտեմ,Դու փախել ես ինձանից, գիտեմ,Դու չէ, ես, ես եմ այդ ինձնից փախել, հեռացել,Ներիր, ներիր։Աստված գիտե, որ այս խոսքերն ասում եմ ես քեզ,Աստված ինձ հետ համաձայն չէ,Աստված, Աստված էլի ինձ կուղարկի, Աստծո աջը, զգում եմ,հրում է ինձ դեպի քեզ, նորից, նորից ու անվերջ եւ պրծումնչկա Աստծո այս հրմշտոցից, թող ների ինձ Աստված։Ես գալիս եմ դեպի քեզ, ես մեկնում եմ ձեռքս՝ հրաժեշտիհամար, գուցե թե այլեւս չենք հանդիպի, գուցե թե այլեւսչենք տեսնի իրար։Ես ուրիշ բան չունեմ ասելու, մոռացիր, մոռացիր, մոռացիրխավարը, այս գիշերը, որի մեջ եմ ես, մոռացիր այս գիշերը,ես էլ այս գիշերվա հետ, եւ այս գիշերվա մեջ կմոռացվեմ։Դու խթանիր քո ձին, սլացիր, դու թռչիր, դու գնա, դուհրաշք ես, դու կարող ես ամեն ինչ անել, դու գնա, բայցմի վերջին-վերջին խոսք եւս. եթե հանկարծ քո ձին թեքիգլուխը, շրջվի, ո՛չ դեպի ինձ, դեպի քո անցած ճամփան,մի՛ երկնչիր, բաց թող սանձը, բաց թող, բաշից բռնիր, ութող ազատ վարգի սպիտակաթույր քո ձին, ու թող երկնքովվազի, դու սլացիր ու դու կհասնես... Բայց դու արդենգնացել ես։ Արդեն հեռու ես։Եվ իմ ձեռքը մոռացար բռնել հրաժեշտի համար։Իբրեւ՝ մոռացա՛ր...Պարզապես ես ետ եմ բերում, ես փորձում եմ ետ բերել իմձեռքը խավարի միջով, խավարի մեջ մոլորված է իմ ձեռքը,ես փորձում եմ ետ բերել՝ որպես հրաժեշտի կիսատ ասվածխոսք, կիսատ, որովհետեւ կյանքը շատ է կարճ։Հրաշքը կարճ է տեւում,Հրաշքը տեւում է վայրկյան,Վայրկյանը սիրտ է թովումՀմայքով անիրական։Հրաշքը կարճ է տեւում,Իսկ ցավը՝ երկար-երկար,Կյանքս վայրկյան է թվում,Աչք ճպեցի՝ էլ չկա։Դու թռիր, դու թռիր, դու բացիր թեւերդ ու կթռչես ճերմակ-ճերմակ շուշանների պես քո թեւերով, ճերմակ- ճերմակ շուշաններիպես մաքուր-մաքուր, սպիտակ-սպիտակ հրաշքաթեւ, հրեշտակադեմ,հրեշտակաթեւ երկնքով, ահա, ահագիշերս լուսացավ հրեշտակների ճերմակ թեւերից, եւ եստեսնում եմ՝ հրեշտակների մեջ ամենահրեշտակը դու ես։Ես խոնարհ կանգնած, սպասում եմ, ես սպասում եմ միշտ,սպասում եմ, որ դու քեզ կբերես, ես միշտ վերադարձի եմսպասում, եւ ինքս գնում եմ, թույլ տուր՝ բացեմ աչքերս։Բացեցի։ Գիշերային խարույկն է իմ առաջ, եւ երկինքը,երեւի, լսում էր իմ զառանցանքն այս, եւ չէր ուզում նույնիսկերկու աստղ գլորել ներքեւ՝ որպես վերջակետ։ Այսքանը։Գուցե թե քիչ հետո շարունակեմ անվերջանալի զրույցս քեզհետ, չնայած համոզված եմ, որ ինչ էլ որ ասեմ-չասեմ, ոչինչչեմ ասում, ոչինչ չի ասվում...ՈՒզո՞ւմ ես՝ մի բանաստեղծություն ասեմ, դու լսիր, Տերյանից։ՈՒզո՞ւմ ես։ Չե՞ս ուզում։ Քնա՞ծ ես։Ես եմ, դու ես, ես ու դուԳիշերում այս դյութական,Մենք մենակ ենք,- ես ու դու.Ես էլ դու եմ՝ ես չկամ...Չկան օրերն ահարկու,Չկա ժամ ու ժամանակ,ՈՒրվական ենք մենք երկու,Միշտ իրար հետ, միշտ՝ մենակ...Մոռացել ենք անցյալումՏրտունջ, թախիծ ու խավար.-Մի ուրիշ լույս է ցոլումՄեղմ ու անուշ մեզ համար...Ես եմ, դու ես, ես ու դուԳիշերում այս դյութական,Մենք մենակ ենք - ես ու դու,Ես էլ դու եմ՝ ես չկա՛մ...Դեռ չե՞ս քնել։ Դժվա՞ր ես քնում։ Դու արթո՞ւն ես, թե քնած։ Ես - որպես մի նոր բանաստեղծության արտասանություն-նայում եմ քո երկար, երկար թարթիչներին, որոնքգրկել են իրար, իբրեւ թե փակել են աչքդ, դու երազի՞ մեջես հիմա, թե Տերյան լսեցիր ու ժպտում ես... Տերյանին։Երջանի՜կ Տերյան, վերջապես երջանիկ թող լինի Տերյանը։Երջանի՜կ... Ուզու՞մ ես մի բանաստեղծություն էլ ասեմ, իսկդու շարունակիր քնել, երազ տեսնել։ Երազիդ մեջ չեմ խանգարի,ձեռքով անգամ չեմ կպչի, ուզո՞ւմ ես, անգամ չեմհամբուրի։ Տեսնու՞մ ես, որքան խելոք եմ պահում ինձ։ Արտասանեմ...Լուսամփոփի պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,Թոքախտավոր, թափանցիկ, մարմնի պես երազի,Կապույտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,Լուսամփոփի պես աղջիկ...Ես ի՜նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում,Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,Որ չցնդի, չմարի իմ հոգու հեռուն...Լուսամփոփի պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,Թոքախտավոր, թափանցիկ, մարմնի պես երազի,Կապույտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,Լուսամփոփի պես աղջիկ...Աչքերդ ժպտում են նորից, ի՜նչ հետաքրքիր են աչքերդ, երբանգամ փակ են, երբ անգամ ժպտում են, ու քնած ես։ Երբանգամ դու ժպտում ես՝ երազիդ մեջ, լսելով Չարենց։ Քոպատուհանի տակ ծառերը մանկության ծառեր են, հավաքված՝քո քունը հսկում են, նրանք քեզ լավ են հասկանում,այդ ծառերը քոնն են, միշտ քոնն են, միշտ մանկություն ենայդ ծառերը։ Քո բոլոր երգերը այդ ծառերից են թափվում,այդ ծառերի ծաղիկներն են քո երգերը, դու այդ ծառերիցես գալիս, այդ ծառերը քեզանից են գալիս։Ինչ լավ ես քնել, ի՜նչ սիրուն ես քնել։ Առաջին անգամ եմքեզ տեսնում քնած այդպես, խաղաղ-խաղաղ, իսկ քո ճերմակաթույրձին նայում է քեզ ու չի ուզում նույնիսկ բարձրաձայնխրխնջալ, թողնում է, որ դու հրեշտակաթեւ, ճերմակայդպես, դաշտում, իբրեւ, ծաղիկների մեջ, իբրեւ... Անփութորենձեռքերդ տարածել, քնել ես, քնել խաղաղ։ Ա՜խ...Գիշեր է, ինչո՞ւ գիշեր, ինչո՞ւ խավար է խավարն այսքան։Թա՛նձր։Ես հրաժեշտի համար էի եկել։ Մեկնում եմ ձեռքս՝ դուքնած ես եւ ինչ լավ է, որ դու քնած ես ու չես բռնում իմձեռքը, որ հրաժեշտի պահը երկարում է, երկարում է այդպես։Ի՞նչ ես կարծում՝ մենք կհանդիպե՞նք։ Աստված ի՞նչհանդիպում է նախատեսել առաջիկայում, թե՞... Չէ, չէ, հավատումեմ Աստծուն, հավատում եմ։ Աստված, Աստվածիմ, մեղա՛, Աստված։ Մենք կհանդիպենք։ Դա Աստված էուզում։ Լսո՞ւմ ես, արթնացիր, խոսի՛ր։ Ես տեսնում եմ՝ թեքվել ու սահել է վերմակը քեզանից, չեմ ուղղում, թողնումեմ այդպես՝ մեղավորաբար բաց լինես, ինքդ քեզբացած։ Եվ ես պարզապես հրաժեշտի համար մեկնած իմձեռքը չեմ կարողանում ետ պահել... Իմ ձեռքը սանձ չունի,իմ, ճերմակաթույրը, իմ ձին։ Եվ նորից՝ Տերյան։Թողի երկիրն իմ հայրենի,Անահ անցա արաբ ու հինդ,Տեսա մարդիկ չորս գլխանի,Տեսա հազար աղետ ու խինդ։Հասա մինչեւ Չինումաչին,Հասա մինչեւ ծովը ճերմակ,Տեսա երկրի ծայրը վերջինԵվ դրախտի դուռը՝ կրակ։Հազար անգամ ծագեց արեւ,Եվ մայր մտավ հազար անգամ,Տեսա ծառեր հրատերեւ,Տեսա ակունքն արեգական,Եվ փերիներ քնքուշ ու սեւ,Աչքերը բոց, իրենք խավար,Եվ փերիներ տեսա թեթեւ,Փրփուրի պես ճերմակ ու վառ։Բոլորը ծուխ, բոլորն ավազ,Բոլորն ավար ջուր ու քամուն,Չկա քեզնից գերիչ երազ,Քո անունից անուշ անուն։Ձեռքս, այնուամենայնիվ, մեկնում եմ, իմ ձեռքը-հրաժեշտիհամար։ Չես բռնում ձեռքս։ Նայում ես մոլոր, խոշոր քոհայացքով։ Չգիտեմ՝ ի՞նչ անեմ, դու կարծես երկնքից նորես եկել, դու կարծես իջել ես ձյունի հետ, կարծես թեիջել ես ճերմակաթույր ձիով, սանձը՝ ճերմակ- ճերմակ ձեռքիդ մեջ։ Եվ հայացքդ ճերմակ է, եւ ճերմակ է ձիու բաշըփրփուր, եւ դու նոր ես իջել երկնքից։ Հրեշտակներն իջնումեն երկնքից թեւերով, իսկ դու ձիով ես իջել երկնքից։ Մինայիր այդպես՝ օտա՛ր-օտա՛ր...Մութը շատ է սառն։Եվ քեզ հետ, քո ձիու ետեւից վազում եմ։Չգիտեմ՝ ո՞ւր եմ թողնում գիշերս։եվ ահա... Լեռների թիկունքին՝ երկինք է,Դու ծագում ես...Եթե ուզենաս ինձ տեսնել՝ ես արդեն չեմ լինի։Այնտեղ, ուր իմ գիշերն էր,Ցրված մոխիրներ են հիմա,Ցրված մոխիրներ, այսինքն՝Խավարը իր խարույկն է ունեցել։Եթե ես չեմ խոսում՝ դարձյալ խոսում եմ քեզ հետ։Դու իմն ես որպես խարույկն այն, որ ես եմ վառելՍարերի վրա,Դու քեզանով աշխարհը դարձում ես հավերժական։Փակ դռների ետեւ գետինը դոփում, խրխնջում է անընդհատ,անընդհատ ճերմակահուր խարույկ է մի ձի։ Ի՛մ ձին։ Եվ թափվում ենաչքերից ձիու խուրձ-խուրձ կրակներ՝գիշերներ ապրած խարույկների։ 1992թ.