Մենարան Վարդան Հակոբյան

Մաշտոցն Ամարասում

Վարդան Հակոբյան

Սուրբ երանելու ոտքի տակ հողըխայտաց փխրանուշ կարոտի նմանեւ յոթտակ թեքված,ծալեծալ եղած կապույտի միջից(ուր քայլն Արցախա համբույրը առավ),բխեց մի աղբյուր... -Բխեա՛, սուրբ լույս...Նվիրում եմ երջանկահիշատակ ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻՆԱՎԵՏԻՍ ՀԱՅՈՑԱՐԵՎԵԼԻՑ ԿՈՂՄԱՆՑԸնդառաջ եկավ շողն արեգականխիստ ախորժելի ու սրտահաճոեւ վետվետալովքայլքի հետ ռաշխի,մի պահ ամենքի դեմքը տնտղեց,ապա քաղցրացավ սուրբ երանելուհոգնած աչքերում.-Առավոտ լուսո, արեգակն արդար...Ասես երկնային օրհնությամբլույսը ոստոստաց թփերի վրա,ցողոտվեց մի հեղ,մի հեղ ծաղկոտվեց,կարմրերփեան մի թել գտնելովաստվածաշնորհ ժպիտների մեջ,տարավ մի ծայրը՝թեք ու կորագիծու ձորահովտում գեղուղեշ կանգնածվանքի գմբեթի ձիգ ծայրին ձուլեց,դարձավ մեղեդի բարեբանության։Հեռվից նայողին պիտի որ թվար,թե վանքին ընկած,թե վանքին բեկված,ամեն ծաղկի հետ գետափին տնկվածոսկերանգ շողըոչ թե երկնքից,այլ ճակատից է ցոլանում վսեմ.-Գարնան ավետիս,Արցախաց աշխարհ...Եվ ավետիսը թեւերին առավ ու տարավ հեռումի կապույտ շառաչ՝պոկված տնջրուց Սխտորաշենի,դարավոր Սոսուց,լուսավոր Սոսուց,Սոսուց զորավոր,որ Տիգրան Մեծի զինվորաց ձեռքովտնկվել է մի օր Վարանդա հովտում,Մավաս մատուռի հայացքի ներքո՝ի սեր եւ նշան հայոց արքայիհաղթահանդեսի՝հազարմեկերորդ...Սոսին՝ ծանրաբեռ դարերի վարքով,Մեծն Տիգրանիհուր-հիշատակն է պահում մշտավառ, անթառամելի, անպարփակելի՝արմատների մեջ զարկող-բաբախողերեքակնակիաղբյուրի հանգով։Սոսի, որի մեծ, զորեղ փչակում ապաստանել են, պահվել անձրեւիցՄաշտոց ու Վարդան,հայոց աշխարհի առասպելները,եւ աստվածները հայոց աշխարհի։Սոսի, որի պարզ շուք ու շվաքումԳրիգորիսն է յուր սիրտը բացելՄաշտոցից առաջ,մեկնել կենարար լեգենդը լուսո։Սոսի, որի պարզ շուք ու շվաքում՝այնքան թանձրաթով ու հոգեպարար, ու հոգի լցնող, ու արցախաբույր,հանգրվանել են՝ ի ետ Մեսրոպա,տարիներ, դարեր ու ցավեր հետո,եւ Խորենացին՝ պատգամահայր մեր,եւ Ջիվանշիրի ողբով ողջակեզՔերթողը Դավթակ, Կաղանկատվացին,եւ Գանձակեցին՝ Գանձասարի սուրբ գանձերը բացող,առ Աստված դարի առակն առաքող Գոշը Մխիթար,ապա եւ Րաֆֆին՝ երազողը մեծ,եւ Լեոն՝ հույսի ուխտավորը հեգու տարեգիրը անդաշն ցավերի,ապա՝ իմաստուն Իսահակյանը,որի ունկերում լեռներն Արցախիմինչեւ այսօր էլ դեռ զանգ են զանգումտրտում հեռացող քարավանների...Արեւը ծաղկեց օրվա շուրթերին,Վարանդան դարձավ կիսաբաց մատյան՝երբեմն հողում թաղված ու հանված,երբեմն՝ արյունոտ, քրքրված հաճախ,փերթ առ փերթ պոկված,սակայն եւ այնպես, անդուլ տքնանքովիրարու բերված ամեն մի էջին՝մի մանրանկար,մի մանրաքանդակու մի մանրակերտ՝հելուզված լույսով աստվածապատկեր.-Երկիր Արցախա, հայոց շունչ ու սիրտ...Եվ օրը ծաղկեց արեւի շուրթին։Թեթեւ շարժումից կանգ առան մեկեներիվարները,եւ լկամներից կաթած արծաթըհողին զրնգաց,եւ անիվների խաղքը ծաղկաբեռմնջածալ եղավ հետքագծերում,եւ սամի ու լուծ վարդահյուս էին,վարդահյուս էին սռնի ու անիվու ջնարակված սիրով երկնային։Պլպլում էին ծաղկունքը չորս կողմ՝Աստծո վառած մոմերի հանգույն։Եվ հանկարծ եկավ հովը զովասուն՝ափի մեջ պահած մի շինականիաղոթքից ջոկած երկու հատիկ բառ.-Փրկեա՜ մերոց...ՄԵՍՐՈՊ ՄԱՐԳԱՐԵԻ ԴԻՄԱՎՈՐՈՒՄԸԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՍԱՐԻ ՍՏՈՐՈՏՈՒՄԵվ մի քայլ արավ Մեսրոպ Մարգարենծաղկածոփք ու լուրթ ճամփի երկայնքով,ու ճամփան դարձավ կենաց մայրուղի,ու ճամփան դարձավ փանդիռ յոթնաղի,եւ հոգեընծախոսքեր հնչեցին,եւ ախորժալուրմայրուղին իջավ՝որպես թե Սինա լեռան փեշերից։Ծուխարարիկ մի ձգվել է հեռվումու շենի ծխով ուզում է ասեսգծել երկնքինու բաց չթողնել Ամարաս գետիհոսքը ցուցանող եւ ոչ մի կեռման։Իսկ այդ գետի մեջ,քիչ ներքեւ՝ հովտում,որձակալույսի իր խաղքն էր սկսել, մոխրագույն ձուկը,Կողակն արցախյան,անընդհատ վեր-վեր ցատկելով ջրում,կարողությունն է փորձում ինքնաբավ,թե պաղ ջրից դուրս այդ քանի՞ անգամբացուխուփ կանի բերնիկն արծաթե։Մոտիկ անտառում գվվում է մեղուն։Իսկ Լուսավորչի սարը երկնաճեմայդքան վեհաշուք ու սքանչելիեղե՞լ է, արդյոք, երբեւէ, թե՞ չէ...Չի հիշում ինքն էլ։Եվ նորից մի ձայն կոտորակվում է.-Փրկեա՜ մերոց...Սուրբ երանելու ոտքի տակ հողըխայտաց փխրանուշ կարոտի նմանեւ յոթտակ թեքված,ծալեծալ եղած կապույտի միջից(ուր քայլն Արցախա համբույրը առավ),բխեց մի աղբյուր... -Բխեա՛, սուրբ լույս...Մարգարեն մի բուռ ջուր վերցրեց ակից,պարզեց արեւին,եւ ափի միջից արեգակն ելավեւ նախշուն ասքեր շաղեց դաշտերին,եւ ափի միջից արեգակն ելավեւ նախշուն ոսկի շաղեց դաշտերին,եւ ապա ձեռքը ճակատին տարավ,ճակատի գիրը օծեց արեւով,ու դա պատգամն էր վերին Աստծո,ու պատգամ էր դա՝ հղված արցախցուն։Եվ ոտնատեղից բխած ջրի մեջ՝ արծաթե ակում,շող¬շողի վրա ընկավ ու բեկվեց,շող¬շողի վրա բեկվեց ու թեքվեց,եւ ջուրն Արցախադարձավ սրբազան...Ամեն մի ծաղիկ շուրջը խունկ վառեց,ամեն ելեւէջ փոխվեց օրհնանքի,ամեն մի քարի ծաղկեց մի տաղիկ,ամեն մի փապար աղոթք բուրվառեց...Ու կենաց ուղին մաքուր էր այնքան,այնքան նորոտի,աղվորիկ,եղուկ,լայնեղ ճակատ մի՝ ծաղկած սուրբ գրով,պարզ, գեղաշիտակ ու անշիջելի։-Փրկեա՜ մերոց...Եվ Մարգարեն էր իջնում սարն ի վար,Մարգարե, սակայն՝ ոչ Սինա սարից...Ճամփի մի ծերին վանքն է Ամարաս՝երկինք կարկառած իր երկաթ-խաչով.-Փրկեա՜... Ինչի՞ց...Գորշ հորդաների անզուսպ հեղեղից,որ համակործան գալիս է անվերջ,տանում ոչ միայնքո արտը ծլած։Մարում ոչ միայն թոնիրը վառած,այլեւ ակունքն են քանդում քո լեզվի,մայրենի խոսքիդ կրակը մարում,մանկան բերանից՝ կես պատառի հետ,հայկյան ջինջ հոգու նշխարը խլում։Եվ ելքը միայն գիրն է սրբազան...Ամարաս վանքի զանգը զանգում է,ելեւէջում է ամբողջ հովտով մեկեւ արթնացնում քաղաքն Ամարաս,որ առանց այդ էլաչքը չէր փակել,ականջալուր էր Մեսրոպի գալուն,որ եկել, ահա, այրերով հասուն,պապիկ-տատիկով,հարսիկ-մամիկովեւ ճյուղ ու ճիվով,կանգնել է հովտում սուրբ Լուսավորչի...Դիմավորում են արշալույսն այդպես,որ հագցրել էր ամենքին տարազ՝բնիկ արցախյան ու հայաշխարհիկ,կապտախառնուրդով հյուսված ծիրանի,հույժ համահնչուն փողհարի կանչին։Եվ փրկարարը բերում է գիրը,բերում սարն ի վար սուրբ Լուսավորչի...Արարատ սարի հայացքում թրծված,Վաղարշապատի մեռոնով օծված,հայոց մայր հողի ավիշով լցված,Մեր ինքնությանը,հավերժին լծված սրբազան գիրը,որ արմատ նետել Մուշ ու Տարոնում,որ արմատ նետել Գողթան գավառում,ծիր ու ծագերումհայոց մեծ երկրի՝ եւ Դադիվանքում, Հակոբավանքում,ապա Ամարաս վանքն է այցելում՝այնտեղ խորհուրդն իր ծաղկելու համար,մեր սիրտ ու քարին,մեր հող ու ջրինգոյության պատգամ դառնալու համար։Եվ փրկարարը բերում է գիրը,եւ ողջ Արցախն է խոնարհվում նրան։Երկնքից իջնում է լույսի մանանա...ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ ԴՊՐՈՑ ԷԲԱՑՈՒՄ ԱՄԱՐԱՍ ՎԱՆՔՈՒՄՍուրբ վարդապետը իր վայելչափայլ,հոծ շքախմբով,կամքով բարերար, անխոտորելի,նոր էր ոտք դրել պարիսպներից ներս,երբ վանքի բարձր գմբեթի վրակամաց, անսայթաք իջավ մի արծիվ,հայացքն՝ արեւի ամփոփարան վեհ,թեւերը՝ խնկյալու գարնանաշարժ,տեսքը՝ բարեզարդեւ պատրաստ ամեն զորավիգության...- Ավետիք ընդ ձեզ..Կանգնել էր վստահ, անճողոպրելի,գաղտնատեսության մի վերին խորհուրդպահած թեւերում...Մարգարեն նայեց, նայեց ակնապիշեւ ապա աջը բարձրացրեց վեր,որ ասել էր՝ սուս, ծպտուն չլինի,ինչ-որ կարճառոտ խոսքեր մրմնջաց՝շիպ-շիտակ, ծաղկյալու հուզավարար,ասես վտակն էր խոսում Ջրվշտիկկամ շնկշնկում էր սյուքը համերամ։Միտքն էր շողադարձ ու բոցածավալեւ քաջընթացիկ՝արծվի հանգունակ։Աջի շարժումով նա սրբեց ասեսերկնից բյուրաբյուրկապանք ու վարմերեւ, ապա, խոսքը իր անմահարարեւ, ապա խոսքը քաղցրաճաճանչ,հույժ արփիականու կարկաչահոս, ուղղեց մարդկանց.-Ի՞նչ արծիվ, տիա՜րք, Արցախա սուրբ տանոգին է՝ հավքի կերպարանք առած։Արծիվը՝ նշան աստվածաբարո,բիլ, եթերական,իր բարեբանյալ թեւերը բացեց,ապա բարձրացավ, բարձրացավ էլի,եւ իր թռիչքով սուրբ գրեր էր նածաղկում երկնքում,Լուսավորչի տաք լանջերի վրա՝ խիստ ակնահաճո, պարզ, ընդունելի,սակայն մեր լերանց,մեր ձորանց համար՝ անընթեռնելի։Եվ ընթեռնում էր Մաշտոցը սակայն։Իսկ երբ նստեցին վեհաժողովի,մեր վարդապետի միտքը յոթնաչյաբացվեց արծվի թեւերի նման,ու նա՝ որպես մի անհաղթ ասացող,հավքի թաքուցյալխորհուրդը պարզեց.-Զինանշանի վրա հայկականերկգլխանի է արծիվը հայոց,-հուզմունքից դողաց ձայնը Մաշտոցիմեկ դարձավ կերկեր,աղերսախառն,մեկ շերտեր առավհանդիմանության,մեկ հեծեծում էրեւ մեկ ծավալվում անխառն դաշնությամբ՝ինչպես առ հոգի ապաշխարելիս։-Երկատված հայացք... Մեկը նայում է կողմը պարսկաց՝քրմերի վառած ատրուշաններին,որտեղ մեր սրտի լեզվակն են այրում,մեկը նայում է ձեռքին Բյուզանդիո,որտեղ որ սակայն, ի ցավ ամենքիս,մեր հին ու անմաշ սրբություններիմոխիրն է միայն մատուցանվում մեզ,եւ կորուստը մերգոյի, դպրության,բարեբանելով սովորույթքն իրենցմեզ տանում են միշտ գերեվարության։Բայց անհրաժեշտ էր,շատ էր անհրաժեշտ՝ անգամ մեր հաց ու ջրից առավել,մեզ՝ հայացքների միաբանություն,զինդրոշին մեր՝ հենց արծիվը այն,որին քիչ առաջ տեսանք հոյակերտվանքի գմբեթին...Այսինքն՝ պիտի մենք միաբանվենքժողովրդովի,մի բռունցք դառնանք մեր լերանց նման,կանգնենք կորովի,անպարտ, անսասան՝հանդիման ամեն ուծացնողի ու բռնակալի,ու սատար լինենք Աստծո բարուն։Եվ հրամանքով վերին Աստծո,որ է՝ ժողովուրդ բարերար իմոյ,քաջալերանքովԱմենայն Հայոց Կաթողիկոսի՝ Սահակն Պարթեւ,եւ բարի կամքովու հորդորանքովՀայոց ծիրանի հագած թագվորի՝արդարաբարո Վռամշապուհի,բռնեց մի ուղիանասելի բարդ, բայց եւ պատվելի,վառ- երանական լուսապսակով։Եվ հիմա այստեղ՝ Արցախ աշխարհում,աչոք կտեսնեմեւ կշոշափեմ մտոք երկնատուրհայոց արծվենի նշագրերը՝անցած Եդեսիանեւ Սամոսատը,Հռոփանոսի մատներով քաշված,մեր իսկ երազով վայելչագործված,արմատ կբռնեն Արցախաց հողում,Աստծո առաջ անվերջ տաճարվողԱրցախա քարին արմատ կբռնեն։Ապա սուրբ մասանց արկղը բերեց՝ տապանակը յուր,երկյուղածաբար հանեց տառերըմեր երկաթագիր՝ ճոխ, գեղախոսնակ, եւ սքանչելի, եւ ծիրանածիր,հայկյան բարբարոս բարբառի նմանբոլորապտուղ,աստվածապարգեւ,մեր երգի հանգույն քաշված մեր ցավից,կենսաբեր սակայն եւ անտխրական։-Փրկեա՜ մերոց...Մեսրոպը՝ հայոց գրերի արքանեւ խոնարհ ծառան հայոց գրերի,արարիչ, ստեղծող,առաքյալ վերին,բարեգութ, երկնող, նաեւ՝ բազմողորմ,հայրապետը հայ աննմանականերաժշտության, զինական մտքի,բանաստեղծության,գիր ու տառերի, ամբողջ դպրության։Եվ ասպնջական հողը Արցախածիլ ու ծաղկունքով,մոմ ու խաչերովգգվում է ասեսու ոտից գլուխ խնկարկում նրան։Եվ ժողովելով ընտիր մանկտիք՝կենսառողջ, ուշիմ,պինդ ու կորովի,ուսումնածարավեւ շնչառությամբ երկար ու ձայնեղ,կամարների տակ Ամարաս վանքիհիմնեց Մարգարեն դպրոց-կրթարան,որ հայից սերված ամեն մի ժառանգհայերեն սերտի գիրքը գրքերի՝ «Աստվածաշունչը»,որ հայից սերված ամեն մի ժառանգհայերեն սերտիդասը հայրենյաց համար մեռնելու,ամեն խոյակի,սյան ոտքի տակ պատվանդանվելու՝լինի վանական,իշխան թե դպիր,իր սերն ու սիրտը բացի հայերեն,հայոց գրերի ու պատգամներիսերտարան դառնամեր խորունկ հոգին,աչքալուսանքի լույսը լույս լինի,շարականները լինեն շարական,ու հայ Աստծուն աղոթք հղելիսհայը հայերեն իր ցավը պատմի,քանզի քաջ գիտենք փորձով դառնության,ինչ էլ որ լինի,չկա մի ուրիշ լեզու կամ բարբառ,ուրիշ այբուբեն,որով հայերիս ցավը թարգմանվի...-Փրկեա՜ մերոց...Թշնամիք շատ են նենգավոր ու բիրտ՝ ցեղեր անքանակ՝ քոչվոր ու անկիրթ,ավազահողմի նման խուժում ենխառնակ ու մթար անապատներիցեւ ավերում են ինչ որ պատահի...Միայն մայրենի գիրն է ու լեզուն,ուր հայրենիքըկանգուն է հավերժեւ մեր ոգու պես վեհ ու աննվաճ։Վանքի երկնաքիվ կամարների տակշարականվում էմեսրոպյան լեզուն,սաղմոսն է հնչումմեսրոպատառով,մեսրոպատառով գրվում է մատյան,եւ գրիչներըհայոց նրբահյուս ոսկեղենիկովծաղկում են նոր-նոր հիշատակարաններ,որ հետո, հետո,շատ դարեր հետոթուրքը, երբ որ իր թաթն երկարիԱրցախա սուրբ տան քար ու խաչքարին,գրերը աչքը խոթվեն թրի պես,որ Մայրաբերդիկամ Ամարասիպարիսպներն անգամ եթե ավերի,գա եւ գրերի պարսպի առաջիր պարտությունը գտած՝ կանգ առնի,Արցախա հողը վառվի ոտքի տակ...-Փրկեա՜, Տեր Գիր, եղիր զորավիգազնվատոհմիկ,հին ազգին հայոց։ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ ԱՄԱՐԱՍՓՈՔՐԻԿ ԳՅՈՒՂԱՔԱՂԱՔՈՒՄԿերպարանքով նույն՝ պարզ ու նախնական-ինչպես առաջին անգամ գրերըտեսիլի նմաներեւութացան Մաշտոցի աչքին՝ քարերի վրա (քանզի հայ գիր են),այդպես Ամարաս վանքի վեմերինեւ ակնաարժան ամեն մի քարի,ամեն խոյակի,կամարի վրա արփիապատկերփորագրվեցին տառերը հայոց...Ու վանքը վանք էր մի սովորականու միանգամից դարձավ... դպրատուն,այսինքն՝ բաց դուռհավերժի վրա։Եվ քանի ինքը՝ Մեսրոպ Մարգարեն, այր էր վեհանձն, պարզ, առաքինի, գործերով՝ ժուժկալ,հոգով նվիրյալ բարեպաշտության,ամենայն լավի պաշտպան ու պատվար,մաքրության մեջ յուր՝անեղծ, երկնային,ապա հետամուտ գոյատեւության, պատվիրաններինհանուր հայության,նաեւ՝ լայնալանջ,առնական նաեւ,հայոց գրերն էլ ի վերուստ նրահարուստ բնույթքը օրինակեցին,որ գալ դարերում դիմադիր լինենաջից ու ձախից խուժող հողմերին,ոչ թե այլազան ատրուշանների,այլ լուսակարոտմեր հոգիներիեւ մեր ինքնության հուրը վառ պահեն։Ու տեսավ աչոք Մեսրոպ Մարգարեն,տեսավ տենչանոք,իղձով ջերմեռանդ,որ Արցախական այս եռեփ ծագումհայոց դպրությանսերմն իր սերմանածպարարտաբարո հողն ընդունում է կամոքն Աստծո՝անբացատրելի,անհուն ծարավովու մեկն, անպայման, հազար անելուանխառն հավատի երկյուղածությամբ։Եվ շատ բերկրեցավ սիրտը Մաշտոցի,եւ շատ բերկրեցավ աշխարհն Արցախա, երբ հողից ելան ծիլերն անդրանիկ,ժպտացին այնքան սուրբ ու մեսրոպյան,այնքան երփնունակու ամարասուն։-Փա՜ռքդ շատ լինի...Եվ շրջեց ապա նա Ամարասում՝գյուղաքաղաքում հին եւ հայկազուն,եւ ապա կենաց խոսքի տապարովջլատեց վերջինարմատը օտար,աղանդը մթար,անգամ մոլորյալ ու ճամփից շեղյալ շինականներին,զորականներին,վանականներին,խեղճ ու զրկվածին, բոլոր-բոլորին,սուրբ, կենդանարար հավատի բերեցու միաբանեց...-Ծագեա,- ասաց,- զլոյս ճշմարտութեան։Խազազասարի եւ Լուսավորչիհայացքի ներքո՝կրծքավանդակում մեր երկու լերանց,պարզված սրտի պեսզարկում է ահա Ամարասը հին՝Աստծո առաջ բաց ու անթաքույց։Եվ մի վանական պոկվելով հանկարծ խմբից ուղեկցող,զարմացած նայեց,թե այդ ինչպե՞ս է վարդապետն, արդյոք,արագընթացք ջոկվում բոլորիցու մենակ-մենիկ առջեւից քայլում,նույնիսկ չի թողնում,որ իր զգեստի քղանցքը պահեն,գալիս վախվորած,աճապարանքովգլուխ է տալիս՝ ձախ ձեռքը կրծքին.-Ճանապարհը այս կողմով է, հայր մեր...Սակայն Մաշտոցը ճամփան չի ծռումեւ չի ցանկանում վանքի տարածքումշրջելու համարքայլել վայրերով կանխապատրաստված,որ է՝ իր սրտի, էության համարանընդունելի,առավել եւս՝ խիստ քստմնելի։Վեհ, վսեմաքայլ,գլուխը անթեքմոտենում է մի աղքատիկ հյուղի.-Ընդունիր բարի մաղթանքներս, մարդ...-Օրհնվի եկած ճամփադ, վարդապետ...Եվ շփոթմունքից կապ ընկավ հանկարծ լեզուն Մանասի,ուզում էր կարծես ինչ-որ բան ասի,բայց մի քահանա,ետին շարքերում իր ձեռքը շարժեց,ապա մատները շուրթերին տարավ,իբրեւ թե՝ լռիր, իբրեւ՝ տեղը չէ...Մաշտոցը, սակայն, տեսավ, հորդորեց.-Հարկ է, որ խոսի...Հավաքեց նորից Մանասը իրեն,ձեռքի ցախը չոր դրեց մի անկյուն՝ թոնրատան մոտիկ,որոշեց նույնիսկ այս մեկը չասել՝վարդապետ, էս ի՞նչ լուր է խորոտիկ,որ թողած ճամփանվերի ու վարի,որ թողած ճամփան մեծատունների,իմ խեղճ հյուղակին պատիվ արեցիրքո այդ սրբազան այցելությունով։Որոշեց չասել։Չասաց, ուրեմն։Մեկ վարդապետին նայեց կարկամած,մեկ նայեց իրեն՝ նրա դեմ կանգնած, նայեց շուրջը եւքիչ հեռվում կանգնած կիսամերկ մանչին,համոզվեց, որ դա երազ չէ, իրավ,քթի տակ ժպտաց՝առաջին անգամ խիստ գոհ մնալով արեւի լույսից։Ժպիտից դեմքը այլայլվել էր՝ ճիշտ լացելու նման, որից դժվար չէրզգալ ու տեսնել,որ դեմքն այդ միայն վշտի է սովորու մոռացել է, թե ոնց են ժպտում։Մաշտոցի սրտում շարժվեց մի մրմուռ.- Տուր ազատություն եղբայրոց իմոյ...Ապա Մաշտոցը նստեց մի քարի,ջուխտ սարին հառեց հայացքը բարի,հետո հայրաբարմոտ կանչեց մանչին քիչ հեռվում կանգնած՝անշոր համարյա ու ոտաբոբիկ...-Մոտ արի, որդյակ...Ու մինչ մոտենար մանչը Մաշտոցին,Մանասի լեզվի կապը արձակվեց,ծնկաչոք եղավ Մանասը մեկեն,ասես կողկողաց.-Ականջալուր եմ, գիտեմ, վարդապետ,բարով, օրհնությամբ, մանկանց համար մերնոր կրթարան եք հիմնել մեր վանքում,աղաչում եմ ես,պաղատում եմ ես...Վերջին պատառս,ջուրը երեսիս՝ դստրիկս Անուշ,սակի փոխարեն հենց երեկ տարան,գոնե այս մեկի՝թափուրվող իմ տան կըրտըպրտանքի,ճամփան արձակեք ձեր բերած գրով,մեծամեծերի ու ազատներիզավականց մոտ նա խոնարհ կմնաու խոսքը չի բերիոչ մեկի խոսքին։- Չէ, չէ, կբերեմ՝ թե արդար չեղան,-ասես խռովածմանչը ծղրտաց հոր խոսքի կեսին,-թե որ թողնեիր՝ Անուշին տանող հարկահաններինիմ ատամներով կըկրծոտեի...Եվ մոտ գնալով՝ խռով ու լռիկ,Մաշտոցի առաջ անխոս լաց լացեցԱնուշ դստրիկի եղբայրն անուշիկ։Եվ տրտմություն էր պատել Մաշտոցին,եւ անպակաս էր ցավը մեր սրտիցազգակիցներիու եղբորց համար...Ու ցավի միջից նա խոսքեր հանեց.-Անունդ ի՞նչ է, որդյակ իմ խիզախ...-Անո՞ւնս՝ Նարե՛կ...Եվ հայր Մեսրոպը Ամարաս վանքի վարդապետներինդարձավ, պատվիրեց.-Մի կենսահաստատ, օրհնված ոգի կա այս մանչի ներսում,ազգօգուտ մի հուր,որ հետո պիտի մեծնա-ծավալվի,գրեք անունըսովորող մանկանց առաջին կարգում...Ու մինչեւ խոսքը ավարտին բերեր,մոտ հրավիրեց մի քահանայի,որ ձեռքին պահած պնակիտ ուներ,վերցրեց, վրան ածուխով գրեց այբուբենը մեր,մեկնեց Նարեկին.-Ընծայում եմ քեզ... Իսկ հիմա, որդյակ,ինձ հետ Այբ, Բեն, Գիմ, Դա, Եչ...Խրոխտ ձայնի հետ Մեսրոպ Մաշտոցի,բարակ, նրբահյուս,աստվածահոժար,փոքրիկ Նարեկի ձայնն է կերկերումերկրից մինչ երկինք,երկնքից՝ երկիր, Ամարասով մեկ...Հնչում է որպես երաժշտություն,եւ ձայնակցում են դպիր, վանական,եւ ձայնակցում են ջրկիր, շինական,եւ ձայնակցում ենհարուստ ու աղքատ,եւ ձայնակցում է աշխարհն Արցախա...-Զորավիգ լեր մեզ, Այբուբեն հայոց...Մաշտոցը հուզված ոտքի է ելնում,շարունակում է երթալ իր ճամփով՝ունկնդիր խոսքին շինականների։Ու մի սակավիկ բակից դեն չանցած,դեմն է ելնումդարբինն Առաքել.-Մի պահ կախ գցիր քո ոտքը, հայր մեր,ու չարչարվածիս մրմունջը անսա,ի խորոց սրտիխոսք ունեմ պահած.դու՝ որ եկել ես քո ձեռք ու ոտքով հասել Ամարաս,նշանակում է՝ քո ուսին ունեսքաջալերանքն ու աջը Աստծո,ուրեմն, միայն քեզ պիտի ասեմ՝ինչ ասելու եմ...Դու՝ ստեղծողը մեծ ու արարիչը հայոց սուրբ գրի,չի՞ լինի, արդյոք,ի սեր հավատի,քիչ փառավորես ու կարգավորեսայս գիրը՝ գրված հայոց ճակատին,շտկես սխալը,ուղղես,հարթեսեւ համահնչուն դարձնես մեր աջովանցնող մեծամեծ,արդար գործերին։Ներող լեր, սուրբ հայր, այսքան հանդուգն խոսքերիս համար,ես շատ տառապանք ու զրկանք տեսածգլուխս, ահա, խոնարհում եմ քոզորության առաջ...Սակայն մինչեւ ե՞րբպիտի այպանվենք՝մաքրության համար արժանահավատ,սակայն մինչեւ ե՞րբպիտի ուծացվենք,փրկեա հավատով Միածին որդու,մինչ երբ օտարին պիտի հոժարվենք՝ մտքով չքոտի,ու նա ճուղուպուր կոտրի մեր գլխին,տանում են վերջին կորեկը անգամ...Ու այդ պահի մեջ ինչ որ վանականթուլացնելով կապը իր լեզվի,շշնջոցներով անհասկանալի,փորձեց Մաշտոցին հանել զրույցից.-Գնացինք, հայր մեր...-Հարկ է, որ լսեմ...-Մինուճար որդիս փակված է բերդում,զի հասը մի օր ուշացրել էի.հողս վարելու-ջրելու մնաց,քարս քաշելու-կռելու մնաց,եւ օրս մնաց բախտիս պես պռատ...Այսօր էլ եկան ու նոր ցավ բերին.պահունի պանիր ու յուղով բարձած ու՝ հացով տաշտի,տարան եւ իմ ձին՝թամբոք ու սանձիվ...Ես գիշեր ու տիվ դարբնեմ երկաթ,ամեն հալածանք ու տանջանք կրեմ,բայց չկարենա՞միմ ուզածի պեսձեւ տալ ու նորել,հայի դառնահեծ բախտիկը կռել...Ապա լռում է դարբինն Առաքել,թեւքով սրբում է քրտինքը ճակտի,խոնարհվում, մի բուռ հող վերցնում գետնից,սեղմում իր դեմքին.-Երեսս, հայր մեր, ճամփիդ հող դառնա,ողորմեա՝ թե «ծուռ շարժվեց իմ լեզուն»...Խիստ խոժոռվել էր դեմքը Մաշտոցի,ասես Մռովից ծանր ու մեծ մի թուխպեկել, շվաքն իրպահել էր նրա երեսի վրա։Եվ աչքերն էին այդ թուխպը ճեղքողու հեռուն միտող արծվի թեւեր։Եվ քաջալերված սիրուց Մաշտոցի,հոգածությունից նրա հայրական, Վարդանն արծվենի, թոռը Սահակա՝Ամենայն Հայոց Կաթողիկոսի,ու Մամիկոնյան սրբազան տոհմից,ջոկվելով ստվար, հոծ բազմությունից,առաջանում է հույժ հանդիսավոր,վճռորոշ քայլքով,որ ունենում են զորականները,եւ, որ Մաշտոցի սրտովն է անչափ,հայացքով խոսք է խնդրում Մաշտոցից,ձգվում շիպ-շիտակու խոսում այսպես.-Քիչ առաջ եղա մոտիկ շեներում,ես ուստրեր տեսա առյուծակորովեւ տեսա դուստրեր՝պերճ ու նազանի,նույն իղձք ու տենչով դեմքերը վառածդիցեր են, ասես, երկնաառաք։Եվ ամենուրեք ցավը նույնն է,ուրեմն՝ ելքն էլ պիտի նույնը լինի։Մեր սուրբ դպրահոր արարած գրով,մեր դարբինների կռած սրերովպիտի նորոգենքու նորագրենք,արդարագրենքգիրը մեր ազնիվ ճակատին դաջված...Թե հեղգանք, էլ մեզ չի ների ոչ ոք,անգամ ինքներս մեզ էլ չենք ների։Իսկ ինչ մնում է հասին կամ սակին,Առաքել դարբնի դարբին զավակին...Ու խոսքը կիսատ թողնելով այստեղ,Վարդանը վճիռ աղերսող դեմքով թեքվեց Մաշտոցին,որ էր հոգելիր՝ իր լսած խոսքից...Աջը դնելով Վարդանի ուսին, Մարգարեն ասաց.-Ապրես, զավակս...Եվ էլ ոչ մի խոսք։ Միմիայն դարձավվանքատնօրեն ուղեկիցներինեւ խիստ պատվիրեց՝ամեն գործի մեջ լինել բարեգութ,իսկ Առաքելի դարբին որդյակինհենց նույն վայրկյանին ազատ արձակել,տաք աչոք նայել շինականներինեւ, առհասարակ, արձակել ազատհավատի բոլոր բանտարկյալներին՝ի սեր Միամոր որդուն Մարիամի,ի սեր եւ փառս հայոց մեծ ազգի...Որպես կարապետ մի առաջընթաց՝շրջեց տնից տուն,շենից շեն շրջեց վարդապետը սուրբու հասու եղավ վշտին ամենքի։Եվ ասպնջական հողը Արցախածիլ ու ծաղկունքով,մոմ ու խաչերովգգվում էր ասեսու ոտից գլուխ խնկարկում նրան։ԱՅԲՈՒԲԵՆԸ՝ ՍՐԻ ՎՐԱԵվ Ամարասի վրա լուսինըբացել էր լույսի ցնցուղն այդ գիշեր,եւ ոտաբոբիկինքն էլ ասես իջել մարգերը ու հովիտները հայրենագորով,ուզում էր ամեն մի շյուղի փարվել,աչք ածել ամեն քարի ու թփի,շոյանք ընծայել...Լուրթ վտակները, որ գոչգոչալովիրար ձայն էին որսում խոտերում, մի պահ հանդարտվելու քղանցքն էին խոնարհ համբուրումայնքան մերձավոր այցելությունը իրենց ընծայածմեծ լուսատուի։Ու այդ ամենը քաղցր է դիտել՝երբ միայնակ ես մտորումների մեջ,երբ դու այդ հովտում՝ակն Արցախա,կյանքում առաջին անգամ ես լինում,երբ որ ռունգերդ լցված են արդենբուրմունքներով սուրեւ անուշահոտ,երբ որ տնօրեն ու ինքնագլուխ,քո սիրուց երես առած հովիկըփեղկ ու պատուհանգալիս, կրընկի վրա բացում է,դեմքդ երկնային համբույրով օծում,երբ զգում ես քո արյան խաղի մեջ,որ մոտենում է քեզ մի առավոտ...Եվ այդ անսովոր,շռայլ գույներումու հանդահոտի բուրվառների մեջինքդ քեզ համար մեկնում-պարզում ես,թե՝ ինչո՞ւ, արդյոք,հովիտն այդ հացի տաշտ են անվանում։Կարծես շուրջբոլոր փռված արտերը՝մեր արդար ցորնի,գարու, կորեկի,սվսվոցներով թաքուն, հպանցիկ,ուզում են ինչ-որ բան հասկացնել,ուր-որ է պիտի հնչյունը որսասիմաստով մաքուր,այդպես էլ, սակայն, չես կարողանում։Ու մի շշուկ անց,երկու շշուկ անց,Աստծո լույսըփռվում է Արցախ աշխարհի վրա,իսկ մի քիչ առաջձորակի վրա տեր ու տիրական կարգված լուսինըկապույտ-արծաթեմի դրասանգ է դառնում ամառվաինքնիրեն բացող դռան ճակատին։Պատվական օրվա խոհ ու խոկի մեջհանկարծ հեռավոր մի կանչ-ելեւէջեկավ դյուրանուշ, կախվեց շուրթերիցՄամիկոնեից քաջն Վարդանի.-Եվ խնդութեամբ բազմել՝ ելին ընդ առաջ,Օրհնէին զգալուստ քո, փրկիչ, յաշխարհ։Հովիտը՝ ոնց որ կաթնալույսի մեջ լողացած, մաքուր,ծագող արեւի հրայրքն աչքերում,բացվում է, ահա,ու իր գրկի մեջ բացում մի շրջան,որ, երեւում է, խոտ ու բույսերիցաճած շատ ժլատ,զինավարժության ասպարեզ է հին...Եվ ամարասցիք այստեղ են իրենց տոները տոնում,խաղերը խաղում,մրցումներ անում,առյուծագորով, քաջ որդիներինհորդորում արդար խաղամարտության։Մաշտոցն՝ անպարապ գրի գործերում, հոգեւոր որդու՝ ուշիմ Վարդանիտենչ ու բաղձանքին թողություն տվեց։Ու դա դպրահոր պատգամն էր նաեւ.-Ընտրել յուր աչոք եւ աչոք ջոկելզինախաղի մեջհարուստ ձիրք-շնորհք ու սեր ցուցանողպինդ ու քաջազուն արցախցիներին,ժամանակները քանզի անկայուն,հղի են անվերջ խարդավանքներով,նաեւ՝ դժնդակ,նաեւ՝ ժանգի պես միշտ ներսից ծյուրողերկպառակությամբ հավերժ նզովյալ։Տխրական էին բառերը վերջին.-Վասնզի նման պարագաներում ոչ միայն սուրը, այլ նաեւ գիրըպետք է վահանով մտնի ասպարեզու պիտի պահել զուգակշռություն։Ու Վարդանն ահա՝ առույգ, առնական,ձեռնարկումներով՝ խոհեմ, հեռատես,ճկուն մտքերով՝ անպարագրելիու խիստ հուսատու,ազնիվ, լուսազարմ,որերորդ անգամ որսաց խորհուրդը՝թե վարդապետը ինչո՞ւ է իրենուղեկից անում,երբ գավառներն է մեկնում հայրենի՝ լուսավորչություն,գիր սերմանելու...Հիրավի, արդեն Մաշտոցը տեսնում ու գուրգուրում էրՎարդանի մեջ՝ սուրբ, Փրկիչ Վարդանին։Եվ արեգակն ու զանգակը վանքիվեհ, միաղողանջելեւէջում են երկնքի ծոցում,եւ օրը՝ վայրի մի մեղվափեթակ, լցվում է անզուսպ, տաք գրգիռներով,բանուկ են դառնում ճամփեքը ամեն՝հայի հավիտյան ցավի պես բանուկ։Ահա եւ խարխուլ եւ խեղճ հյուղերից,տես, ոնց են ելնում հպարտ ու վսեմ ռամիկ, շինական,տիարք փրկունակ,այրեր համբավված ու պատվակորով, զենք-զրահ կապած, զոլ-զոլ վագրենինեւ առյուծենին սաղավարտ արած,որը՝ ձիավոր,որը՝ հետեւակ,նաեւ՝ տոնազարդ սայլակառքերով,ձիգ արահետով, կեռ ու կեռմանովգալիս բակերից,միահյուսվում են մի ճամփի վրա,որ վանքի մոտով տանում է նրանցԵխծուն տափ կոչվող հսկա դաշտը այն,ուր շեփորում է արեւը արդեն...Իսկ շեփորներին վառ, արեգական,եղջերափողն է միանում հետո,հետո՝ փանդիռը,որոնց խոլուխենթ նվագ-աղմուկում՝կռվողների մեջ շունչը տեղ բերողթեժտաք դադարում,ծլնգոցներն են լսվում զուռնայի։Լույս արցախուհու ջնարի լարինխփող մատների,խոսուն մատներիքնքշությունը գալիս ձայնի հետ, ականջն է շոյումհուր-հիացքի մեջ սուզված Վարդանի։Ձիերը կարմիր արշավի ելան,ձիերը այնպես խրոխտ են քայլում,այնպես կրակովվարգում ու փայլում,ասես զգում են, վայելում են լուռ քաղցրությունըիրենց ոտքի տակարբունքով խայտող Արցախա հողի։Եվ մարդիկ անվերջ գալիս են, գալիս...Բայց վեց ձիավոր պոկվեցին, ահա,թռչում են դեպի ծիրը լայն հովտի,այդ՝ ո՞ւր եւ ինչո՞ւ...Մինչեւ դաշտի մեջզարկվում է ուժգին սուրը վահանին,մի տեղ աղեղ են զարմերը լարում,մի տեղ մրցում է նետաձգության,ո՞վ է, մեկն էլ աչքաճպի մեջ երկինքն արձակեցտեգը սրածայրու իր ոտքի տակ բերեց մի ագռավ...Վարդանը դիտում ու մտորում է.-Առատաջուր է այս հողն, իսկապես,առատաբերք է այս հողն, իսկապես, բայց ավելի շատառատավիշտ է ու առատա... քաջ։Եվ միանգամից,հանկարծ, շեշտակիլռում են աղմուկ, նվագներ ու կանչ,եւ բազմությունը ուղի է բացում,ու ճերմակաթույր ձիավոր երկուառաջանում են հույժ հանդիսաքայլ՝ձեռքներին պարզածթելը նոր կտրած,մի հրահրաշ,արցախյան մի գորգ...Տանում, լայն բացած՝ պահում են այնտեղ,գլխավերեւում ամեն-ամենքի...Աչք-ականջ դառած բոլորը կանգնելու մոռացել են աչքերը իրենց ու թողել գորգին,նորանախշերին անսովոր ու տաք,մինչեւ բերեցին դուստրին գորգագործ,դարձյալ՝ զինավարժ,ասպարը կապած,կանգնում է՝ դեմքը ամբոխին հառած,ձախ ձեռքը՝ հպարտ իր թրին պահած,աջը ետ տանումեւ ընթերցում է երգելու նման զարդերը գորգի.-Այբ, Բեն, Գիմ, Դա, Եչ...Խանդաղատանքից մեկ-երկու կաթիլխտուտ են գալիսամբոխին ձուլված Վարդանի աչքում։Սուր ու վահանի շառաչների մեջու ձայնով բազմաց ելնում երնիվեր,հնչում է երգը ամենահզոր,ամենազորեղ զենքն է հնչում.-Այբ, Բեն, Գիմ, Դա, Եչ...Երգ այդ երգ չէ, ոչ, այլ գրի վրաերդում է սրի,երդում է արյան,հավատարմության...Ամեն-ամեն ինչ ձուլվում է ձայնում,արձագանքում է հայաշխարհն ամբողջ...Եվ զորախաղն է թեժանում ապա,եւ անհետացած ձիավորները գալիս քաջընթաց,ձուլվում են նորից ծովին ամբոխաց,սակայն՝ ոչ վեցով,մեկով ավելի։Վարդանը թեքվեց կողքի արցախցուն,ինչ-որ բան ասաց եւ ապա՝ լսեց.-Տիգրանն է, ջրվոր Հաբեթի որդին,երրորդ ամիսն է՝ սարում է ապրում,եւ նշանածը այն աղջիկն է հենց,որ գործել է այս գորգը սիրունիկ,որ տառ-տառ կարդաց զարդերը գորգի,Սաթենիկը մեր... Ներիր, բայց ասեմ՝կուսանոցում էր Վաղարշապատի,թողեց ու եկավ,հայոց գիրն էլ սերտել է այնտեղ...Ապրում է սարո՞ւմ...-Բաժ պսակացը պիտի վճարեր,չկարողացավ... չուզեց մի քիչ էլ...Ապա՝ աղջկան հետամուտ եղան մարզպանի մարդիկ,իբր թե՝ ինչո՞ւ թողել է վանքը...Ցանկացան վանքը քաշել տղային՝պարհակի համար.դե, նա էլ զինվեց,սարը վեր ելավ...Զինավարժությամբ,ուժ ու շնորհքովնմանը չունի մեր Ամարասում,գալիս է միայն զորախաղերին...-Պինդ ու համառ է՝ ուզում եք ասել...-Հարկավ¬ ինչպես որ բոլոր արցախցիք...-Իր ընկերներով մեկ-մեկ էլ դրսի հարկահաններիննա դաս է տալիս ճամփեքի վրա, իսկ թե հաջողվեց՝նրանց ավարը նորից մեզ բերում...Նշմարեց հանկարծ Վարդանի աչքը,որ ինչ-որ մեկըզարկեց սուր սրովիր ախոյանի կարծր վահանին,զարկեց իր բազկի թափով ահագինեւ ոչ թե սուրը,այլ հենց վահանը դարձավ երկու կես...Տեսավ, հիացքից սիրտը ծուլ եղավ,շուռ եկավ, ապա,եւ պատվիրեց, որ նրան մոտ կանչեն...Զորախաղն արդեն ավարտվում էր, եւ օրը իր երկրորդկեսին էր թեքվում՝շառաչն ունկերում։Մի տեղ՝ գուռի մեջ, լվանում էին երեսներն իրենց,մի տեղ ձիերին հարդարում էինու շոյում մեղուշ...-Ամարաս... երկիր զորավոր արանց, անգրավելի...Սուրբ այաների գոտիների պես ճարմանդ ու շողովձգվող ճամփաներ,հարս ու մամիկներ,որ իրենց ՀԱՅԻ պատիվն ամենուրբարձր են պահում՝արեւամոտիկ, այրեր՝ պնդաքերծ...Արցախ-տուն սրբոց,բայց՝ ոչ առուծախ...Արցախ, այսինքն՝ սար ու մարդ անթեք,Արցախ- այսինքն՝ առյուծն առյուծ է՝ թե արու, թե էգ...Մտոք Վարդանը հայկազուններից արցախածնունդ,կազմել է արդեն զոր մի զորամաս,որ թե պետք եղավ՝ ելնի-միանահայոց աշխարհի պահպան գնդերին,զորավիգ լինի մեր հանդ ու սարին,նաեւ՝ մեսրոպյան մեր գիր ու տառին։Վարդանի դիմաց կանգնում է մի այր։-Ահա եւ ես եմ...Առաքել դարբնի դարբին որդին էր...Եվ զրույցը շատ ջերմին ընթացավ ,անչափ մտերմիկ,սրտառուչ ու բաց...-Այս սուրը ես եմ իմ ձեռքով կռել,-ժպտալիր մեկնեց՝ դարբնի որդին,-խնդրեմ, ընդունեքմեզանից՝ ընծա...Վերցրեց Վարդանը, շուռումուռ տվեց.-Սրանո՞վ էիր զարկել վահանին,ամուր է ու սուր,երեւում է, որ պողպատ է մաքուր...-Ներեցեք, բայց դա այն պողպատից չէ,ամենաամուր նյութից եմ կռել...-Սակայն եւ ի՞նչ է անունն այդ նյութի...-Թուրն այդ ձուլված էարցախցու կողից...Եվ միանգամից ծիծաղն է պայթում,եւ բաժանվում են խոսք ու կատակով,եւ խոստանում են հանդիպել նորից,զի հայոց երկրիծագերը բոլորփրկության դուռը կարող են գտնելմիմիայն հզոր միաբանությամբ։Օրվա գործերը ավարտին բերել,Ամարաս վանքի բարձր պարսպիցդիտում ամենն այդՄեսրոպ Մարգարենեւ գոհությանը ելք տալու համարբառեր չէր գտնում՝իր իսկ հորինած գիր ու տառերով։Երբ վանքի դռնով Վարդանը մտավ,նայեց դպրատան վերնասրահին,քիչ մնաց սիրտը կրծքից դուրս թռչեր,պատի երկայնքով ձգված էր գորգը՝մեր այբուբենով,սուրբ ու մեսրոպյան...Սաթենիկն ինքն էր բերել իր ոտքովեւ համբուրել էր սրբահոր աջը, եւ խնդրել էր շատ,որ այդ շնորհը ընդունի վանքը՝դպրատան համար,գորգն այդ հյուսված հատ-հատ ու թել-թելայնտեղ քրտինքի կաթիլն է ցոլումդպրատուն դարձած ողջ Ամարասի...-Աստծո աչքը միշտ քաղցր լինիցավերից ծնված արցախցու վրա...Եվ Լուսավորչի սարի կատարին արեւ էր իջել,եւ սարն էր նմանդարերին պարզված լուսե մի ջահի...Ամեն տարտարոս ու սանդարամետ ծանոթ է հային,եւ այն էլ՝ ինչպես...Այնպես որ՝ դառը փորձով նա գիտե՝արցունքը միայնաչք է շղարշումու հոգի մաշում, պետք են բռունցքներ, բռունցքվել է պետք...Երբ որ Վարդանը իրար էր բերումհայոց բռունցքի մատները մեկ-մեկ,արդյոք զգո՞ւմ էր,տեսնո՞ւմ էր մտոքԱվարայրը, որ տարիներ հետոպիտի գար, երկրի դռանը չոքեր...Տեսնում էր, քանզի... Վարդան էր ծնվել,եւ զորամասն էրՏեսնում արցախյան՝ Տղմուտի ափին,ուր որ Մաշտոցի հոգեւոր որդիք՝Վարդան, Եղիշե,Ղեւոնդ... ուրիշներ,նահատակվելովապրեցրին մեր ոգին անկոտրում,եւ Վարդանի հետ,կողքին Վարդանի,սաղավարտ դարձած առյուծի մորթին,զենք-զրահ առած,կռիվ էր մղումմեր ամարասցիդարբնի որդին...Մի ողջ զորամաս՝ Արցախ աշխարհից...Արցախ աշխարհիցմարտնչման ելած ամեն մի զինվոր՝ամրակուռ մի վանքու մի Ամարաս...Կռվեցին հային վայել սխրանքով,բայց դարձի ճամփինիր վարմն էր լարել ոսոխը նորից...Նենգ Աթաշխուդան ատամի տակ թույն, ոխ ուներ պահած՝եւ Ավարայրում,եւ տարի առաջ Խաղխաղ քաղաքումհայերից առած իր դասի համար...Եկավ ծպտված ու զորագնդով ճամփեքը փակեցեւ գերեվարել փորձեց քաջերին։Սակայն Վարդանի, Քաջն Վարդանիոգին է ամեն հայի մեջ ապրում...Եվ իրենց արյամբ՝ ջինջ, անախտակիր,եւ իրենց արյան որդան կարմիրովքաջերն արցախցի,մայր հողի վրա մեսրոպյան գրովՎարդանանց երգի ու մեծ սխրանքիվերջին պատգամը գեղագրեցին...Արցախա երկրի քաջեր նահատակ...Ու գիրկ-գրկի մեջ, ու ծոց-ծոցի մեջ,տենչանքները բյուրիրենց աչքերում ու սրտում պահած՝անմեռ սերմի պես մայր հողը մտան...Ապա եւ սգո մեղեդին հնչեց, ապա եւ եկավԿաթողիկոսն Ամենայն Հայոց,աղոթք մրմնջաց, տվեց պատարագ...Եվ բլուրը այդ՝ Եղեգնաձորում,ուր ամփոփված է աճյունը նրանց,այդ օրից կոչվեց Վարդանանց բլուր...Իսկ Լուսավորչի սարին դեմ-դիմաց՝գիշեր ու ցերեկ զանգերը զանգում վանքում Ամարաս,ինչ-որ բան էին ուզում հասցնելունկին Աստծո,սակայն չէր լինում,չէր լինում սակայն...-Ծագի՛ր, վերջապես, լույս ճշմարտության,արդարությանը եղիր զորավիգ...ՄԱՇՏՈՑԻ ՈԳԻՆ ԱՄԱՐԱՍ ՎԱՆՔՈՒՄՎԱՆՔԻ ԳՐԵՐՈՒՄ, ՔԱՐ ՈՒ ՎԵՄԻ ՄԵՋՄեր վանքերը մեր լերանց են նման, սուր գմբեթներովնրանց են կրկնում,սակայն եւ ուրիշ,միշտ անկրկնելի ու նոր են մնում։Իսկ մեր լեռներն էլ նման են ճիշտ մեզ, մեզ համար տոն են, մեզ համար տուն ենու նաեւ խորան՝ արծնված լույսով,մեր ոտքերի տակ՝փափուկ գորգ են բաց,մեր սրտի առաջ՝արփի՝ գրկաբաց,մեր մտքի առաջ՝գեղոն, գիր են բաց՝ հավերժ բաղձալի,ոսոխների դեմ՝ անանցանելի...Մեր բնույթքը մեր հողից ենք առել,եւ հողն Արցախա, բնավ էլ, հող չէ, իմաստություն է, հավատի հող է,կացին էլ առնեն՝չտաշվող կող է,եւ գուղձը ամենթոնրաթեժ պող է... Եվ սիրահոժար, եւ սիրամեծար, բորբ սրտի բոց է՝թե առաքյալը Մեսրոպ Մաշտոցն է,ժպիտ է ոսկյա, շափյուղա, շող է,կարմիր որդան է,թե Մաշտոցի հետինքը՝ Վարդանն է։Ամարասը գիր-բերկրանքով պտղեց։Ծաղիկ-ծաղկունքով զուգվեցին նորիցերիվարները,ծաղիկ-ծաղկունքով լցվեցին նորիցարուվարները,եւ սամի ու լուծ վարդահյուս էին,վարդահյուս էին սռնի ու անիվ,ու ջնարակված՝ սիրով արցախցու...Եվ ճամփա ընկան առաքյալները,եւ ճամփա ընկան բացվող լույսի հետ,եւ ճամփա ընկան բացվող լույսի պես՝ թիկունքում թողած իրենց թիկունքը, եւ թողած իրենց։Խնկում էր վանքը՝դարձած դպրատուն.-Քեզ բյուր փառք, Արցախ, եզերք քաջարաց...Այդ ե՞րբ է, սակայն, այդ ե՞րբ է եղել,որ հայոց հողինարյուն չի հեղվել, երակ չի հատվել։Ու մեր հավատը սպանելու համարոչ թե միայն մեզ, այլեւ մեր ծառը, այլեւ մեր քարը, այլեւ մեր վանքը,մեր սրտի պես ջերմմեր հողն են անգամ զարկել-թրատել։ Բայց... միենույն է,դեռ ոչ մի թրից հայը չի պարտվել,թուրը մեր ոգուն երբեք չի հասել։Բռնակալները՝ մեղկ, բազմազարհուր,փեյղամբարները՝ սուտ ու բազմամեղ, նաեւ անուղեղ,երկար են ճգնել,ճգնել ու տքնել,բայց առեղծվածն այդ երբեք չեն պարզել,անճարությունից իրենց նեղճակատդեռ ավելի են սրվել-գազազել...Ու այն օրերից՝գրով մեսրոպյան, արցախաբարբառ,եկել է, ահա, մի ավանդությունու մեզ է հասել։Ամարաս փոքրիկ գյուղաքաղաքում,Ամարաս գետի երկու ափն ի վարհոսում էր կյանքը գետի պես խաղաղ։Եվ հանկարծ՝ նորից աղմուկ-աղաղակ,նորից՝ կոտորած,ավեր, ախ ու վախ։Աճապարում է բռնակալն ինքը՝Լենկթեմուրը նենգ,ամենից առաջ այդ վանքը խուժել...Նա վաղուց արդեն լուր ուներ, գիտեր,որ հունաց երկրի կայսրի դստեր «հովանու» տակ ենհենց այդ նույն վանքիցբռնագրավված գանձ ու գանձանակ՝գավազանը սուրբ Գրիգորիսիեւ խաչը ձեռաց՝մաքրափայլ ոսկի,որի հայախոս ակերի թիվըհայոց գրերիբանակ-թվի հետ դաշըն կխոսի,որ է՝ պատվություն գրին, Մաշտոցին,եւ, առհասարակ,դպրության, լույսին։ Ու խուժեց, ահա.կամարների տակ արեւոտ վանքի,սուրբ մկրտության ավազանի մոտսուրբ ջրով օծում, կնքում էր տերընոր աշխարհ եկած,թմբլիկ ու թխլիկջուխտ պուլուլներով մի ամարասցու,իսկ կողքին խոնարհ մերիկն է նրա,նայում է կնքվող իր առաջնեկին։Թեմուր... Լենկ-Թեմուր... Թրի մի հարված՝եւ գլխատում է մեկտեղ երեքին,հրոսակներով քաղաքն ավերում,վանքն ավերում հրոսակներով,ամեն, ամեն ինչ գռփում-ավարումու քար չի թողնում նա քարի վրա։Թողնում, գնում է։ Եվ յոթ օր չանցած, չանցած յոթ գիշեր,մոլուցքը նորից այստեղ է բերում։Ու ի՞նչ է տեսնում.-Անեծք, սատանա...Կամարների տակ հենց այն նույն վանքի,սուրբ մկրտության ավազանի մոտսուրբ ջրով օծում, կնքում էր տերը (նույն տերը՝ ինքը)նոր աշխարհ եկած,թմբլիկ ու թխլիկջուխտ պուլուլներով մի ամարասցու իսկ կողքին՝ խոնարհ մերիկը նրա,նայում է կնքվող իր առաջնեկին։Թեմուր...Նենգ-Թեմուր... Թրի մի հարված՝եւ գլխատում է մեկտեղ երեքին,հրոսակներով քաղաքն ավերում,վանքն ավերում հրոսակներով,ամեն, ամեն ինչ գռփում-ավարումու քար չի թողնում նա քարի վրա։Եվ որ Ամարաս քաղքի ու վանքիվերակերտվելու,վերահառնելուհրաշքը չգա նորից աչքառաջ,զինվորներին իր շարքի է բերում՝ վանքից մինչ Արաքս,որ հայոց վանքիքարերը բոլոր թափեն գետի մեջ.-Հայոց գետի մեջ շատ ենք հայ նետել,թող այս հայագիր քարերն էլ հիմաջրի մեջ նրանց հուշաքար լինեն...Վայրի մոլուցքն էր ծորում ծաղրանքից։Եվ ապա նորից թողնում-չքվում է։Եվ յոթ օր չանցած,չանցած յոթ գիշեր,մոլուցքը նորից այստեղ է բերում։Կամարների տակ հենց այն նույն վանքի,սուրբ մկրտության ավազանի մոտսուրբ ջրով օծում, կնքում է տերը (նույն ինքը՝ տերը)նոր աշխարհ եկած,թմբլիկ ու թխլիկջուխտ պուլուլներով մի ամարասցուիսկ կողքին՝ խոնարհ մերիկը նրա,նայում է կնքվող իր առաջնեկին։ -Անեծք, սատանա... Գլուխը առնում, թողնում-չքվում էու հավաքում է իմաստուններինու գիտուններին. -Սա ի՞նչ հրաշք է...Յոթ օր, յոթ գիշեր խելք-խելքի տված ու գլուխ-գլխի,տքնում են երկրի փեյղամբարներըու գիտունները։Երբ լրանում է ժամը սահմանված, գնում են նրանք,խոսում անհեթեթ ու անկապակից,կցկտուր բաներ։Եվ բռնակալի վճիռն է հնչում. -Գլխատել դրանց...Ու նրանց հետքով, նրանց ճամփեքովգնում են բազում գիտուն-փեյղամբար,գաղտնիքը սակայն,առեղծվածը մեծ հանգիստ չի տալիս. -Ի՞նչ անել...Եվ պատվիրում է մի նոր գիտունի՝հենց նույն վայրկյանին ճանապարհ ընկնել,հասնել Արցախա երկիրը հայոցեւ ամեն գնով գաղտնիքն իմանալ։Գալիս գիտունը յոթ օր, յոթ գիշեր,գյուղաքաղաքն է հասնում Ամարաս...Իրիկնադեմ էր... Ու վանքի առաջ ծնրադիր էինստվերները մուգու ծանրածավալ։Դեմքը՝ գորշ քաթան, միտքը՝ քողարկված,գիտունը կանգնեց ու հարցում արավվանքից դուրս եկած մի շինականի,թե՝ ինչո՞ւ, ասեք, այսպես ու այսպես...Մարդը հասկացավ՝ ինչումն է բանը,գիտունի թեւից բռնեց ու տարավ,ցույց տվեց վանքի քարերը բոլորեւ նրան ասաց.- Մաշտոցի գիրն է ամեն մի քարի...Ցույց տվեց վանքի խաչերը բոլորեւ նրան ասաց.- Մաշտոցի գիրն է ամեն մի խաչի...Ցույց տվեց հանդի ծառերը բոլորեւ նրան ասաց.-Մաշտոցի գիրն է ամեն մի արմատ...Եվ այս ամենը,-շինականն ասաց,-մեր հոգու մեջ են, ոգին են հայի...Ժողովուրդը, որ տառեր է գրում անգամ իր թրին,աշխարհում նրան հաղթող չի լինի,Առավել եւս՝ժողովուրդն այդ չի մնա գերի...Ետ վերադարձավ գիտունը, պատմեց՝այսպես ու այսպես... Եվ այդ օրվանիցՀայոց աշխարհի ոսոխները նեռ,երբ թույնով-թրովարշավել են մեր սուրբ հողի վրա,ոչ թե միայն մեզ, այլեւ մեր ծառը, այլեւ մեր քարը, այլեւ մեր վանքը,մեր հոգու պես ջերմմեր հողն են անգամ զարկել-թրատել։Բայց... միեւնույն է, դեռ ոչ մի թրից,դեռ ոչ մի սրից հայը չի պարտվել,վասնզի թուրը չի հասնի ոգուն...Մեր բնույթքը մեր հողից ենք առել,եւ հողն Արցախա, բնավ էլ, հող չէ, իմաստություն է, հավատի հող է,կացին էլ առնեն՝արցախցու կող է,եւ գուղձը ամեն՝թոնրաթեժ պող է։Եվ սիրահոժար, եւ սիրամեծար, բորբ սրտի բոց է՝թե առաքյալը Մեսրոպ Մաշտոցն է,ժպիտ է ոսկյա, շափյուղա, շող է,կարմիր որդան է,թե Մաշտոցի հետինքը՝ Վարդանն է։-Քեզ բյուր փառք, Արցախ, եզերք աննվաճ,քեզ սեր եւ պատիվ,եւ... հավերժություն։ 1987թ.