Մենարան Վարդան Հակոբյան

Երկնային պատիժ

Վարդան Հակոբյան

...Թե այս աշխարհիբոլոր ծառերն էլ մոմեր դարձնեմ,դարձյալ քիչ են, քիչ,արդարության սուրբ նահատակներինվառած մոմերով հիշելու համար:ԱՌԱՋԻՆ ՄԱՍԲեմում խավար է։ Լույսի հայելու մեջ երեւում է Արեւիկը։ Նա շքեղ, երկարավուն հասակ ունի, վարսերը անփութորեն թափված են ուսերին։ Վառում է մոմերը, ապա կանգնում՝ դեմքով դեպի դահլիճը։ԱՐԵՎԻԿԽավարը մեծ է, իսկ մոմը՝ փոքրիկ,բայց միեւնույն է,իմ բաժին լույսը ես պիտի վառեմ,թեկուզ լավ գիտեմ՝թե այս աշխարհիբոլոր ծառերն էլ մոմեր դարձնեմ,դարձյալ քիչ են, քիչ,արդարության սուրբ նահատակներինվառած մոմերովհիշելու համար։ՄԱՅՐՆորից արթո՞ւն ես...ԱՐԵՎԻԿԵվ կուզենայի ոչ-ոք չքներ։ՄԱՅՐԻնչո՞ւ, աղջիկս, տանջում ես դու քեզեւ խանգարում ես քունն ուրիշների։ԱՐԵՎԻԿՄարդկային բոլոր սրտերը իրարկապված լինեինսիրո այնպիսի անտես թելերով,որ թե աշխարհի հեռու ծայրում էլ մի սիրտ փուշ մտներ՝ոտքի կանգնեին ամենքը մեկտեղ,ոչ ոքի աչքը քնով չփակվեր,եւ թավալվեին անկողնում արթուն,անքնությունըքաշքշեր նրանց՝քանի դեռ փուշը սրտից չի հանվել։ՄԱՅՐԱղջիկս, մարդիկ սովոր են միայնփշեր խրելու...Եվ շատ քչերն են,որ փուշ հանելու արվեստը գիտեն։ԱՐԵՎԻԿՔչերից գոնե թող մեկնումեկըկանգնի իմ կողքին, ինձ սատար լինի։ՄԱՅՐՔո սրտի ցավը խորն է այնքան,այնտեղ ոչ ոքիձեռքը չի կարող հասնել, աղջիկս։Եթե նույնիսկ իմ՝ հարազատ մորդ,ձեռքը կարճ է շատ,էլ ո՞վ պիտի քոցավին ձեռք մեկնի։ԱՐԵՎԻԿԲայց այնպես լավ էր նա սիրտս տեսնում։ՄԱՅՐՆա...ԱՐԵՎԻԿԲնակեցված էր սիրտս տաք լույսով։ՄԱՅՐԵվ այս էլ երկրորդ ամիսն է անցնում,ոչ մի լուր չկա... Ո՞ւր տարան նրան։ԱՐԵՎԻԿՍիրտս վատ բան է գուշակում, մայրիկ,նա կենդանի՞ է,գուցե ինձանից թաքցնո՞ւմ ես դու։ՄԱՅՐՎառիր քո վերջին մոմն էլ, աղջիկս,անկողին մտիր։ԱՐԵՎԻԿՈչ մի ժամանակ աչքիս քուն չի գա,էլ ինչպե՞ս քնել,երբ քուն է մտել մարդու խիղճն արդար,հավատը անգամ,մաքուր հավատը,էլ ո՞ւմ հավատալ, ինչպե՞ս հավատալ...ՄԱՅՐՀավատդ արթուն պահիր, աղջիկս,իսկ դու էլ, քնիր,շուտով կբացվի Աստծու օրվա լույսը գեղեցիկեւ իր հետ գուցե մի լավ լուր բերի։ԱՐԵՎԻԿԵս չեմ հավատում... Կզանգեմ հիմաոստիկանություն,ոտքի կհանեմ պարետ ու զինվոր,կահազանգեմ ես երկրագնդով մեկ... Թող բռնեն գողին,թող բռնեն, բռնեն...ՄԱՅՐԱղջիկս, հանգիստ...ԱՐԵՎԻԿ.-Չէ, ես կզանգեմ... Թող, ես կզանգեմ։ՄԱՅՐԲայց քո արածը նման է անչափխելագարության։ Մե՜ղա, տեր Աստված...Խլեցիր նրա սերն ու հավատը,գոնե խելքը թող մնա տեղն իր։Մե՜ղա, տեր Աստված, մե՜ղա քեզ, մե՜ղա։ԱՐԵՎԻԿԱլլո...ՄԱՅՐՍթափվիր, բալաս... Երազի մեջ ես։ԱՐԵՎԻԿԵրազ տեսնում են լոկ քնածները,իսկ ես արթուն եմ։Ալլո... Լսո՞ւմ եք։ՄԱՅՐԱղջիկս, կգան, կտանեն մեզ էլ։ԱՐԵՎԻԿՉարենցի փողոց, թիվ համար երկու։Գողություն է մեր տանը կատարվել։Օգնեք, խնդրում եմ... Արեւիկ Հուրյան։ՄԱՅՐԵվ ո՞ւմ ես դիմում, խեղճահար իմ որբ,այդ նրա՞նք չէին,որ տարան երեկ մեր անմեղ Հայկինու քո հավատը գողացան քեզնից։ԱՐԵՎԻԿԻնձ համար մեկ են բոլորը արդեն,եւ ես բոլորից պիտի պահանջեմ։ՄԱՅՐԱղջիկս, գուցե տաքությո՞ւն ունես,հիվանդ ես ասես... Մտիր անկողին։Զառանցում ես դու։ԱՐԵՎԻԿՃշմարտությունը հնչում է հիմաորպես զառանցանք,անմեղությունը՝ մեղք է ու հանցանք,պիտի կործանել, պիտի խաբել միշտ,պիտի սողոսկել ամեն ինչի մեջ,սողալ ու սողալ,շողոքորթելու արվեստը սերտել,կոխկրտել անգամ մերձավորներիդ, անցնել ու գնալ,այլապես պիտի կործանվես ինքդ,թե հաշվում ես, որդեռ չես կործանվել։Մինչեւ ե՞րբ պիտի հնամաշ երգն այսնորովի հնչի այս հին աշխարհում...ՄԱՅՐԱշխարհն է այդպես։ԱՐԵՎԻԿԱյդ դեպքում, ասա, ինչո՞ւ համար եսինձ աշխարհ բերել, ո՞ր մեղքիս համար,որ տառապանքը կրկնապատկե՞սայս ինքնակործան աշխարհում։ Այո՞։ՄԱՅՐՕ, ոչ, աղջիկս։ Որ մի մոմով էլխավարի կուրծքը այրող լույսերիթիվն ավելանա...Պետք է խավարի պատերը մաշել։Դռան զանգ։ Դուռը բացվում է։ Ներս են մտնումոստիկանները։Ա. ՈՍՏԻԿԱՆՈվքե՞ր են զանգել ոստիկանություն...ԱրԵՎԻԿԱյդ ես եմ զանգել։Բ. ՈՍՏԻԿԱՆԱնուն-ազգանուն։ԱՐԵՎԻԿԱրեւիկ Հուրյան։Ա. ՈՍՏԻԿԱՆԻնչ-որ ինձ ծանոթ ազգանուն է դա։Ի՞նչ բողոք ունեք։ԱՐԵՎԻԿՊարոն ոստիկան։ Տեսնո՞ւմ եք տունն այս,այստեղ կատարվեց գողություն մի մեծ։Ա. ՈՍՏԻԿԱՆԻ՞նչէ գողացված։ԱՐԵՎԻԿՀավատս, պարոն...Ա. ՈՍՏԻԿԱՆԳրիր՝ ինչ կասի... Արժեքը ասեք։Բ. ՈՍՏԻԿԱՆԵս մի քիչ լավ չեմ լսում, ներեցեք,ի՞նչ եք կորցրել։ԱՐԵՎԻԿԵս չեմ կորցրել, վերցրել են ինձնից,խաբել, գողացել։Ա. ՈՍՏԻԿԱՆԻ՞նչ են գողացել։ԱՐԵՎԻԿՀավատս մաքուր, պարոն, հավատս։Բ. ՈՍՏԻԿԱՆԵս չեմ հասկանում... Ինչի՞ մասին էաղջիկը խոսում։Գուցե մոդայիկ մի նոր բա՞ն է դա։ԱՐԵՎԻԿՕ, ոչ, պարոններ, մեր այս աշխարհումմոդայից ընկած չնչին բան է դա,անունը՝ հավատ։Ա. ՈՍՏԻԿԱՆԱրժողությունը...ԱՐԵՎԻԿԵվ չունի արժեք։Բ. ՈՍՏԻԿԱՆԽոսքը հավատի մասին է ոնց որ,բայց Աստված գիտե, թե ինչ է ուզում,աչքիս տկար է երեւում մի քիչ։ՄԱՅՐԱյո, պարոններ, մի քիչ տկար է,աղջիկս ունի անքնություն,խնդրում եմ ներել։Ա. ՈՍՏԻԿԱՆԱյդ դեպքում՝ ինչո՞ւ ահազանգում եքոստիկանություն... Երբ պարետայինժամը քաղաքում վաղուց խփել է։Պարզապես պիտի անկողին մտնելու կանչել բժիշկ։ (Շրջվում է)։Իսկ այս մոմերը նա՞ է վառել, հա՞...ՄԱՅՐԱյդ ես վառեցի, աղջկաս հոգուփրկության համար...Բ. ՈՍՏԻԿԱՆ (Հեգնանքով)։Նաեւ հավատի փրկության համար...ԱՐԵՎԻԿՀիվանդը ես չեմ... Եվ, պարոն, զուր եքծաղրում դուք նրան,ում հավատը որ դուք եք գողացել։Բ. ՈՍՏԻԿԱՆՏկար է, սակայն առողջ է լեզուն։ԱՐԵՎԻԿՈՒզում եք, ասեմ՝ գողացել են իմոսկինե՞րն ամեն։Թեկուզեւ ոսկու մի գրամ չունեմ։Եվ դուք իրարով կանցնեք շատ արագ,իսկ հավատն ի՞նչ է,ի՞նչ արժեք ունի...Ա. ՈՍՏԻԿԱՆ (Մորը)։Պառա՛վ, անկողնում դրեք հիվանդին,-իսկ մեզ վճարեք միայն հինգ դոլար՝ոստիկանությանը խաբելու համար,պարետատանը պիտի զեկուցեմ։ՄԱՅՐԻ սեր Աստծո, ներեցեք դուք մեզ,երկու տարի է՝ գործադուլի մեջ,մի գրոշ անգամ չունենք տանը մեր։Ա. ՈՍՏԻԿԱՆԱյդ դեպքում ձեզնից որեւէ մեկըհետեւի թող ինձ։ԱՐԵՎԻԿՄենք ձեզ չենք խաբել, վերադարձրեքդուք մեր հավատը։Ա. ՈՍՏԻԿԱՆԴուք արդեն մեզ էլ մեղադրո՞ւմ եքգողության մեջ, հա՞։Ձեր ուզածը մի լապտեր չէ, հանեմգրպանից ու տամ...Գրպանի լապտեր լիներ հավատը,չէի խնայի քեզ պես աղջկան։ԱՐԵՎԻԿԴուք մի շփոթեք,հավատը ոչ թե դատարկ գրպանի,սրտի լապտեր է,եւ նրա լույսը ոգուց է ծնվում։Բ. ՈՍՏԻԿԱՆ (Մոտենում է վառվող մոմերին)։Իսկ այստեղ ո՞վ է, այս ո՞վ է ասեք։Մոմեր եք վառել, ինձ ծանոթ դեմք է,Քրիստոս եք դուք դարձնելու շուտով։ԱՐԵՎԻԿՆա ամուսինս է, իմ ազնիվ Հայկը,վեց շաբաթ առաջձեզ նմանները տարան մեր տնիցու մինչեւ հիմա ոչ մի լուր չկա։Ա. ՈՍՏԻԿԱՆ (Նկարին)։Դեհ, ձեռքերդ վե՛ր։Բ. ՈՍՏԻԿԱՆԲայց այն նկար է։Ա. ՈՍՏԻԿԱՆԿապել թեւերը անզուսպ աղջկաեւ տանել ուղիղ պարետային կետ՝ծայրահեղական է ոտքով ու գլխով։ԱՐԵՎԻԿՆա հանցագործ չէ... Ազնիվ մարդ է նա։Եվ եթե ուներ հանցագործություն,դա նրա արդար լինելն էր միայնեւ այն է, որ իր արդար պահանջիցոչ մի ժամանակ չի հրաժարվի։Մենք ի՞նչ ենք ուզում... մեր սուրբ ոստանը,մայրը հարազատ, Մեր Հայաստանը։Բ. ՈՍՏԻԿԱՆԻ՜նչ լեզու ունի... Դա դուք չեք տեսնի։ՄԱՅՐԽնդրում եմ, նրան դուք ձեռք մի տվեք,նա հիվանդ է լոկ, տաքություն ունի,աղաչում եմ ձեզ, ներեցեք նրան։ԱՐԵՎԻԿԵվ պետք չէ, մայրիկ, ինձ ոչ մի ներում,թե ներողները պետք է որ լինենհենց սրանք, այս խեղճմեղսագործները։Ա. ՈՍՏԻԿԱՆԲանտի ճաղերը քեզ ծուռ չեն թվա,ամեն, ամեն ինչ ուղիղ կերեւաաչքիդ, բանտի մեջ...Բ. ՈՍՏԻԿԱՆԴուք քաղաքական հանցագործին եքաստվածացնումեւ խոսում ապա հավատի մասին։ԱՐԵՎԻԿՀավատը միայն արժանապատիվմարդուն է վայել, ձեզ նմանների աչքում նա չունիոչ գին, ոչ արժեք։ (Ոստիկանները բռնում են նրա թեւերից)։Ա. ՈՍՏԻԿԱՆԱզատ ապրելը դու չէիր ուզում։Իսկ հիմա ոչինչ, կսիրես հեռվից,բանտի պատերը կշոյեն քո այդմատները նուրբ-նուրբ, քո այդ գեղեցիկ այտերը բանտի քարերին կառնես,իսկ քո աչքերիսեւ կրակներըկվառվեն միայն խավարում խոնավ։Գնա՛նք, հետեւի՛ր։ՄԱՅՐՕ, ոչ, չեմ թողնի։ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ (Նրան մի կողմ հրելով)։Դեհ, հեռու, պառավ... Երեւում է դուապստամբներ ես մեծացնում այստաքուկ որջի մեջ։Հավատ են ուզում անհավատները։ (Դուրս են տանում Արեւիկին)։ՄԱՅՐ (Մենության մեջ)։Այդպե՞ս, ուրեմն...Ձեզ պառավ ցույց կտամ՝ տեսեք ձեր աչքով։Կողքի պահարանիկից հանում է ատրճանակը, դնում ծոցում, արագ դուրս գալիս նրանց ետեւից։ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԲանտ։ Սեւ ճաղերի ետեւում աղջիկն է՝ վարսերը «սեւ սուգի» պես փռած ուսերին։ Չնայած անքուն գիշերներին ու տառապանքներին, տեսքը մարտական է, կրակոտ ու չհանձնվող։ Վանդակների առջեւով դեսուդեն քայլում է պահակող ոստիկանը։ Նա մոտենում է վանդակին, ճաղերի արանքով նայում Արեւիկ Հուրյանին, ապա խոսում։ՈՍՏԻԿԱՆՄեղք է, իսկապես, գեղեցկությունըպահել վանդակում։ԱՐԵՎԻԿԱշխարհում կա հին մի հիվանդություն՝հավկուրությունը։Նրանով հիմա վարակված եք դուք, պարոն ոստիկան,հազիվ թե զգաք գեղեցկությունը։ՈՍՏԻԿԱՆՃշմարտության դեմ մեղանչում ես դու,վանդակված իմ հավք, մեղավոր թռչուն։Երկու տարի է, այստեղ եմ արդեն՝քեզ նմաններիգինը լավ գիտեմ։ԱՐԵՎԻԿԴուք նման եք այն համետավորին,որ ճանապարհիկեղտից հոտ քաշումեւ իր գլուխը տնկում է երկնումանհուն վայելքում սուզվելու համար։ՈՍՏԻԿԱՆՉափը անցնում ես...ԱՐԵՎԻԿՉէ, ձեզ համար չէ, այդ ՉԱՓ կոչվածը։ՈՍՏԻԿԱՆԴրանով միայն քո հին մեղքերիննորերն ես բարդում։ԱՐԵՎԻԿՄեղք ու կրակ եք,Խեղճ ու կրակ եք,պարոն ոստիկան։ՈՍՏԻԿԱՆՀեգնո՞ւմ ես։ Սակայնես ողջ աշխարհը կտայի, միայնթողնեիր մի օր, մի կարճլիկ գիշերմնայի քեզ հետ,թեկուզ վանդակում։ԱՐԵՎԻԿ (Քմծիծաղով-հեգնանքով)։Ձեր վերջն էլ կգա...ՈՍՏԻԿԱՆՀավատացա՞ծ ես։ԱՐԵՎԻԿԱնշուշտ... Ինքներդ ձեր իսկ հորինածվանդակում կապրեք։ՈՍՏԻԿԱՆՎանդակները մեր չափին չեն շինված,դրանք քեզ նման հանցագործներիմեղքի չափով ենշինվում-կառուցվում...ԱՐԵՎԻԿՊարոն ոստիկան, հիմա չգիտեմ,Դո՞ւք եք վանդակում, թե ինքս, իրոք։ՈՍՏԻԿԱՆԻհարկե, դու ես։ԱՐԵՎԻԿԻնչի՞ց իմացաք։ՈՍՏԻԿԱՆԴե փորձիր քայլել՝վանդակները քոքթին դեմ կառնեն։ԱՐԵՎԻԿԲայց չէ՝ որ դուք էլգնալ չեք կարող,դուք էլ բանտված եք, վանդակված հիմա,միայն թե դուք ձեր վանդակը երբեքտեսնել չեք կարող,դա հավկուրների աչքի բանը չէ։ՈՍՏԻԿԱՆԹողնեմ ու գնա՞մ։ԱՐԵՎԻԿԴա դուք չեք կարող... Ձեզ պիտի տանեն՝ինչպես ոչխարին,ձեզ պիտի բերեն՝ինչպես ոչխարին,դուք միայն... միայն փոքրիկ գործիք եքեւ մարդ կոչվելուց հինգ մղոն հեռու։ՈՍՏԻԿԱՆԿտրիր ձայնը քո... պատիժ Աստծո։Քո դատաստանը իմ ձեռքով կգա...ԱՐԵՎԻԿԶուր եք բորբոքվում,պարոն ոստիկան,ես ասում եմ այն,ինչ-որ, իրոք, կա։Դուք այս վանդակիդռանն եք նման -բացեն՝ կբացվի, փակեն՝ կփակվի։Թե իրեն մնաց՝տեղից չի շարժվի։ՈՍՏԻԿԱՆԵս տեսնում եմ, որ քեզ քո լեզուն էայս բանտը բերել։Ուրիշ մեղք չունես։ԱՐԵՎԻԿՈՒնեմ, ոստիկան։ՈՍՏԻԿԱՆՈրն է, ասա։ԱՐԵՎԻԿԱյն, որ մինչ հիմա, երբ ազատ էի,Ձեզ նման գոնե մի ոստիկանիգլուխ չեմ ջարդել։ՈՍՏԻԿԱՆԽիստ համարձակն ես։ Սիրեցի ես քոուժն ու սուր լեզուն։Երբ այդքան ամուր ու պինդ են կանգնածեւ այս աշխարհի փափկասուն տիկնայք,Արցախն, ուրեմն, կազատագրվի։Սիրեցի եւ քեզ։ԱՐԵՎԻԿՍիրո անունը մի արատավորեք,ձեզ նմանների«կերակուրը» չի այն։ՈՍՏԻԿԱՆԳրողը տանի... Ինչքան չարանում,գեղեցկանում էայնքան ավելի։Քո ամուսինը թե նորից տեսներ կերպարանքը քո,հարություն կառներ մահվան խավարից։ԱՐԵՎԻԿԻնչպե՞ս... Դուք նրա մասին բա՞ն գիտեք։ՈՍՏԻԿԱՆԵս նրան գիտեմ այնքան մոտիկից,ինչպես քեզ հիմա,նա պահվում էր հենց այդ նույն վանդակում։ԱՐԵՎԻԿՀետո՞... Ո՞ւր տարան։ՈՍՏԻԿԱՆՏարան քննության...Պարզվեց, որ գաղտնիկապեր ունի նա «Կռունկ»1 անվանվողինչ-որ խմբի հետ։Իսկ դրա համար, դու հո լավ գիտես,մեր արդար երկրումարյամբ են միայն պարտքը վճարում։ԱՐԵՎԻԿՈւրեմն՝ նրան դուք սպանե՞լ եք։ՈՍՏԻԿԱՆԻ՜նչ զուգադիպություն... Երեկ սպանեցիամուսնում, վաղըստիպված կլինեմ կնոջը տանել դեպ գիրկը մահվան։ԱՐԵՎԻԿ (Հենվում է դեմքիվ ճաղերին)։Դուք գազաններ եք... որոնք սնվում ենմիայն... հավատով,մարդկային մաքուր, անկեղծ հավատով։Այդ պահին շրխկոցով բացվում է դրսի դուռը։ Ներս է մտնում Արեւիկի ամուսինը՝ Հայկ Հուրյանը, կեղծամ դրած, ոստիկանական տարազի մեջ։ Ոստիկանն իսկույն մեխվում է տեղում, պատիվ տալիս...ՀԱՅԿԶԵկուցիր, այս ի՞նչ աղմուկ է այստեղ։ՈՍՏԻԿԱՆՈչինչ... Պարզապես շատ է լեզվանիկալանավորը։____________________1. «Կռունկ» կոմիտեն, որ ակնարկվում է այս պոեմում, իհարկե, ստեղծվեց տարիներ հետո, հեղինակը վերանայելով իր գործը, այդ անունն անհրաժեշտ համարեց մտցնել պոեմի մեջ:ԱՐԵՎԻԿԱստված իմ, Աստված։Այս ինչքան շատ է նման իմ Հայկին։ՀԱՅԿԹարգմանեք... Ի՞նչ է ասում նա հիմա։ՈՍՏԻԿԱՆԱսում է, որ Դուք իր ամուսինն եք։Տարի է արդեն, նա տղամարդու երես չի տեսնում, նմանեցնում է Ձեզ իր ամուսնուն։ՀԱՅԿԻսկ նա ինչո՞վ է վանդակին արժան։ՈՍՏԻԿԱՆՆա կինն է Հայկի... Հիշո՞ւմ եք Դուք այն կալանավորին, որ նկարիչ էր,որին միասին տարանք մենք մի օրգնդակահարման։ՀԱՅԿՀետո՞... Իսկ հետո՞... Գուցե ամուսնունդատապարտո՞ւմ էտիկինն այս սիրուն,գուցե, զղջո՞ւմ է։ԱՐԵՎԻԿԱմենեւին, ոչ... Դուք նրա մազն էլչեք կարող դառնալ՝ թեկուզ նա... մեռած։ՀԱՅԿՇատ եք սխալվում։ՈՍՏԻԿԱՆՆա քիչ հիվանդ է... Ուղեղը մի քիչխանգարված է, հա։Ինքն է իր ձեռքով թակարդը ընկել,մեղադրում է մեր այս աշխարհիվարչակարգը նոր,իբրեւ գողեր ենք մենք էլ նոր կարգի,ոչ թե աշխարհը վերակառուցողներ։ՀԱՅԿԻ՞նչ են Ձեզանից գողացել, կասե՞ք։ԱՐԵՎԻԿՀավատս, պարոն։ՀԱՅԿ (Ոստիկանին)։Բաժակ ջուր տվեք։ՈՍՏԻԿԱՆԵ՞ս... Շուտով, շուտով։ (Գնում է)։ՀԱՅԿ (Մոտենում է վանդակի ճաղերին)։Արեւիկ... Ինպե՞ս դու ընկար այստեղ։ԱՐԵՎԻԿԱյդ դու՞ ես, Հայկ...ՀԱՅԿՈւրեմն՝ այսպես։ Նրանք ինձ տարանգնդակահարության, մինչ կրակեին,ցատկեցի ժայռից ու... նրանք մեռած համարելով ինձ,պարետատանը զեկույց տվին, որվճիռն ի կատար ածված է արդեն...ԱՐԵՎԻԿԻմ Հայկ...ՀԱՅԿՔիչ առաջ, Արեւ,տեսա մայրիկին՝ատրճանակը պահած ծոցի մեջ,ոտքի է հանել մեր տղաներին...ԱՐԵՎԻԿԱյդ ի՜նչ ես ասում... Ո՞նց համարձակվեց։Նրանք քեզ նորից կբռնեն, իմ Հայկ։Թե գլխի ընկնեն...Կեղծամդ այնքան լավ է թաքցնում,ես էլ ճանաչել չկարողացա։ՀԱՅԿԻմ ընկերները սպասում են հիմաազդանշանի,խմբով ենք եկել՝ քեզ ազատելու։Հենց որ կբացեն դուռը վանդակի,վազիր սրահովու միջնադռնով նետիր քեզ փողոց։ԱՐԵՎԻԿԻսկ հետո՞... հետո՞...ՀԱՅԿ Այնտեղ ապասում է քեզ մեր մեքենան։ԱՐԵՎԻԿԵս վախենում եմ նորից բռնեն քեզ...ՈՍՏԻԿԱՆ (Ներս է մտնում բաժակը ձեռքին)։Բայց լավիկն է, չէ՞...Աղջիկ չէ, իսկը՝ երկնային պատիժ։Բանտի ապրանք չէ...ՀԱՅԿԼավ ճաշակ ունես... Ես էլ արյունսչէի խնայի նրա թեկուզեւ մի մազի համար։ԱՐԵՎԻԿԻսկ ես Ձեր դեմքին նայել չեմ ուզում՝թեկուզ վանդակում փտելու լինեմ։ՀԱՅԿԻսկ թե քեզ փորձենք ազատ արձակե՞լ։ԱՐԵՎԻԿԴուք դա չեք անի։ՀԱՅԿ (Ոստիկանին)։Բացեք դռները... Թողեք նա մոտենաեւ ինձ համբուրի...ՈՍՏԻԿԱՆՆա դրա համար վտանգավոր է։ՀԱՅԿԴեհ, տղամարդը վախկոտ չի լինի։ՈՍՏԻԿԱՆՀամաձայն եմ, բայց... Չէ՛, տղամարդիկկանանց ինչքան էլ շատ սիրեն, պարոն,նրանցից մի քիչ պիտի վախենան։Իմ փորձից գիտեմ։ՀԱՅԿԹող կատակներդ ու դռները բաց։Դուռը բացվում է։ Այդ պահին Հայկը ոստիկանի թիկունքից բռնում, բերանը փալաս է խոթում, վերցնում հրացանը... Արեւիկը դուրս է վազում վանդակից... Աղմուկի վրա գալիս են մի խումբ ոստիկաններ։ՀԱՅԿՓախա՜վ, նա փախա՜վ...Մոլորեցնում է ոստիկաններին, իսկ ինքը մոտենում իբրեւ թե օգնելու ընկած ոստիկանին, հենց որ մյուս ոստիկանները վազում են դեպի դուռը, նա խփում է ոստիկանի գլխին, փալասն ավելի խորը խոթում նրա բերանը։ Հայկը շրջվում է արագ, որ դուրս վազի, նրա դեմ կանգնում են ոստիկանները։ՈՍՏԻԿԱՆ ԱԴեհ, ձեռքերդ վե՛ր...ՈՍՏԻԿԱՆ ԲՍա նույն Հայկն է, որին սպանել ենք։ՀԱՅԿՈչ, սխալվում եք, դուք ինձ չեք սպանել,Հայկի՞ն սպանել, դա հնարավոր չէ,պինդ ոգի է նա,որին գնդակն էլ խոցել չի կարող։ՈՍՏԻԿԱՆԼռիր, հենց հիմա...Ոստիկանները նրան շրջապաատում, հրմշտոցով նետում են վանդակի մեջ...ՀԱՅԿԴուք իմ մարմինը կարող եք միայնվանդակում պահել,սակայն ոչ երբեք՝ արդարությունը։Դուք արդարության փարթամ քողի տակուզում եք ծածկելազատությունը իմ ժողովրդի,ուզում եք խլել նրա ջինջ լեզուն,հավատն ու ոգին...Բայց դա չի լինի,լինելու բան չէ։Ինչ էլ որ լինի ձեր հախից կգանք,ձեր հախից կգանք ինչ էլ որ լինի։Հայկը ընկնում է երեսնիվայր։ Բեմը դանդաղ մթնում է։ Մի ոստիկան վանդակի առջեւով քայլում է դեսուդեն... Ոստիկանը շրջվում է դեպի Հայկի կողմը։ՈՍՏԻԿԱՆԴեհ, ոտքի ելեք, դեհ...Դրսից կրակոցներ են լսվում։ Աղմուկի ու կրակոցների միջից լսվում է մոր ճիչը։ Փակվող վարագույրի վրա լույսի հայելին է, հայելու մեջ՝ վիրավոր մայրը։ՄԱՅՐՈրտե՞ղ է որդիս,որտե՞ղ ես, իմ Հայկ...Աշխարհում ոչ-ոք չհամարձակվիիմ որդոց վրաձեռք բարձրացնել... Պինդ կացեք, որդիք,դեռ չի եղել, որ Արցախը պարտվի։Մայրը, ձեռքը իր վերքին դրած, ուզում է ընկնի, Հայկը եւ Արեւիկը մոտ են վազում «մայրիկ» կանչելով ու հենակ դառնում նրան։ՀԱՅԿԻմ անուշ մայրիկ...ՄԱՅՐԶավակներ... որքան խոցված, արնաքամ,Մեկ է, Արցախը չի խոնարհվելուեւ չի ընկնելու Արցախը երբեք...Ջրհեղեղ է նոր, հրո հեղեղ է, եւ... անչափ ծանր՝ տապանը Նոյան-Զորավիգ եղեք հայոց լեռանը,հայոց լեռան հետ ամուր բերդ կացեք...ՎԱՐԱԳՈՒՅՐ 1989թ.