Տաճարն Աստծո
Վարդան Հակոբյան
...Եթե,արցախցի մանուկըծաղիկ չի նվիրում մորը,ուրեմնաշխարհում ոչ մի ծաղիկ ծաղիկ չէ:Ծնողներիս՝ ՍԱՐԳԻՍ ԵՎ ՆԻՆԱ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐԻՆՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑԱրցախում արյուն է։ Դժվար ու ծանր օրեր է ապրում Արցախը։ Եվ ճանապարհը, ելքը մեկն է. արցախցիները պիտի վերադառնան Արցախ, պիտի գան ու շենացնեն իրենց հող-հայրենին, այլապես՝ մնացածը սուտ է, ահավոր սուտ։Վաչագան Բարեպաշտը իր Մհեր եղբոր օրինակով մտել է քարայր՝ Քիրսի մի լանջին, սպասում է, երբ բոլոր արցախցիները վերադառնան Արցախ, ինքն էլ այն ժամ քարայրից դուրս կգա, որովհետեւ քարայրում մնալն արդեն անհնարին կդառնա։Ու Արցախը նորից կմնա Արցախ։Իմ այս գործում՝ դիմելով պատմությանը, մեր ապագան այսպես եմ ուզում տեսնել։Ամեն մի արցախցու վերադարձ, դա Արցախի վերադարձն է Արցախ։ Մեր թեւերով, մեր արմատներով ամուր գրկենք ու պինդ պահենք մեր չքնաղ, մեր հրաշալի, մեր անկրկնելի, իրենով այս աշխարհը գեղեցկացնող Արցախը։Աշխարհում գեղեցիկ ու չքնաղ շատ աշխարհներ կան, բայց ոչ մեկը Արցախ չէ։ Արցախի սերը, դա տաճար է աստվածային։Բարեւ, Արցախ։Այժմ եւ միշտ, հավիտյանս հավիտենից՝ բարեւ......Այս նահապետության առաջին նահապետի անունը Սիսակ էր։ Իսկ սրանց սերնդից ընտրելով մի շատ քաջ, գեղեցիկ ու քաղցրաբարո մարդու՝ Եռան (Առան) անունով, նահապետ է կարգում Առանա մեծ դաշտի վրա, Երասխից մինչեւ Հունարակերտ։ Եվ քաղցր բարքի պատճառով նրան Աղու էին կանչում, որտեղից էլ աշխարհը նրա անունով Աղվանք կոչվեց։ ՍՏԵՓԱՆՈՍ ՕՐԲԵԼՅԱՆ «Սյունիքի պատմություն»ԱՌԱՋԻՆ ՄԱՍԸՆԴԵՐՔՆԵՐԵթեքո հանդերից ելած ծաղիկըչի բուրումկարոտները մեր անսփոփ օրերի,ուրեմն՝չի բուրում աշխարհի ոչ միծաղիկ։Եթեքո սարերից ելած կանչերինընդառաջ չի գալիս խաղաղությունըերազված,ուրեմնկանգնած են վայրկյանները ժամանակի։Եթեես մեկնում եմ ձեռքսեւ ոչ ոք չի բռնում այն,ուրեմն՝աշխարհում ոչ մեկը չի բռնումոչ մեկի ձեռքը։Եթե,արցախցի մանուկըծաղիկ չի նվիրում մորը,ուրեմն՝աշխարհում ոչ մի մայրիր որդուց ծաղիկ չիվերցնում,ուրեմնաշխարհում ոչ մի ծաղիկ ծաղիկ չէ։ԵթեԱմարասի կամ Գանձասարիկամ մեր Ամըտեղիզանգըչի հնչում երկնի ամենահեռուծալքերում,ուրեմն՝աշխարհի բոլոր ղողանջները զրկվել ենիրենց զանգերից։Եթեճանապարհը դուրս չի գալիսլույսի վրաիր հարյուր հազար տարվամաքառումներից հետո,ուրեմն՝աշխարհում ոչ մի լույս իր արդարձայնի տերը չէ։Եթեքեզ կարոտի փշրանքներ են մեկնում,որ քաղված են որպես աստվածային ծառիարգելված պտուղներեւդու չես ուզում վերցնել դրանք,ուրեմն՝Աստված աշխարհում ոչ ոքիաղոթք չի ընդունում այլեւս...Ամենեւին էլ ներելի չէ, որ մենք մինչեւ այսօր դեռչենք իմանում աստղերի թիվը, որոնք մեզանով ծնվումու չեն ծնվում մեզանով, ապրում ու չեն ապրումմեզանով, վարարած ջրվեժների շուրթերին ծաղիկ ենք կորցնում ամեն օր ու չենք աղաղակում ու չենքաղաղակում... Եվ այն տղան, որ երկրացի էր ուգնացել էր հանդ, հանկարծ զգացել է, որ իր արյունըիրենից խլում են ու տալիս են հողին, որինպետք չէ այդ արյունը։ Իսկ տանը վառած ճրագնինչքան էլ հանդ մեկնի՝ փնտրելու, մութը, միեւնույն է,շատ է անթափանցիկ։ Աստղադիտակով էլ նայում ենքու դարձյալ չենք տեսնում մեր քթի տակ մահվան խրախճանք աճեցնող ատոմային կայանը, որիգաղափարը ձիաճանճի պես մեզանից չի հեռանում։Եվ ժայռից կաթած կաթիլները կյանքի արմատից ենգալիս ու, մերվելով մեր արյան մեջ,մեր մեջ սեր են արարում։Ճանապարհը տաշել եմ ոտքերովքարքարոտու դրել եմ երազների մեջտեղում։Եվ սուտ են բոլոր ձայները,որ գալիս են Նյու-Յորքներիցու Փարիզներից,ու Մոսկվաներից,որ գալիս են դրսից, ոչ ներսից։Իսկ ես շատ միամիտ էի ուհավատում էի՝մինչեւ որ Քիրսի մի խորխորատումմի միրուքավոր,զույգ ափերի մեջ բերեց ինձ մի թասարցախյան երկինք,թե՝ հող,թե՝ քար՝թե՝ ջուր,թե՝ չգիտեմ ինչ,պարզել հնարավոր չէ դա երբեք,բայց երբ այդ թասին մոտեցնում եմխոստումներըփրկության,հույսի, ափսոսանքի, ցավիե այլն,դրանք միանգամից շաղում են՝որպես մածունն է շաղում,երբ մերողըիր մերանը մաքուր կարասից չիվերցնում։Իսկ մեր ցավը շրջիկ է,մարմին մտած ասեղ է, որ երկրիբոլոր երակներով անցնում էու վերջում մեր սիրտը պիտի խրվի։Պորտը շուն տարած քամին էլչի երեւում,որ թեւերից մի փետուր պոկենքու նրանով մեր ցավիբոլոր գրված դեղատոմսերը ջնջենքու, հանգստացած սուտ լուրերից ու խոսքերից,մեր ոտքովմեր բախտի ճամփան գնանք,ասենք՝էլ բավական է,հերիք է,թե տեսնել է՝ մեր աչքերով տեսնենք,(մի՛ հավատացեք, երբ ասում են, թե մենք ձեզ համար ենք տեսնում),թե գալ է՝ մեր քայլերով գանք(մի խաբվեք, երբ ասում են, թե մեր ոտքերը ձեզ համար են քայլում),թե մնալ է՝ մեր ոտքերով մնանք,թե ծիծաղել է՝ մեր սրտով ծիծաղենք(մի՛ կարծեք, թե ուրիշների ծիծաղը մեր սրտից է գալիս ),թե ապրել է՝ մեր ցավերում ապրենք,թե թռչել է՝ մեր երկնքով թռչենք,թե թրջվել է՝ մեր ջրերում թրջվենք,մի քիչ մեզ հավաքենք ֆարսերի փունջտարածքներիցու ճշմարիտ հողի վրա կանգնենք,որ գուցե թե մեր արմատներըմեր ոտքերին հողի միջից մի բան հուշեն։Փողոցում պահել են (ով գիտե՝ ովքեր են պահողները),պահել են մի տղայի, որից պիտի հերոս կերտեն։Ու ամեն մեկի ձեռքին մի մուրճ, մի բրիչ, մի կացինեն դրել, որ տաշեն ու տաշտշեն, որ հերոսը անսխալկերտվի, ստեղծվի, որ հետո դնեն պատերազմի դաշտիամենակենտրոն կենտրոնում ու տնետուն խաղան երեխաների պես, իրարով անցնենխաբկանքի առաջ շուրթերը ծռմռող եւ սահմռկեցնողզարմանքով, որովհետեւ բոլոր արձանները սուտ ենեւ ոչ մի ժամանակ ոչ մի դարում դեռ ոչ մի արձան,ինչքան էլ շատ են մնում հիմքերը ամենապարարտհողերի մեջ, դեռ ոչ մի ծիլ չի տվել ու չի խոսելոչ մի հողի հետ, մնում է միշտ անհաղորդ, իսկ դանշանակում է, որ հերոսը պիտի աճի հողից ուբարձրանա այն դաշտում, ուր պատերազմ էխաղաղության համար, ուր ինքը չի կարող չաճել,քանզի այդտեղ մարդկանց արյուն է հեղվել։Եթեիմ հողը ծիծաղում է արյան մեջխեղդվող ծաղիկներով,որոնք արեւից պոկված թերթիկներ ունեն,ուրեմն՝հունցվում է կարմիր գնդիկներովկավի մեջ,ուրեմն՝գիտե Արարիչը տեր,թե ինքն ինչ է անում.Անդրանիկըհառնում է երկրի ընդերքից՝միայն հողի այն մասերում,որոնք մենքթրջում ենք մեր արյան կաթիլներով։Միայն թե պիտի չթողնել, դառնալ աչք մտնող մեխու թաթ կտրող սուր, ու կոկորդում մնացող ոսկոր,ու գայլի դեմ հանվող կրակե վարդեր, որ մեր արյունովլավ հունցված հողը չուտեն հողակերները, եւ քանիդեռ մենք աշխարհին կբացատրենք, թե մեր մի գրամհողի նշույլը քանի մարդ ունի իր մեջ, ծնվելիքքանի ծաղիկ ունի, քանի խնձոր ու տանձ չաճած,քանի ատամ ու լույսի ջրվեժ, ու թթի օղի, ու ձի,ու ձու, ու ոսկու, անագի, ուրանի հանքեր եւ այլն,եւ այլն, մեր հողերն արդեն անվերադարձ կերածկլինեն զեռունները, քանզի զեռուններն էլ պիտիապրեն , քանի որ ծնվել են արդեն՝ նապոլեոններիպես աշխարհի քաղաքացիների համահավասարիրավունքներով ու, դրան գումարած՝ զեռուններինհատուկ գործոնները. դեհ, թող մեկն ասի այնպես չէ՝այսպես է, կամ այսպես է՝ այնպես չէ։Մի երեխա լաց է լինում,լաց է լինում մի երեխա,այնքան շատ է լաց լինում մի երեխա,որ հասկանում է մի կերպ,որ լաց լինելու կարիք չկա,որ լաց լինելու արցունք չկաու սկսում է էդ երեխանմարգարիտների պես հավաքել հողոտվածիր թանկագին արցունքները,իր թանկագին երազները,իր թանկագին ատամները,իր թանկագին թանկագինները,ու մինչեւ վերջանում է այդ ամենը,արդեն երեխան երեխա չի լինումու հասկանում է, ի վերջո,որ պետք էարցունքները հողից հավաքելով,նորից տեղավորի իր աչքերի մեջ՝որպես վառոդի ու գնդահատիկներիխառնուրդ,ու աչքերը զույգ փողերի պես ուղղիզեռուններին.զեռունները հարձակվում են պարսերովու կարող են մի վայրկյանումծծել-ցամաքեցնելդաշտում արածող ամենասիրուն ձիուկին։Իսկ Ամերիկայի ձայնը երեկ հաղորդել է, որկոնգրեսմենները խիստ անհանգստացած են Արցախիհարցի առիթով, որ վաղուց պիտի լուծվեր ու չիլուծվում. իսկ զեռունները դեռ անարգել թռչում ենպարելով եւ խեղճ ձիուկը դես է վարգում, դեն էվարգում. չի կարողանում ազատվել. հաղորդում էտպագրվել ֆրանսիական ամենապատվավոր թերթում,թե՝ ինչ իրավունքով է սպանվում սպանվողը, մանավանդ,որ իրավունք չունի սպանվելու. եւ նման խիստհուսադրող խիստ բաներ. երեկ ես միբանաստեղծություն եմ գրել մի պրեզիդենտի մասին,որը տարիներ առաջ չէր համաձայնում մեզ հետինչ-ինչ հարցերում. եթե նոր հանդիպումներումիրեն լավ չպահեց՝ մեկն էլ եմ գրելու եւ տես ինչ եմբերելու նրա գլուխը... Էնպե՛ս գրեմ, որ...Տես ինչ եմ անելու։Չարի անունը կորցրել են,չարը անուն չունի,որ դիմեն,բարու անունն է սառել վրան։Մեկ է ամեն ինչ-տարբերությունչկա,չկա,մեռելային լռություն է՝մեռելային խոսքերիենթա-տեքստերում,Անտարբերություն։Անտարբերությունը պոչի պես բուսել էերկրի հետույքինու, ինչպես առակում նշանավոր,սառել-մնացել է գետի ջրերում,բռնել- բարձրացնել ուզողն էլ որտեղի՞ց բռնի։Եթեիմ լեռների վրա երկինքը կապար էթափում կապույտի փոխարեն,ուրեմն՝խաղաղությունըբոլոր լեռների վրաշնչահեղձ է լինում։Տվեք ամենակարող մի ձեռք,իսկ դա իմ ձեռքն է, ինձ տվեք,միանգամից ստուգեմաշխարհի բոլործաղիկների զարկերակները,սրիկայի ականջից քաշեմեւ,առանց մատ թափ տալու, ասեմ՝քեզ կարգին պահիրու մի կեղտոտիր աշխարհը։Բայց իմ ձեռքը ով ինձ կտա,ով է սպանել իմ ձեռքերը.նա անշուշտ խաբված էչարաչարեւ իմ ձեռքի փոխարեն ինձմի մեկնեք թաթ։Ահա իմ զույգ ձեռքերը,որոնք հնարավոր չէ սպանել։Առակի մեղուները գնում են առակի անտառում արքակարգվածի մոտ եւ ասում՝ արջը մեզ հանգիստ չիտալիս, գալիս է միշտ մեր պատրաստի մեղրը լափում,մեր բունը քանդում, մեզ բնաջնջում, մի խոսքով՝ապրում է թաթը մեր բնի մեջ։ Այստեղ թագավորըպառլամենտական հանձնաժողով է ստեղծումաղվեսներից ու դրանց ուղարկում Արցախ՝ բանիէությունը ստուգելու։ Երկար ստուգումներից հետոթագավորը ծանր ու թեթեւ է անում մեղուների բողոքնու արջի գործոնները եւ միանշանակ իր հրովարտակըհղում անտառի բոլոր կողմերի վրա, թե՝ իզուր ենանբան մեղուները փնթփնթում եւ թաթն ու օգնությանձեռքը շփոթում։Էսպիսի բաներ։Երեխան արդեն երեխա չէերեխան արդեն ուղիղ է նայումեւ զույգ աչքերի զույգ փողերըուղղել էճիշտ այն պարսերի վրա, որուր-որ է պիտի նախահարձակլինենու ոչնչացնեն ձիուկին։Այս ինչքան շուտ մեծացավ երեխան,այս ինչքան շուտ նետեցորբության խարանը.ձեռքերը հյուսված են ծաղիկներից,ձեռքերը հյուսված են կարոտներից,աչքերը երազներից են հյուսված,հյուսված են քարից ու քռեճից, հյուսված են անասելիբաներից,Նոյի համառությունից ու խենթությունից,իմաստությունից ու տարիքից։Տորքի պես հզոր է եւ ուժեղ,Դավթի պես գեղեցիկ է եւ արդար,ճակատի վրա համբույրի տեղ չկա,ճակատի վրա պսակներ են փշե,ճակատի վրա աշխարհի բոլոր պատերի հետքերը կան՝որպես անբառ գրված դասատախտակի հիշողություն,որպես ճակատի վրա գրված գիր ու ճանապարհ-անպայման՝ Արցախի ներսում ագուցվող։Երեխան, իսկույն, շատ շուտ թողեց իրերեխայությունը, ինչպես բոլոր երեխաներն ենանում դա Արցախում։ Եվ այդ էլ, անշուշտ,Արցախի ճակատագրից է, Արցախի բախտից,տեղից ու դիրքից։ Ու սրտից։ Ու քարից, ժայռից,հողից ու ջրից։ Ամեն ինչից։ Արցախից։ Արցախը միայն Արցախում է, աշխարհում ոչ մի տեղ, ոչ միմասում չկա Արցախ։ Չենք էլ փնտրում։Հետո կաքավը կանգնում է քարին,եւ քարը իր սիրտլինելն է հիշում,հետո կաքավը թառում է երգին, եւ երգն իր մագիլներով ճանկռում է հոգին,հետո կաքավը արեւ է կտցում,եւ արեգակը հիշում է նորիցթռվահակելն իր առաջին անգամ,երբ որ երեխանտղա է դառնում միայն աղջկա ծոցը մտնելուց դուրս գալուց հետո,ծոցակրակը խմելուց հետո,հետո կաքավը թողնում-գնում է,որ ծաղիկներից,հանդ ու քարերիցկտուց առ կտուց հավաքի-ժողվիանհասկանալի ու հասկանալիկաղկղան՝ ուհի կաքավի։Իսկ պարետային ժամը կորցրել է զգացողությանվերջին նշույլը եւ մեկ-մեկ աստղեր ենք հավաքումփողոցներից արձակված գնդակների ու փշրվածերկինքների բեկորների հետ ու չենք իմանում, թեինչ անենք դրանք։ Գուցե երբեւէ կարող են հարկավորգալ մեզ, գուցե երբեւէ հարկավոր չեն լինի։Ճանապարհը կասի, ճանապարհին՝ որպես մանկությանհուշ-դիմագծեր, ոչ ոք ոչինչ չի խոսում։ Ու ոչ ոքոչինչ չի լսում, բոլոր հապաղումները, որ պարտադիրմեծատառով են գրվում, դարձել են չբացվող քշկոռներ,այնպիսի քշկոռներ, որ անգամ մեր հին գյուղի հինգոմի ձիու բաշի վրա չէին լինում, երբ գիշերներըհանկարծ մոռանում էինք ձիու բաշից ու մազերիցասեղներ կախել, որ քաշկերն ու սատանաները չգան,քրտնաքափ չանեն ձիերին։ Ո՞վ կարձակի այդքշկոռները՝ ոչ քաղաքական եւ քաղաքական եւ, ուրեն մեր պատմության ասեղները, եւ այս ո՞վ է խեղճձիերին վերածել անհասկանալի քաղաքականության,մոսկովյան հույսի, ամերիկյան ինչ-որ սենատիմերձումոտության, ինչ-որ մեկի հարեւանության,ինչ-որ մեկի անհարեւանության եւ այլն, եւ այլն։Մեծ երեխայի անունը դրինքԱռան,եւ պարետային ժամը նահանջեց,եւ երկրի ընդերքից դուրս եկան ջրեր,որ երգեն ցավը ծարավ երկնքի,եւ երկրի ներսից դուրս եկան հին ծառեր,որ տանեն ցավը աներգ ջրերի,եւ երկրի խորքից դուրս եկան ճամփեք,որ մեղմեն վերքըբոլոր մոլորյալ ճամփավորների,եւ երկրի խորքից դուրս եկան դարեր,որ աղվեն, մաղվեն մենակ ու մենիկու մինուճարիկ մի օրվա վրա(թե այդ օրը կա),եւ երկրի խորքից դուրս եկան սարեր,եւ երկրի խորքից դուրս եկան շենքեր,քաղաքներ,վանքեր, ժպիտներ, սերեր, համբույրներ,հողեր, մագաղաթներ, սուրբ ասացվածքներ,սրբեր, անուններ, հուներ, երեխեք,ուլեր, քարեր, խաչքարեր, կիսատխոսք ու բառ, մի խոսքով՝ բաներ, որոնցթվելը անհնարին է։Ես ուզում եմ աշխարհի քարտեզի վրա անպայմաննշեն աշխարհագրագետները, որ արցախյան հողը,դա հող չէ, ավելի ճիշտ հող է, բայց՝ չէ, հող չէ,իսկ թե ինչ է, ոչ ոք դեռ չգիտե, հողի մեջ մեռնում էամեն ինչ ու հողով ծնվում է նորից, իսկ այնժպիտները, որ մարդիկ իրենց մեջ ամբողջ կյանքումպահում են՝ որպես պատանության անկրկնելի սիրոառաջին ժպիտներ, ինչ են դառնում հողի տակ,հո չե՞ն փտի, հո չե՞ն մեռնի, բա ի՞նչ են դառնում,բա ինչ են դառել Արմեն Հակոբյանի ժպիտները,երբ զինվոր «եղբոր» գնդացիրը պարզվել է նրա գոտուլայնությամբ ու երկարությամբ։ Հիշում եմ, թեՄոսկվայում (պատվիրակությունը գնացել էր Արցախըքարտեզի վրա թողնելու համար), Արմենը ինչպես էրգնդացիրը վայրկյան առ վայրկյան ուղղում իր դեմու հասունացնում գնդացրի արյունոտ նվագը՝ իրգոտու վրա՝ որպես անցքակետեր, որ ոչբազմակետի հետ կարելի է համեմատել, ոչվերջակետերի, ոչ էլ որեւէ ուրիշ կետերի հետ։Արցախը Մոսկվա չի գնում, Փարիզ չի գնում,Կալիֆոռնիա չի գնում, ոչ մի տեղ չի գնում Արցախը,Արմենի արյան ու երակի միջով միայն գալիս է,միայն գալիս է, գալիս է ու գալիս։Առան, սիրելիս, սիրիր, շատ, շատ սիրիր,սիրիրգնդացիրների փողի տակ,համբուրիր աղջիկներին,որ դեռնոր են հասնում արբունքիեւ, դժբախտաբար, հենց պարետային ժամիջարդուխուփսլաքների տակ։Սիրիր, Առան,ինչ անի աղջիկը, որի կրծքի տակաղջկությունը ելք էորոնում,որի շուրթերը հասնում ենպտուղ խածնելու համար,չհամբուրելըեւ նրանց զրկելն առաջին սիրոառաջին ցավիառաջին համբույրից,հավասարազոր էպարտության(աշխարհում ուրիշ պարտություն չկա)։Պարտություն ոչ թե միայն Արցախի,այլեւ՝ աշխարհիու սիրո համար։Մի թեւով գրկիր մոսինի կոթը,մի թեւով քո Սոսեին գրկիր։Ճիշտը Աղբյուր Սերոբն է,Առան,մոսինի փողի մեջ դիր սիրտը,կրակիր,մոսինի փողի մեջ դիր ցավը,կրակիր,մոսինի փողի մեջ դիր ժպիտը,կրակիր,մոսինի փողի մեջ դիր մերժումը,կրակիր,մոսինի փողի մեջ կարոտը դիր,կրակիր,մոսինի փողի մեջ դիր քարը,կրակիր,Սարը դիր, հողը դիր, ջուրը դիր,կրակիր, կրակիր անվերջ, կրակիրու երեխաների ձեռքից բռնած, դուրս եկՄարութա սարի կամ Մեծ սարի,կամ Քիրսի, կամ Սիսի մի անկյունից,խառնիր որդիքդ հայոց անթիվ աստղերին,որ կրակելիս աստղերը չվերանան, Առան։Քո Սոսեն ուրիշ է, իհարկե,քո Սոսեի ժպիտն էլ ուրիշ է, իհարկե,քո Սոսեի սիրտն էլ ուրիշ է,որովհետեւՔոնն է, Առան։Քո Սոսեն Սաթենիկ է սիրունու դեռ դեմքին չի հալվելփետուրը կաքավի։Եվ ընկնում է Առանը հանդերըեւ Առանը դաշտ ու ձոր չիթողնում,մինչեւ որ հավքի թռիչքներում(թռիչքը արցախյան կաքավի)նրանից չի պոկումմի փետուր։Փետուրը գույն ունի արեւի,փետուրը փայլ ունի քարերի,փետուրը երազներ է փոխ տալիսերկնքին,ծիածանին երանգներ է պարգեւում,խոսում է սրտի հետ,ցավի հետ խոսում էփետուրըեւ երբ դնում ես գետի մեջ,սահում է հոսանքին հակառակ՝որպես վեր ելնող արեւիցջրի մեջ կաթած,ջրի մեջ կորածմի շող։Լինում է, թե լինելու է՝ չգիտեմ, մի աղքատ ու չարքաշմարդու (էդ որ մարդն է, որ չարքաշ չէ) մի ոչ չարքաշտղա է լինում։ Էդ տղան քաղաքներին է տալիսզինքը, սար ու ձորին չի տալիս, ճանապարհներին էտալիս ասֆալտած ու մի օր էլ տեսնելով, որ հայրըէլ մոթալի պանիր չի ուղարկում ետեւից, խնձոր ուտանձ, մեղր չի ուղարկում, էդքանն էլ՝ ոչինչ,տեսնում է, որ էլ թթի օղի չի ուղարկում,վեր է կենում,գալիս գյուղ՝ հորական օջախին այցելության։Բարեւ, ա հեր։Բարով տեսանք, ա որդի։Ինչ կա, ինչ չկա։Փառք Աստծո, դեռ շնչում ենք, դեռ կանք,թշնամին էլ դեռ չի մեռել, որ վատ ապրենք,ամեն ինչ տեղը տեղին է։ Էդ տղան էլ չիասում՝ ինչի է եկել, ինչի չի եկել,ասում է՝ ա հեր, արաղ չի լինի՞ միբաժակ, հերն ասում է՝ կլինի, ասում է ու բերում է մի բաժակ արաղտալիս։ Տղան ասում է՝ բա ինձ հետ միբաժակ չե՞ս խփելու, ասես՝ բարով եսեկել։ Խի՞ չեմ խմի՝ ասում է հերըու բաժակը խփում որդու բաժակին, գլխինքաշում։ Որ գլխին է քաշում-պրծնում,աջ ձեռքը բարձրացնում է ու ձեռքի երեք մատը փունջ անում ու ծայրից հոտ քաշում։Տղան ասում է՝ ա հեր (մայրըմեռած է լինում), բա մի կտոր չոր հացչկա՞ մեր տանը, որ արաղի վրա բերանստանեմ։ Հայրն ասում է՝ ոչինչ, դու խմիր,մի բան կանենք։ Տղան խմում է ուսպասում, որ հայրը մի պատառ տաիրեն, մի հացի նշխար՝ արաղի թունդությունըմեղմելու համար, բայց հայրը միայնասում է՝ մատերիցդ հոտ քաշիր։Տղան մատերից հոտ է քաշում, բայց նրամատերից ինչ հոտ պիտի գա։ Ոչ աշխատում է տարին բոլոր, ոչ ջուրն է ընկնում,ոչ հողին է ընկնում, ոչ... Մի խոսքով...արաղը շատ է դուր գալիս տղային։Ասում է՝ ա հեր, էս օղին որտեղից է,ասում է թթի ծառից, ասում է՝ ո՞նց,ասում է՝ շատ պարզ, ամռանը ղազանըդնում ենք թթի ծառի ճյուղերից մեկի տակ,թութը քամվում է ղազանի մեջ եւ օղիէ դառնում։Բա որտեղից է էդ օղին ծառերի մեջ՝հարցնում է չտես տղան։ Հայրը ասում է՝մեր պապական հողի մեջ արաղի հանքկա, թթենիները հենց էդ հանքերում ենբուսնում։ Լինում են, չէ՞, ծառեր (օրինակ,ուռենին), որ ջրում են աճում։ Ուրեմն՝թթենին էլ օղու մեջ է աճում, մենակթե էդ հանքը շատ խորն է։Տղան շատ է մտածում, թե քիչ, ասում է՝չի՞ լինի, որ հանքը բացենք։ Հայրը շատ էուզում, որ տղան վերջապես ձեռքը մի գործիկպցնի, աշխատել սովորի, ասում է՝ ինչո՞ւ չի լինի, կլինի։Տղան ասում է՝ դե, քլունգ ու բահ տվեք։ Այդպահին մի հավք, որ թթենու վրա էր եւլսում էր այս զրույցը, թեւով բերում ու տղայիառաջ փռում է քլունգ ու բահ եւ ուրիշգործիքներ, ինքը նորից ծառի ճյուղին թառում։Տղան դա տեսնելով՝կարմրում է,ասում է՝ ա հեր, բա էս թռչունը ինչ թռչուն է, որ բահ ու քլունգ բերեց։Հերն ասում է՝ դա հարեւանի աղջիկն է,մեծացավ¬մեծացավ, գյուղում մի տղաչկար ջահել, որ ամուսնանա, տուն ու օջախդնի (քեզ համար օրորոցախազ էինքարել), ցավից մի օր էլ կուչ եկավ,կուչ եկավ, տանջվեց¬տառապեց, վերջումդառավ մի սիրուն հավք, էդ օրից մեր թթենուճյուղին է թառում գիշեր-ցերեկ։Բա իր երգով քե՞զ չի խանգարում, ա հեր։Չէ, ա որդի¬ չի խանգարում, օգնում էինձ, հարսնություն է անում, բայց ափսոս,որ հավք է դառել ու, չնայած մերլեզուն հասկանում է, ինքը խոսել չի կարողանում։Տղան սկսում է քանդել թթենու տակի հողը։Մի օր, երկու օր... քանդում է, քանդում ու արաղիհանքը չկա ու չկա։Հավքը թռվռում է ծառի վրա,հավքը նրան սիրտ է տալիս։Ու երբ տղան թոնթորում է,հառաչում է,հուսահատված, թե՝ չկա, չկա,հավքը ծառից ուղղում է,ծվծվում է քաղցրաձայնիկ,թե՝ կա, կա, կա...Մի զարկ, հինգ զարկ եւհրաշքը կատարվում է,մի աղբյուր է բխում հազարու մի ակով,եւ ջուրն էլ, ինչ ջուր, մարգարիտ է՝կոհակ-կոհակ,հավքը գլխի վրա գալիս,գնդակի պեսմխրճվում է այդ ջրի մեջու այդ ջրից հավքի տեղակ դուրս էգալիս մի գեղեցիկ, չնաշխարհիկ,անուշ աղջիկ։Հետո ժպտում է այդ աղջիկը, ծիծաղում էու ծիծիաղի կոհակները իր ափերովցողում է նա այդ տղայի դեմքի վրա,ու ծիծաղի համբույր-համբույր կոհակներըցրում է նա հողին, ծառին, ծաղկին,եւ ծիծաղի կաթիլները ուր ընկնում են՝վարդ է բուrնում եւ օրը հագնում է արեւ,գարուն,եւ գժվում է տղան սիրուց ու մոտենումգերեվարված, այդ աղջկա ափից մի կում ջուրէ առնում, միանգամից փոխվում-փոխվում եւ նորմիայն նա դառնում է տղան իր հոր,եւ նոր միայն նա դառնում է լաճ արցախցու։Բայց ախր սա ի՞նչ աղբյուր է՝հարցնում է նա աղջկան, այս ո՞նց եկավ։Եվ աղջիկը չի էլ ասում, որ աղբյուրն այդիր մարգարիտ արցունքներն են, որ ծառն ի վար,որ ծառերի ճյուղերն ի վար, շյուղերն ի վարհոսել-հոսել, գնացել ենարմատներով պահվել թաքուն հողի հազարշերտերի տակ, որ տեսնող չլինի, մինչեւ որ իրսիրով տղան գա ու բացի ակունքը։Եվ ասում են՝ ով այդ ջրից կում է անում,սիրտը սիրո թեւ է առնում,սիրտը սիրո ջուր է առնում,սիրտը սիրո հուր է առնում,սիրտը սիրո հուն է դառնում,դառնում է մի լույսի տաճար,դառնում է մի հույսի աշխարհ,եւ, իհարկե, դառնում է այն, առանց որիքարը պատին սազ չի գալիս,ծեղըկտցին բույն չի հասնում,շողը հողումչի դառնում ծիլ,առուն տեղից քայլ չի անում,եւ չի սահում երկինքը թեւի միջով,եւ լեռները չեն ծվարում ծաղկիբաժակում,եւ հողի գնդիկների մեջչեն երգում մեղունու միլիարդ տարի առաջ զոհվածհայության մշտանորոգ արյունը։Եվ այսպես, տղան ու աղջիկը ամուսնանում են, եւաղբյուրը դառնում է կյանքի աղբյուր, թթենինդառնում է կյանքի արմատ, թթի օղին երկարացնում էկյանքը, եւ ուժ է տալիս երակին, եւ արյանը հաղորդումէ արցախցու գժություն, որի առաջ աշխարհիիմաստունները խոնարհվում են մինչեւ հողը։Հարսանիքի սեղանը առատ է, բայց տղան թթի օղուբաժակը դատարկելուց հետո իր մատները փունջ էանում, մոտեցնում է շուրթերին ու հոտ է քաշումեւ դա ամենասուրբ մանանան է աստվածային։Եվ հայրը հայր է դառնում, եւ որդին որդի է դառնում,եւ հարսը դառնում է հարս, եւ Արցախը՝ Արցախ։ Արցախը նորից արյան մեջ է։ Բայց ինչ էլ որ լինի՝ կպայքարի Արցախը, կտոկա, կհարատեւի ու Հայկ Նահապետի ժառանգներից մեկի՝ Առանի անմարելի ոգով, կենսահաստատ կքայլի դեպի հավերժություն՝ մեր սարերի պես գլուխը միշտ բարձր... Իսկ որ ասում են՝ Արցախը աշխարհի ամենատաք կետն է, այդ «տաքն» էլ նրա սրտից է...Արցախը միշտ կմնա ԱՄԵՆԱ... ԱՄԵՆ։ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԱՄԵՆԱՏԱՔ ԿԵՏՈՒՄՏանկերը, որոնց վրա աստղեր կանկարմիրեւ որոնք մերն էին կինոնկարներում,ինչպես աճպարարները բեմերում՝կուլ են տալիս փողոցներըքաղաքիեւ դուրս են թողնում դրանց փոխարենուղիներ դժվարանցանելի,որ հաղթահարել է պապս կռվում։Ահա եւ փողոցը Թումանյան՝դեռ հեռու է մարդը մինչեւ իր ճամփան,վիրակապի պեսփաթաթվում էտանկերին «մերոնց», որ մերոնց վրապատրաստ պարզած փողերը իրենց,շրջում են ամենուր։Պապս տանկերի հետքերով գնում էր,թեկուզ գնալը դժվար էր ու ճամփա չկար,իսկ հիմաչի կարող, տանկը գնում է հողի վրայով,ուր ոսկորներն են պապիս ու նրանախնիների.եւ հողի կողերը ցավում են խիստաստղի արյունոտ կարմիրից,պսպղուն կարմիրից,պլըկարմիրից,եւ տատս չանչ անելով դեպի, չգիտեմ՝ ուր,գնում-գտնում է զինվորական գդակն իրՀայի,պոկում է վրայից տանկի վրա տեսածհնգաթեւ կարմիրըեւ նետում է տանկերի ոտքերի տակ։Տանկը անցնում է կարմիրով,ուր դեռ փետրվարին 88-իՄենք մեր գլխից վեր տանում էինքճիչերը մերմիամիտ,երեխայական՝«Լենին», «Պարտիա», «Գորբաչով»,ցավեցնելով հողի տակ կրկինպապերի վերքերը չսպիացող։Թումանյան փողոցում վառվում ենֆոսֆորական լապտերների փշրանքներըեւ սպիտակին են տալիսոսկորների պես՝ոնց որ ճամբարում պատերազմի։Ոչ ոք չի հավաքում կոչերում,լոզունգներում,միտինգներում,թերթերի էջերում մեռած բառերիկմախքներն ու ոսկորները դեռտաք-տաք, ոսկորները սպանված սերերի,սուտ խոսքերի,սուտ քայլերի,սուտ երազների,աչքակապության,եւ դրանք փշրվում են խաշամի պես,3 տարի առաջ եկած ու չգնացածաշնան խաշամի պես(նոր աշուն չեկավ, քանի որ երեք տարի է՝գարունը չի երեւում մեր կողմերում)։Ոսկորները հող են դառնում հողի վրա, ոչ հողի տակ,եւ տանկերի թրթուրները գիր ենթողնում մոխիրներումխորհրդաշատ,ուր որ վառված մանկան փոքրիկոտիկների հետքեր կան-խամրած աստղեր-ուր որ մատաղ աղջիկների դեռ նործաղկող ժպիտներովայտեր կան տաք՝սումգայիթյան շամփուրների վրա քաշված,կարմիր արյուն,սովետական մեր բանակիխիստ ոգեսով հայացքի տակ։Տանկերն անցնում են՝ բացելովփողոցների փակագծերըեւ իմ պապից օտարելովգդակի վրա պահված աստղը կարմիր։Տանկերը անցնում են ճզմելովտատիս նետած աստղըեւ թրթուրների տակ ցայտում է արյունը՝աստղի կարմիրի միջից,արյունըհին ու հինավուրց հայկական Շուշիումվերջերս զոհված Խորհրդային Միությանկրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի ,իսկ Նելսոնը կարող էրդուրս չգալ տանկի առաջ, պարզապեստանկի վրա տեղադրված աստղընրան շփոթեցրեցեւ մաշադիները կենտրոնի գուժակռինչ,ժողովուրդներին իրար դեմ հանողկանչերովու կենտրոնի աստղերով շլացած,նետվեցին մոլորության մեջ այն,որ եփվել էր 70 տարի շարունակ։Կենտրոնը կարմիր արթուն բանակ է,Կենտրոնը կարմիր արթուն պահակ է,որ մարդունշատ սիրելուցուտում է- կարեւոր չէ- ում բերանով,ուտում է իր թողտվությամբ։Հեռուստացույցը բացում եմ ու ոչինչչեմ տեսնում.եւ իսկույն կորցնում եմ հայացքս,բայց երեկ հանկարծ նկարների առաջսթափվեցի՝անտառում ճչացող կապիկների կանչերից,որ փրկում էին ջունգլիներումեղնիկի ձագինճիրաններից ինչ-որ մարդկանց,գնանք հիմա որտեղ քավենքմիամտության մերմեղքերըեւ մեր բերանները լվանանքԱրցախի ո՞ր աղբյուրի ջրով՝այնքան սուտ կանչերից հետո։Շուշին երեկ հարձակվել է։Բերդաձորըորքան պիտի այս անտիրականաշխարհին տեր կանգնի,դեռ թարմ ակոսներում գնդացիրներըսերմանում են վաղվահնձի հատիկները,եւ, անցյալ տարվա նույն ժամանակամիջոցիհամեմատությամբ,հինգ անգամ ավելի ցանքս է կատարված.այդպես եթե գնա (ինչպես ասել էԼենինը - 18 թիվ -Ստամբուլի հորդորներով Նոբելյանմրցանակը (չ) ստանալուց առաջ),մենք կհասնենք առաջիկա20 տարում200 տարում2000 տարումկոմունիզմի ՄԷԼ գագաթին։Մենք կհասնենք՝ որքան էլ որ դժվար լինիճանապարհը։Տանկերը շատ հեշտ անցնում են։Ասում են՝ ՄԷԼ գագաթներիննստած մեր նոր «աստվածները»-կախած իրենց ոտքերն երկար-տաքանում ենԾաղկաձորի կրակներից,որ երկինք են հասցնում արդենծաղկաբորբոք քամիներընոր խաղերով-ճիչերի տակ Բերդաձորի։Կարմիր սպան երկար նայեց պարետային ժամըխախտած տղամարդուն եւ զինվորներին նշանակալիցնշան արավ՝ ստուգել մանրազնին։ Կասկածի տեղիքէին տալիս մարդու ճակատի փաթաթանները, որոնքնրա գլխին ու դեմքին տալիս էին տանկիստի տեսք։Սառնամանիք էր։ Տղամարդը հացի հերթ պիտիկանգներ գիշերվա ժամը 2-ին եւ պինդ փաթաթվել էր՝չմրսելու համար եւ միայն աչքերն էին երեւում, եւզինվորները խիստ կասկածեցին ու բռնեցին ու, մարդըհացի հերթը կորցրեց, ափսոս։ Կորցրեցհացաբուլկեղենի խանութի առաջ - Թումանյանփողոցի վրա։ Իսկ առավոտյան, երբ բաց թողեցին,հերթում տեղ չտվին, քանզի առանց այնփաթաթանների ոչ ոք նրան չճանաչեց։ Ու բշտեցին-հրմշտեցին, հերթի միջից հանեցին։ Մենք գրոհովպիտի վերցնենք Կոմ. գագաթները, մենք գնում ենք-մեր ետեւից՝ տանկերը մեր, ով հապաղեց՝ պիտի ընկնի,տանկերի թրթուրները մաշվել են եւ առանց ընկնողներիվրա հենվելու-բռնելու, չեն կարող առաջ գնալ,ճամփան դիք է, դժվարին, ընկնելըհայրենասիրություն է բարձրագույն։Հոգնել են «մեր» տանկիստներըեւ այնտեղ, ուր կարմիր աստղիմիջից հենց նորտաք արյունն է ցայտել Արմեն Հայի,միացնում են երաժշտությունու պարում են«Լամբադա»-ի ծաղկեցումն ՄԷԼ-ի երդվյալ հավատարիմՍաֆոնովի։Պար են պարում արյան վրա,կարմիր-կարմիր-կարմիր արյան.ինչ լենինյան հրապարակ,թե՝ կարմիրչէ։Առան,Արցախի զավակաստվածազարմ ժառանգ Նահապետ Նոյի,ասա, գիտե՞ս, արդյոք,ոնց ես դուրս գալու հրահեղեղից,որ սկսվել է ՍումգայիթովուչիվերջանումԾաղկաձորով.գնամ՝ Արարատը բերեմ, որտապանդ այնտեղ բարձրանա։Առան,Արարատի երակներն ի վերելնում է Քիրսը, ահա,մինչեւ դուռն Աստծու։Իսկ այն ո՞վ է,այս էլ՝ քանի՜ տարիկուչ է եկել «համաշխարհային սովնարկոմի»դռան առաջ՝քնձռոտված մուրացկանի տանջված տեսքովու դուռը չեն բացում, որ մտնի։Ու չեն բացում,ու չեն բացի,ու դռան ճեղքով մի փշուր հաց անգամչեն նետում դուրս՝ որպես ընծա,ով է նա,չի մրսում,չի շոգում,սով չի զգում, չի զգում ոչինչու դրա համար դիմանում է միշտ,ու միշտ կա դրա համար.բայց, նայիր, Առան, ուշադիր նայիրանմեղանում է, ձեւանում է երեխա,այնքան որ՝ նույնիսկխաղալիքներ է հանում գրպանից,խաղալիք քաղաքներ,խաղալիք շեներ,խաղալիք ժողովուրդներ,խաղալիք հողեր ու երկրներ,ու խաղում է,տալիս է, առնում է,գնում է, վաճառում է,բազմակրկնազգեստներ ունի հագին,մորթեղեններ՝ տարբեր հողերից ձեւած,կհանի-կծախի՝հանունապագայի՝ կարմիր, կարմիր, կարմիր...Ում հագին է իմ զգեստը։Ում դեմքին է իմ ժպիտը։Իսկ իմ ցավըուրիշը չի կարող հագնել,իսկ ուրիշի հագուստ հագնողըմերկ էավելի, քան թագավորը,որ հագին ունիբազմաթիվ բազմակրկնազգեստներ։Ամենաբաձր կետը երկնքում, դա Քիրսի գագաթն է։Բարեւ, Ջորջ Բուշ։Քիրսի վրա սառը չեն ձյուները եւ ձեռքդ չիմրսի՝ եթե փորձես մի քիչ ձյուն առնել այնտեղից՝մեղմելու համար ցավը լեռան։Բայց, չնայած ձյուներին ու, չնայածՔուվեյթին ու, չնայած շատ տեղերի ու շատբաների (գումարած Մերձբալթիկան) Արցախըմնում է ամենատաք կետը, Արցախը՝ մնում է միշտորպես երաշխիք, հրաբխի վրա՝ հրաբխի դուռ։«Ժամանակ» հաղորդագրական ծրագիրը ծռմռվածբերան է, որով խոսում է ձայների ռեակցիոնմեծամասնությունը՝ Կրեմլի դահլիճներից։Իսկ այդ դահլիճները ռեխից լայն ենբացվում, որովհետեւ մեծ սուտը փոքր բերանովդուրս չի գա(ականջդ կանչի Պըլը-Պուղի)։Եվ եթե սուտ չի ասում այդ բերանը, ուրեմն՝ոչինչ էլ չի ասում, դառնում է աշուղ՝ալեհ-վալեհի մուղամաթված բերան՝աման-աման-աման...Այս աման-աման -ամանից էլ ծագել է Օմոն-ը։Եվ ամեն ինչ՝ առանց բացառության։Ամենատաք կետն է Արցախը, բայց չի այրի ոչ մի ձեռք,եթե այն հանկարծ մեկնվի հեռվից։Իսկ եթե ոչ մի ձեռք էլ չի մեկնվում, դրանովիմ ձեռքը չի կարճանում, ավելին՝ դառնում էուժեղ բազմակրկնակի։Թե այս տանկերի ետեւիցգութաններ կապենք,չե՞ն հերկի մեր դաշտերը։Միամիտ արցախցիներ,եթե ասֆալտը հերկում են, դաշտըկհերկեն ու կհերկեն։ Եվ էլ ուրիշմեքենաներ պետք չեն։Տանկերը կհերիքեն։Մեր երեխաների երեխայությունը չվերջացած,խաղալիքները վերջացան։ Ապրեք, երեխաներ։ Դեհ,հիմա նռնակներ վերցրեք իսկական ու պայթեցրեք,դեհ հիմա ավտոմատներ վերցրեք իսկական ուկրակեցեք, դեհ հիմա խրամատներ փորեցեք իսկականեւ պահվեցեք, դեհ հիմա չգտնվող ծխախոտի թղթերիվրա չգտնվող քիմիական մատիտների ծայրերըթրջեցեք ձեր շուրթերին ու իսկական սիրո նամակներգրեցեք ձեր կողքին գտնվող հեռավոր-հեռավորաղջիկներին։ Պաչելը երեխայություն է, աշխատեցեքնաեւ համբուրել, որ դուք ձեզանով պսակադրվեք ուհայրենիքի համար ծնվեն վաղվա զինվորները,միանգամից զինվոր ծնվեն՝ առանց մանկության,առանց երեւակայության, ծնվեն նռնակներով, ծնվենավտոմատներով, ծնվեն տանկերով, մի խոսքով՝պատրաստ ծնվեն պարետային ժամին, ինչպեսձկներն են ծնվում ծովում՝ շերեփուկներով։Ծնվեցեք... ընդդեմ։Քիրսից մի քիչ ձյուն առ, Առան,դիր ճակատիդ,եւ կանցնի ցավն Արարատի։Անշուշտ, այդ ուլունքը, իբրեւ ավար, Խոջալուի հին շրջան է բերվել որեւէ տեղական թագավորի կամ իշխանի ձեռքով, որ մասնակցել է Ասորեստանի դեմ մղված արշավանքներից մեկին, ամենայն հավանականությամբ Ադադ-Նիրար 1-ի թագավորության ժամանակ եւ կամ, որ ավելի քիչ հավանական է թվում, նրա թագավորելուց հետո։ Խ. ՍԱՄՎԵԼՅԱՆ «Հին Հայաստանի կուլտուրան», հ. Գ։ԵՐՐՈՐԴ ՄԱՍՀՈՒԼՈՒՆՔ ՇԱՄԻՐԱՄԱԵվ Սաթենիկ էր անունն աղջկա։Եվ նա առավել աստվածուհի էր,քան աստվածուհինհեթանոս ու հին։Եվ անասելի գեղեցիկ էր նա՝իր հմայքներով մարմնամարմանդ,մարմնամոմիկ,մարմնածոմիկ,մարմնադողիկ,մարմնաշողիկ,մարմնապողիկ,մարմնածավիկ,մարմնածաղիկ,մարմնահողմիկ,մարմնամեղմիկ,մարմնածեղիկ,մարմնագեղիկ,մարմնամեղիկ,մարմնամեղվիկ,մարմնամեղրիկ...Եվ ոգեղեն էր։Եվ երբ կոպերը բարձրացնում վեր,նայում էր՝ իբրեւ հոգնած ու թույլիկ,զույգ երկինքներ էին բացվում քո առաջկապուտակ ու ջինջ,ջինջ ու շողացայտ,շողացայտ ու սուր,ուհրասարսուռ։ Երկնքի համ կա թեւերի վրա։Եվ եղեգի պես նրբին է, բարակեւ կոնքերն ամռան արեգակներ են,եւ ձիգ լարեր են մատները տավղի,եւ երբ ուզում էճեմել վեհաշուք՝կրծքին ծվարած աղունակներըպոկեպոկ պիտի լինեն ասես թեու թեւեն թեթեւ,ծանր ու թեթեւ,թեթեւ ու ճերմակ...Բայց քանի կանգնած՝ նայում է մեծաչք,տապ կեցած, հանգիստ խնդմնդում նրանքեւ կտուց-կտցի լորիկ են խաղում...Առավել պարկեշտ, խոնարհ առավել,առավել սուրբ ու հեթանոսական,առավել հստակ, մաքուր ու անբիծ,արարված միայնսիրվելու համար, սիրո սահմանը, սրտի սահմանըանվերջ, անսահման դարձնելու համար։Եվ երբ շրշում են շուրթերը նրա՝Աստծո ձայնը կաթում է ուղիղսրտիս ցավի մեջ, եւ ձայնն Աստծովետվետում հոգու տաք ալյակներում,մարգարիտներ է շաղում շուրջբոլոր։Երբ որ շրշում են շուրթերը նրա՝ծաղիկը հողից ելնում է ծիր-ծիրեւ իր թերթերում աշխարհը բացում...Եվ զարմանալի,եւ զարմանալի,եւ զարմանալի մի առեղծված էպահում հայացքում այնքան պարզանուշ։Սիրտդ մոմի պես հալվում է դանդաղ,դառնում երկու բառ. - Սաթենիկ... Իմ ցավ...Եվ սիրելի է դառնում առավել,ցույց տալով սակայն, թե անտարբեր էքո ցավ ու ձայնին...Սիրտդ ափի մեջ հալվում մոմի պես,դառնում է ծաղիկ,որ դող ու ցավով մեկնում ես նրան...Վերցնում ծաղիկը, բուրվառում է նա ծաղկից առավել,ցույց տալով, սակայն, թե անտարբեր էքո շող ու ծաղկին...Քո աչքերի մեջ լռում է օրը,դառնում երկու բառ. - Ի՜նչ գեղեցիկն ես....Եվ նա առավել գեղեցկանում է՝ցույց տալով, սակայն, իբրեւ չի լսելեւ անտարբեր է գարնանը նայում։ Ասա՝ ծաղիկ ես, եւ ավելի է դառնում նա ծաղիկ, Ասա՝ ցողիկ ես, եւ ավելի է դառնում նա հստակ, քան թե ցողիկն է, ասա՝ սուրբ ես դու, եւ ավելի է դառնում ջինջ ու սուրբ, քան ինքը՝ սուրբն է, ասա՝ արեւ ես, եւ ավելի է դառնում նա արեւ, քան թե արեւն է...Ու այս ամենը խաղք է շողերի՝գարնան վետվետուն ակունքների մեջ,ու այս ամենը խաղք է ցողերի՝գարնան երփներանգ ծաղիկների մեջ,ու այս ամենը խաղք է պողերի՝արբունքահասի եռք ու արյան մեջ։ Ժամն էր պսակի...Թոնիրը վառվում էր։Թոնիրը բերնեբերան լիքն էր չմարող աստղերով։Թոնրի շուրթերին, թոնրապռնկին վառվող մոմերը հալվեհալծիծաղում էին ու սպասում էին՝ ուր-որ էկգան հարս ու թագվոր, երեք պտույտ կգործենթոնրակրակի շուրջը։Եվ նրանց ներսում կրակը երեք անգամ կրակփոխ կառնի թոնրից ու երեք անգամ կրակ կնվիրի...Ապա կկանգնեն թոնրապռնկին՝ երեսները դեպիարեւելք, արեւին կմրմնջան սիրո ուպտղաբերության բառեր։Ապա կչոքեն արեւի դեմ ու երեք անգամ կպաչենթոնրի շուրթերը տաք-տաք եւ ետ-ետ քայլելով դուրսկգան թոնրատնից՝ երեսները միշտ դեպի թոնիրնամբողջ կյանքում ապրելու համար...Զի հարս ու թագվոր թոնրից նոր հանված կրակինման պիտի միշտ իրար ջերմացնեն ու իրենց սերըվառ պահեն հավերժ վառվող թոնրի պես...Ժամն էր պսակի...Եվ ահա զուռնան զլեց ձայնն իր,երկինքը հավքի թեւին պար մտավ,հարս ու աղջիկներճանապարհ բացին իրենց հայացքում,բացին մի լույսի պայծառ շառավիղ,որով որ, ահա, թեթեւ քայլ արավկույսն Սաթենիկ... Թեթեւ քայլ արավ՝դեպի թոնիրը,ուր սպասում էր Առանը նրանընկեր-տղերքի շուրջանակի մեջ՝սիրտը պահ տված թոնրակրակին...Թոնրի կրակը լեզվակներն իր երկարել, ասես,հասել էր երկնին.եւ հրե մի սյուն ուժգին պարում էր՝ամենքի սրտում հնչող նվագիու պարզ մեղեդու հնչյունների մեջ.դա Սաթենիկն էր,սակայն եւ այնպես դեմքին ստվեր կար որ արձագանքն էր,կրծքի տակ շարժվող ինչ-որ մի ցավի։ Ժպիտ ու ցավ է, կարոտ ու ցավ է, խորհուրդ ու ցավ է, բերկրանք ու ցավ է, համբույր ու ցավ է...Եվ ցավը՝ սրտում ձգված մռամոշ,որ ամեն քայլի կապվում է ոտքին,որ ամեն քայլի բերանքսիվայր վար է գլորում՝ամենամանուշ խինդ ու վազքի մեջ...Սուրբ Սաթենիկը՝ սեւսաթ աչքերով,ցավի պես՝ խորը, սիրո պես՝ անհուն,թոնրակրակի լույսի պես պայծառ։Սակայն եւ նույնքան վեհ է ու համառ։Կանգնեց ու ասաց.- Ներիր ինձ, Առան... Բայց գիշերվա մեջ,երբ քնած էին ամեն քար ու շունչ,երկնքից իջավ մի սուրբ հրեշտակ-երեւի՝ ոգին մեր նախնիների, ինձ նախատիքտվեց ու ասաց.«Պսակից առաջ ետ նվաճեցեքպատիվը հայոց բարձրիկ աշխարհի»։Եվ, ինչ թաքցնեմ, Առան, սրտիս մեջ՝հեռու-հեռավոր խորքում,ցավ կա անանուն, կսկիծ մի խորը,որ Շամիրամա ելուզակները թողել են մի օրսրտում Նուարդի,անցել է ցավն այդ իմ էությանը...Եվ շատ եմ ուզում, պսակից առաջ,ոտքիս տակ խոնարհ տեսնել ես բոլորգոռ ամրոցները Ասորեստանա,եւ իմ պսակին երկիրն իմ հայոցպարի մեջ տեսնել...Անսա ձայնը իմ,խնդրում եմ, Առա՛ն...Պիտի ձի հեծնես, հեծնես ու թռչես,հայոց ոսոխացաշխարհը հասնեսեւ մեր սուրբ երկրին ավերներ բերածԱսորեստանը մատնես պարտության,դարձնես Արցախիշունչը խաղաղիկ։Եվ այնժամ միայն, դարպասների մոտ,երբ դոփյունները լսեմ քո ձիու, փեշս հավաքած կվազեմ ընդքեզ,եւ իմ ունկերը միմիայն այնժամկլսեն խոսքդ...Եվ ապա, Առան, պատվիրում եմ խիստ...դու չմոռանաս՝որպես հաղթության խոսուն մի վկա, ինձ բերել մեկը, միայն մի հատիկգոռ ասորուհու բյուր հուլունքներից՝Շամիրամա գիր- նշանը վրան։Արեւն Առանի աչքում վարգ վառեց,Արեւն Առանի ձիու բաշի մեջշողերը ձգեց, ծանրացավ դանդաղ,դանդաղ վար քաշեց գլուխը ձիու,եւ ձին առջեւի իր զույգ ոտքերըծալեց ու չոքեց Սաթենիկի դեմ,եւ արեգակն աղերսվեց բառ-բառաչքում Առանի՝ լուսածագ ու հիր.- Մեկնեցի, իսկ դու՝ սպասիր, Սաթենիկ...Ու ժողովուրդը սսկվեց մի պահ ու տարակուսեց,ամենքի դեմքին թոնրակրակըպարում էր մի միտք...Եվ նորից կասկած ու վիշտ թրատողխոսքն է հնչում կայծակ ու կրակ.-Երդվիր այս հողովեւ մոմիկներով թոնրաշուրթիկ, որ կգաս հաղթած....Եվ ելնում է ձին, ոստնում է ուժգին՝բացված ռունգերում՝ հուրն արեգակի,թռչում է դեպիաշխարհն ասորաց.եւ հայոց հողը իր տաք կրծքի տականթափանց սիրով ու հավատով է միշտ արձագանքումզավակաց ձեռքով հեռուներ վարգողփրկարար ամեն դոփյուն ու զարկի...Մեկնեց Առանը... Սրտի մեջ՝ սերըՄարմնամոմիկ,մարմնածոմիկ,մարմնադողիկ,մարմնաշողիկ,մարմնապողիկ,մարմնածավիկ,մարմնածաղիկ,մարմնահողմիկ,մարմնամեղմիկ,մարմնածեղիկ,մարմնագեղիկ,մարմնամեղիկ,մարմնամեղվիկ,մարմնամեղրիկ... նաեւ ոգեղեն ։Եվ այն վայրկյանին, երբ ծառս եղավ ձին ու պոկվեց տեղից,ձիու բաշի՞ց էր,արեգակի՞ց էր, թե Ջաղացձորիկապույտ ջրվեժից,մի փետուր թռավ,պարեց օդի մեջ(անհուններն ուեն ձգողության ուժ)մոտեցավ դեպի Սաթենիկն ու,ասես, մեղմակի փարվեց աչքերին,այտերին ապա ու իջավ հողին... Սաթենիկն այն փորձեց վերցնել,բայց դեռ չէր մեկնել ձեռքը նրբագեղ,երբ փետուրն ինքը թռավ ափի մեջ...Ու միանգամից տաք երանգներիվարար ակ բացվեց,ու միանգամից վարար ջրվեժի վարար փայլ բացվեց,ու միանգամից վարար երազիվարար երգ բացվեց,բացվեցին վարար երանգ ու երակ.ասես կրակ էր բռնկվել ափում,որի լեզվակը հասնում էր արդեն,հասնում էր այնտեղ,ուր միայն սիրտը կարող էր լինել.«Երդվում եմ թոնրի մաքուր կրակովեւ իմ թոնրաթեժ սիրով եմ երդվում, որ կգամ հաղթած՝ թե որ Առանն եմ։ Իսկ, Աստված չանի, թե գամ ... չհաղթած, ուրեմն՝ պետք չէ, որ դու ընդունես, նշանակում է՝ էլ Առանը չեմ: Նշանակում է՝ ես դեռ չեմ եկել։Եվ չէի ուզի ընդունես նրան, ով... Առանը չէ»։Կոպերը խոնարհ իջան աչքերին,ասես ցանկացան համբուրել հուշիկիրենց արանքումշողացող ու տաք հատիկն արցունքի,որ այդպես էլ մենք դեռ չհասկացանք՝սիրո արցունք էր, հավատի, հույսի,Թե՞... լույս բերկրանքի...Բացվեցին կրկին կոպերն անարցունք,յոթ օր-յոթ գիշեր էլ չփակվեցին, որ զույգ աչքերի զույգ երկինքներըԱռանի ճամփին լույսը բաց պահեն,Առանի ձեռքին սուրը բաց պահեն,Առանի սրտում սերը բորբ պահենու հայոց երկրիՍերը սուրբ պահեն Առանի սրտում։Ու ելան երկրի քարերը հայոց,ու ելան երկրի ծառերը հայոց,Ու ելան երկրի լեռները հայոց,կռիվ գնացին.... Զարկեցին, զարկվան, զարկվան ու չընկան, ընկան ու ելան, ելան ու զարկին,իրենց մեջ՝ ուժը Արցախա բազկի,իրենց մեջ՝ լույսը մեր լուսաբացի,իրենց մեջ՝ բույրը մեր արդար հացի,իրենց մեջ՝ զանգը մեր Ամարասի,իրենց մեջ՝ շունչը մեր երգ ու ասքի,իրենց մեջ՝ հուրը մեր հերկ ու հասկի...Զարկեցին՝ ընկան սառույց ու կապանք,Տիգրիս եւ Եփրատ ջինջ կոհակվեցին,Քիրսն ու Մասիսը տուն դարձան կրկին,հայոց արտերը՝ հայոց հարսների կրծքի պես բերրի,բուրեցին նորից,հայոց արտերի տաքում հարսնածոցխենթ տատրակները երգեցին նորից,եւ հաղթեց նորից աղեղը Հայկի...Աստծո լուսանք ու աչքալուսանք,Աստծո հուսանք,հավատ ու օրհնանք՝ցավից կծկված մեր երկիր Հայքին, թող ելնի հիմա, ընդառաջ գնաԱռանի մերած արեւածագին.-Գարնան առավոտ, աչքալուսանք տուր,սեր, սփոփանք տուր իմ Սաթենիկին...Ասում են , սակայն, ծուռն Արցախա՝ հզոր Առանը,իր զինվորներին հրամայել էր՝ ձեռք չտալ Շամիրամիկախովի այգիներին,քանդակներին ասորական, դղյակներին...Եվ պատվիրեց, որ հասարակ ու խաղաղ բնակիչներնԱսորեստանի շարունակեն իրենց հերկն ու հունձքը,սերն ու աղոթքը...Գեղեցիկ էր երկիրն ասորաց,հրաշքներ շատ տեսած Առանը, սակայն չտրվեց, չգերվեց,տեսավ ու հաղթեց ու...Երբ արդեն հաղթանակով վերադառնում էր՝կախարդական հուլունքն ափի մեջ պինդ սեղմած,հեռվից նկատեց, որ հայոց ավերված գյուղերում,ավերված, անծածկ, երկնատակ պատերի միջիցծուխ է բարձրանում խաղաղիկ... Մոխիրներից հառնում էր նորից աշխարհը հայոց։ Ու հանկարծ արեգակը նորից ցնցվեց Առանի ձիուբաշում ու ձին չոքեց այդ ծխի առաջ... Դա ամենամեծհրաշքն էր՝ աշխարհի յոթ հրաշալիքներից էլ առաջ... Ձին կարմիր էր։Կրակի պես կարմիր։Հեթանոսական՝ հրի պես, բագինի պես՝ աստվածամերձ,Ձին՝ թռչող կրակ...Եվ շեներից հայոց բարձրանում էր ծուխը...Առանի ձին չոքել չգիտե, այն սլանում է,ծառս է լինում, թռչում է կայծակի պես, բայց...Բայց կյանքում չոքել է միայն երկու անգամ. մեկՍաթենիկի առաջ՝ երբ նա հորդոր էր կարդում մերՀայոց աշխարը փրկել-պահելու համար,մեկ՝ փրկված աշխարհի ավերակներից նորից երկինքհասնող ծխի առաջ...Ասում են նաեւ, որ ձիերը (քանի որ պողպատե պայտերըմիջնորդում են) հողի հետ անմիջական հաղորդությունունենալու համար կյանքում մեկ կամ երկու անգամչոքում են,որ ծնկներով համբուրեն-զգանհողի ուժն ու կարողանան ավելի ուժգին թռչել...Եվ ձին Առանի՝ ցավն է Արցախա... Առանը հավերժ եղել է ու կա եւ լինելու է Առանը հավերժ...Եվ ճանապարհը ձիու ոտքի տակխայտում է թեթեւ ու տուն է գալիս,ու մրմռում է ճամփան վերքերից, որ շրամ դարձանճակտին Առանի՝երբ նա կռվում էր՝ զենք-զրահ կապած,Ասորեստանի բանակների դեմ...Ճակտին ասես շող կար մխրճված,որ ճառագում էր այն թունահրդեհ ու թունաբերանհուլունքից՝ քանի պարանոցին էր ասոր թագուհու...Շամիրամա հուլունքները...Լուսնից էին կերտված, թե արեւից, գուցե աստղերի՞ց...Ջրերից գուցե։Կամ՝ երազներից բոլոր այն մարդկանց, ովքեր գեթ մի անգամ պագշոտ հայացքի ոստայնն են ընկել...Դրանք մաքուր, մաքուր ու թափանցիկ էին։Եվ բյուրեղ էին։Եվ շողակն էին։Եվ դողակն էին,եւ հրակն էին...Եվ...Եվ...Եվ...Եվ, ցավոք, իրենց մեջ ավելի շատ թույնէին ներքաշել արեւից. չէ, որ, վերջապես, արեւիշողերի մեջ էլ թույն կա... Նայած ինչ կրծքի վրաեն փայլում այդ ադամանդյա հուլունքները։Թագուհու հուլունքները նետել էին Առանի ձիուոտքերի տակ, ու Առանն իր ձիով միանգամից ընկել էրասես վիշապների մեջ։Զարկում էր աջ ու ձախ։Չէր նահանջում։Մխրճվում էր հրդեհի մեջ։Ձին Առանի՝ հրդեհ էր հրդեհի մեջ։Հրդեհը հրդեհով մարեց Առանը ու թրատելով թելըհուլունքների՝ միայն մի հատիկ վերցրեց նրանցից։Վերցրեց այն հատիկը,որ արեւից միայն քաղցրություն էրվերցրել, որ փայլում էր նախնականության պես հայոցպարզ ու շիտակ առավոտների։Այնքան մաքուր, որ...Զրույց կա, իբրեւ Շամիրամի հուլունքների հատիկներիցյուրաքանչյուրը տիրուհու բնույթն արտահայտող միերանգ է անդրադարձնում...Առանը վերցրեց հատիկ-հուլունքն այն, որ Շամիրամասիրունությունն էր իր մեջ ճանաչում...Վերցրեց ու բերեց։Ընծա բերեց նա իր Սաթենիկին։Յոթերորդ օրվա գիշերն էր հալվելու ձորագետի շշուկներն ի վարհոսում էր դեպիՏրտու հովիտը... Քիրսի խաս փեշին՝տեղ-տեղ ծաղկունքով գործված կանաչում,բազմել էր ահա Սաթենիկը մեր երազադուստր,բազմել,նայում էրասորաց կողմից Հայաստան բերողբյուր ու բյուրանուն ճանապարհներին։Եվ ահա հեռվում՝ սարի մի ծերպին,շողացին մեկեն հազար լույս ու հուր,փայլեցին մեկեն հազար շող-կրակ։Տեղից ծուլ եղավ սիրտը Սաթենկա.-Արեգն ամեն օր հայոց աշխարհինողջունում է վեհ լեռան ծիր-ծայրից,իսկ այսօր, ասես, լանջից է ծագում,իջել է ասես ու ձորեմոտ է, անդնդամոտ էիր քայլքն անում... Սա նշան է վատեւ ակնահաճո ոչինչ չեմ տեսնում...Եվ ապա ելավ Սաթենիկը սուրբ,ելավ մեղմաճեմ ու սրտաճմլիկ...Ոչ մի խոտ, ծաղիկ չէր ջարդվել՝ այնքանթեթեւ էր շարժվում դաշտերում հայոց...Սակայն բարալիկ մի ծաղկացողունպոկել-դրել էր իր ատամի տակու խոհն էր... ծամում... Թթվաշ մի բույր կարգարնան նորածագ օրվա խաղերում։Եվ հանկարծ դեմքը բացվեց դիցուհու,եւ հանկարծ տեսավ՝ ոչ թե արեւն էր,որ բարձրանում էր Քիրսի լանջն ի վեր,այլեւ Առանի ձին էր վարգի մեջ՝ալվան, հրեղեն... Առանի ափումթանձր լույսերով կոհակ էր տալիսադամանդակուռ ու ջինջ մի հուլունք։Սաթենիկը իր փեշը հավաքեց,մի ծայրն՝ ափի մեջ, մի ծայրն՝ ամուր գոտու տակ խրած,ապա վարսերը տված գիժ քամուն,սկսեց վազել, վազել ընդ Առան, վազել ընդ... սերը,որ հաղթանակն էր հայոց աշխարհի,որ էր՝ վրեժը չքնաղ Նուարդի...Եվ վազում էր նա՝ հուրն Սաթենիկ,վազում էր հայոց սար ու ձորերով,հայոց սարերի նեղ շավիղներով,հայոց սարերի քար ու կապանով,սիրտը՝ բաց ու լայն... վազում էր, վազում՝մարմնամոմիկ,մարմնածոմիկ,մարմնադողիկ,մարմնաշողիկ,մարմնապողիկ,մարմնածավիկ,մարմնածաղիկ,մարմնահողմիկ,մարմնամեղմիկ,մարմնածեղիկ,մարմնագեղիկ,մարմնամեղիկ,մարմնամեղվիկ,մարմնամեղրիկ,նաեւ ոգեղեն։Եվ ընդառաջ էր վազում Առանը,ձեռքում՝ հաղթության հատիկը բյուրեղ՝ որպես մեր հայոց տառապյալ երկրի փրկության նշան,որպես մի ընծա,լույսի ավետիք,վրան՝ պարտության դասերն ասորաց,անունը նրանց նեռ թագավորի. - Ադադ- Նիրարի։Երկու զույգ ձեռքեր հայոց լուսառատ առավոտի մեջ մոտեցան իրար,երկու զույգ ձեռքեր մեկ-մեկու գտան,ու այդ ձեռքերի վրա բարձրացավարեւը հայոց նորոգ հաղթության...Դաշտը բուրում է հայոց ծաղկի մեջ-Սաթենիկ, գարնան ակունք ես վարար։Օրը բացվում է թեւերին լույսի-Սաթենիկ, լուսո ակունք ես վարար։Հայոց աշխարհից ծուխ է բարձրանում-Սաթենիկ, հրո ակունք ես վարար...Աստծով սիրտս վրադ տաք է միշտ-Սաթենիկ, սիրո ակունք ես վարար։Իսկ ձին կանգնել իբրեւ թե՝ մի կողմ,իսկ ձին դունչն իր պահած Առանի լայնեղ թիկունքում,հեռուն է նայում,եւ, իբրեւ-ուշքը այնտեղ է միայն,եւ, իբրեւ, նրանց խոսքը չի լսում...Ու վեհ աշխարհի վրա Արցախա զրնգում է դեռ կապույտ մի խրխինջ,որ ձին թողել է լեռներում հայոց,դրանից ուղիղ յոթ գիշեր առաջ՝երբ նոր էր ուզում պատերազմ մեկնել։Դավթազարմ Առան...Հայոց Արեւելաց կողմի անհաղթ դու արքա, որՀայկ նախապապիդ պրկված աղեղի լարերն եսպահել մկաններիդ մեջ ու ժառանգել ես նրա անսահմանբարությունը։Անգամ աշխարհիդ ծովերը տվիր, բայց քոբարության, քո արդարության ծովերից մի կաթիլանգամ չպակասեցրիր։ Առան... ե՞րբ կամբողջանաս քո բոլոր Արցախներով։Լսո՞ւմ ես, Առան։Ելիր ծաղիկներից,որ թոնրակրակից հետո մեր հանդերով մեկցրված թոնրապողեր են անմեռ,ելիր գետակներից մաքրամաքուր,որ թոնրապսակի մեջ ճառագող Սաթենկա հայացքներնեն երկնքախոս,ելիր սարերից,որ թոնրապսակից հետո տաքացել են սպասումներովանմարելի կարոտների,ելիր շիրմաքարերից,որոնց վրա՝ ասորաց դեմ կռվի գնալիս, քոթուրն ես սրել՝ երդումներով զոհված քո նախնիների,ելիր օրորոցներից,որոնք թոնրապսակի ելած հարս ու աղջիկներիշորորուն հայացքներն են ոգեղենացած,ելիր աստղերից,որ դեռ վառվում են քո վառած թոնրի շուրթերին երկնահիշատակ,ելիր արցունքներից,որ իրենց շյուղերին թել են շարումանձրեւաթաց մրտենիներն հայոց աշխարհիու հպարտ կրում կրծքներին իրենց,ելիր,ընձյուղվիր...Քարաբերդի վրա կանգնած է մի զինվոր։Կանգնած՝ հսկում է,հսկում է, բայց ինքն էլ չգիտե՝ թե ում կամ ինչ։Եվ նա չգիտե նաեւ Քարաբերդի մասին։Դարեր են անցել, Առան։Քարաբերդի շեմին ենք։Սաթենիկին բերածդ նվեր-հուլունքը գտել ենհնագետներն ինչ-որ պեղումների ժամանակ ու տարելռուսաց երկիր՝ պահվում է Էրմիտաժում...Հիմա ես շարժվեմ՝թիկունքիս կշարվեն գնդակները։Հիմա մի դուռ կա՝երկնքի վրա բացվող։Բայց, սպասիր, այս ինչ կրակ է, որ ելնում էՔարաբերդից։Մոտենում եմ։Զինվորի ձեռքին զենքը սկսվում է հալվել։Հետո սկսվում է հալվել զինվորը։ Ես մոտենում եմկրակին...Շամիրամա հուլունքը տարել են հնագետները, բայցնրանից մի շող, ձուլվելով թոնրապսակի կրակներիմեջ, մնացել է ու իրենով պահել Քարաբերդը, որՍաթենիկն ու Առանն են կերտել աշխարհում հայոց...Իբրեւ հաղթության նշան՝ Ասորեստանի դեմ...Ասում են,հենց հայոց թոնրապսակի այդ կրակից են հայերնառել այն հուրը, որից ծնվեց Սասնա լաճիԹուրկեծակին։Ես լսում եմ Առանի ձիու դոփյունը։ Ականջս դնումեմ Քիրսի մի լանջին, սեղմում եմ ականջս հողինեւ լսում եմ դարերից եկող Առանի ձիուխրխինջներն ու ոտնաձայները։Առանը ես եմ, իմ Սաթենիկ։ Ավելի ճիշտ՝ դուՍաթենիկն ես եւ դրա համար ե՛ս եմ Առանը։Վաչագան արքայի ժամանակ կատարվում է տիրոջ ասված խոսքը, թե՝ «նա, որ գործում է եւ ուսուցանում, Աստծու արքայության մեջ մեծ է կոչվում»։ Հենց այս արեց աստվածասեր Վաչագան թագավորը։ՄՈՎՍԵՍ ԿԱՂԱՆԿԱՏՎԱՑԻ«Պատմություն Աղվանից աշխարհի»ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍԱՍՏԾՈ ՏԱՃԱՐԸՏվեք ինձ մի մաքուր ծաղիկ,տվեք ինձ մի անլաց ծաղիկ,տանեմ Հայոց Արեւելից կողմանց արքաՎաչագանին...Նա եկել էիր զորքերովիր խմբերով հզորազեն,ես ծաղկի հետ կերթամ միայն, ծաղիկ տվեք՝Վարարակնիջուրը ըմպած,որ ցողունին տեղավորեմ իմ հայացքը,որ ցողունին տեղավորեմձեր կարոտը,հոգին,խոսքը,որ ծաղկի մեջ երկնաթաթախհողը խոսի՝բերված վանքից Ամարասի,խոսի ցավը Տիգրան Մեծի,որ ծաղկի մեջհին Պարտավըհայերենով շուրթը բացի...Տվեք ինձ մի մաքուր ծաղիկ,տվեք ինձ մի անլաց ծաղիկ,տանեմ Հայոց Արեւելից կողմանց արքաՎաչագանի Անահիտին,լսեմ խոսքըհոգեծաղիկ,երկնաշշունջ փեշը պագնեմու ծաղիկը թողնեմ դառնամի շող՝ եկած ճանապարհին.հետո՝ երբ նա նայի ծաղկին,ծաղիկն այդ թերթը բացիու լույս ցոլաթերթիկներից,ու արեւը ճամփա ընկնիծաղկի միջով, գա, գտնի մեզ,ու դարերը ճամփա ընկնենծաղկի միջով, գան, գտնեն մեզ,ու Արցախը՝ ամբողջալուր,ճամփա ընկնի ծաղկի միջով,գա ու իրեն գտնի մեր մեջ։Ու ձեռքերը Անահիտի՝ծաղկահյուս ու ծաղկափրփուր,ու աչքերը Անահիտի՝աստղահյուս ու երկնահամբույր,ու կրծքերը Անահիտի՝լուսնահունց ու արեւաբույր,ու իրանը Անահիտի՝ծաղկացողուն ու ծաղկահուր,ու քայլերը Անահիտի՝խնկանվագ ու մեղեդի,ձեռագործվենաչքերիս մեջ,հանդերիս մեջ արցախական սրբագործվեն...Տվեք, տվեք ինձ մի ծաղիկ,անբիծ ծաղիկ,որ երբ արքան ձեռքը մեկնի՝թերթիկներում շողա մեկենՄարութա սեգ սարին թառածՋինջ Արաբոն, սուրբ Սոսեիշշուկները՝ մանյակ-մանյակ,ծիլ տան, ծաղկեն հայացքի մեջ...Որ երբ արքան մեկնի ձեռքը,թերթիկներում բացվի մեկենԴիզափայտը՝Քրիստոսի նահատակացոգիների արթնացումով,զրնգոցով անուշ օրվա.իմ Արցախի՝ սուրբ աշխարհիճամփաները բանուկանան,առուները՝ հասկահանեն,արեւները՝ հանդավորվեն,կարոտները՝ սրտավորվեն,տղավորվեն՝ աղջիկները,երկինքները՝ հավքավորվեն,լքյալները՝ բնավորվեն,թռչունները՝ երգավորվեն,աղբյուրները՝ թագավորվեն,սիրավառվեն գարունները...Տվեք, տվեք ինձ մի ծաղիկ...Բայց, ո՞վ կտա, ով կտա ինձնման ծաղիկ...Եվ իմ ձեռքը թափառում է քարերի մեջ, խավարի մեջխարխափում է իմ ձեռքը։Հետո տեսնում եմ՝ մթան մեջ ինչ-որ կարմիրաստղիկներ են նշմարվում, լույս արձակողլուսատտիկների պես, ուզում եմ ձեռքով կպչելդրանց, բայց պարզվում է, որ քերծված ձեռքիցսկաթած արյան շիթեր են դրանք, ու ձեռքս ետ եմ քաշում։ Տվեք ինձ մի ծաղիկ, մի մաքուր ծաղիկ¬մի Անահիտ ծաղիկ, մի պայծառ կարոտ, մի ծաղիկերազ, մի... Ձեռքս գնում է, գնում է մինչեւ Հոմերոսու Վիրգիլիոս, մինչեւ Հինդ ու Չինումաչին, մինչեւՏիր ու Ապոլոն, մինչեւ...Ձեռքիս մեջ շուռումուռ եմ տալիս այնքան էլ ոչկլոր, այս սարսռոտ երկրագունդը, գրեթե բոլորմոլորակները, սակայն...ծաղիկը չկա...Ու հանկարծ վրա է հասնում հրաշքների հրաշքը։Իմ ձեռքը խավարում հանդիպում է մի ձեռքի։Մի ձեռք երկարվում է դեպի ձեռքս...Կարոտած սեղմում եմ, վերցնում եմ մեկնած ծաղիկը...Եվ... հանկարծ նկատում եմ, որ դա իմ մյուս ձեռքն է... Ուրիշ ոչ մեկինը։Իմ երկու ձեռքերից մեկը։Ծաղիկը բռնում եմ երկու ձեռքերով ու վազում եմ...Ու ծաղիկը վառվող ջահ է,Ու ծաղիկը սուր է ձեռքիս-թրատում եմ խավարը ես,ու ծաղիկը ջուր է ձեռքիս-հողն ինձանով գարունվում է,եւ ես ծաղկի ձեքին հող եմ-կոկոնվում է հույսն ինձ վրա...Ես իմ երկու ձեռքն եմ,մնացած ձեռքերը իմը չեն,մնացած ձեռքերը կարճ են շատ,ինձ չեն հասնում,չեն հասնում իմ ցավին,եւ ուրիշ ձեռքերի սպասելըսեփական ձեռքերիկորուստ է միայն,սեփական ձեռքերի կարճացում,ու թուլացում, ուժերի ջլատումեւ այլն։Ինչ անեմ, որ լեռը ձեռք լինի։Մի ճանապարհ կա միայն՝ձեռքս լեռ դարձնեմ...Ինչ անեմ, որ առուն ձեռք լինի։Մի ճանապարհ կա միայն՝ձեռքս առու դարձնեմ։Ինչ անեմ, որ լույսը ձեռք լինի։Մի ճանապարհ կա միայն՝ձեռքս լույս դարձնեմ։Ինչ անեմ, որ ծաղիկը ձեռք լինի։Մի ճանապարհ կա միայն՝ձեռքս ծաղիկ դարձնեմ։Ինչ անեմ, որ...Մի ճանապարհ կա միայն...Եվ ճանապարհն ինձ տանում է Տաճար։Տաճարը ձեռք է - բարձրացող հավատ։Տաճարը աչք է - լույսի պատուհան։Տաճարը սիրտ է - սիրո վեհարան։Ես եմ տաճարը՝աստվածամերձ,աստվածատուր,աստվածահուր,աստվածաբերդ,աստվածակերտ,աստվածադուռ...Ծաղիկ, ծաղիկ, ծաղիկ, ծաղիկ...Թե չէ պիտի ինքս ստիպվածծաղիկ դառնամ հողիս վրածաղիկ-հոգի, ծաղկատաճար,գմբեթագեղ, խորանավոր,ուխտաշողիկ,աղոթավոր,իմ ժպիտով, իմ հավատով,իմ էությամբ,իմ արմատով Անահիտված,Վաչագանի ափից ելած՝ որպես մի նոր Ջրվշտիք ու Հակոբավանք,Հոռեկավանք,Վարարակն...Թող ծաղկի մեջ բացվող օրը լինի իմը,ինչպես բույրն է լինում ծաղկին,եւ օրն այդ բուրի անվամբ...Եվ օրերի թվով տարվակամբրոսվեն իմ երազները,կգեղունվեն իղձերն իմ՝ կապույտ ու հիր, բորբ ու անծիրու կբուսնեն արցախականիմ սուրբ հողին, ու չեն բուսնի կելնեն հողից՝որպես Տիրոջ մրտենիներ՝քարագորով ու քարաշունչ,աղոթքով իմ մշտամատույց,իմ բարեպաշտ, իմ բարեգութ, իմ բարեհունչձեռք ու զենքով,հավատամքով աներեւկա,սիրուս ցավով անախտակիր։Եվ երբ բացեմ դուռն երազի՝իմ դեմ բացվիդուռն Աստծո, ես՝ ծնրադիրհայոց իմ սուրբ ազգի առաջ,իմ ոսկեկար խոսքն ուղղեմբարձրյալին,եւ միրաժը անհետանա,Քիրսը շողա մաքուր-մաքուր,եւ մարխ ու մեգ կորչեն -գնան,խունկը բուրի ամեն դաշտում,հույսը, սերը ու հավատը՝սուրբ մանանա-առատ լինեն ու անսպառարցախական ամեն դաշտում...Այս քարը սովորականքար է՝Եթե Արցախում լինում են քարերսովորական,եթե այս քարին նույնիսկ դիպել էձեռքըՎաչեի կամ Վաչագանի։Քարերը երբեք հավատափոխչեն լինում՝եթե անգամ այդպիսին են դառնումնրանք,որոնք ապրում են քարերի ներսում,եթե Պարտավը անգամ դառնում էԲարդա.կարեւորը քայլերն են, որոնցովմենք գնում ենքդեպի ամենակարեւորը։Առեղծված է-ճանապարհի ամեն մասումիմ հետքերն են(տառեր, քանդակ, արյուն, հառաչամուսնություն, ծիծաղ, թոնիր, սեպագրեր,ծառեր, շենքեր, աղբյուր, առու),բայց հասնողը նորից ես չեմ,ես եմ ճամփա գնացողը,բայց... հասնողը,հերն անիծած, մի շեյթան է,որն ասում է՝իսկ ո՞վ ասաց, թե ճիշտն է ճիշտ,ոչ թե՝ սուտը...Եվ պետք չէ՝ որ հարցն այդ լինի։Կարեւորը կարենալն է,Կարեւորը կարենալն է,որ է՝հարցի լուծումն ճիշտ։Անցյալն, այո, պիտի ապրելու վերապրել,բայց ներկայի հաշվին՝ երբե՛ք,այլապես մենքկկորցնենք,ձեռքից կտանք եւ... ապագան։Ծարավը մտել էր իմ մեջ, ոսկորներիս միջով հոսումէր ծարավը, եւ ջուր էի փնտրում։Ու հասա Վարարակնին, ուր զկռին, հոնին, սզնինբուրմունքն իրենց խառնել էին ծմակամոշու ու փիփերթի,կինձիմինձուկի բազմագույն խնկարկումներին...Մշկահամուկն իշխանավոր է, չափարածիտը դեսուդենէ ընկնում, ճզվստում, ոստոստում, ծառակուտկուտըհանդիսավոր միալարությամբ շարունակում է իրսաղմոսները կտցագրել ծառերի մագաղաթ հիշեցնողկաշվեկեղեւներին։Եվ այս ամենի վրա նստած միրաժը հանկարծ քաշվումէ, գնում-կորչում է, ու միրաժի միջից նորից նույնաչքերն են, նույն ճերմակաձի հարս ու թագվոր,նույն ոսկեփոշին՝ նրանց գիսակներին...Ու Անահիտն այնքան սիրուն է, որ նրագեղեցկությամբ, առանց կասկածելու ճանաչեցինքկողքի կարմրաձիավորին էլ՝ արքան է,Բարեպաշտ Վաչագանը։Արցախուհին։ Անահիտը։Առյուծուհին։Հանդը՝ նրա ձեռքով գործված գորգ է, ասես,եւ այդ գորգի վրա կախվածսուրը սուրսայրհայացքն է իր,հայացքն է սուրբ Վաչագանի, իմ հայացքն է՝Նահապետի ձիգ աղեղից թռած մի նետ,որ թռչում է մինչեւ այսօր։Նահապետի ձիգ աղեղից թռած մի նետ- հայացք հատու, աստվածադուռ,որ բացվում էարցախական իմ աշխարհիվիհ ու ձորի,լեռ ու քարի,ցավերի ու դարի վրա՝խաբված սուտ-սուտ աստվածներից։Եվ բացվում է դուռը, ահա...Քար ու ժայռեր իրար մեջ են մտնում ասես,որ տեղ տրվիծանրակոհակ ընթացքի մեջգահավիժող գիժ Տրտուին,կատարյալ գիժ... Լերան ծերպից,թուփը թեքվել ձեռքի նման,երկարել է ուրցածաղկիբացված մի բույլ,եւ ընթացքն իր գետը թողել,ծունկ է տվել ժայռի առաջ, ձեռքը պարզած, վերուվեր է ցատկում անվերջ,կարծես երբեք չի հանդիպելուրցածաղկի, չի գուրգուրել, չի տրորել,կրծքին սեղմած վազել ձորը։Իսկ մի ջահել, մի ջլապինդկաղնու ճյուղին մեղվաձագըիջել է նոր եւ սպասում է,թե Մայր մեղուն որտեղ իրենկառաջնորդի... Եվ բվվում էճյուղը ասես, մեղվաձագիծանրությունից ճկվում ներքեւ՝կեռվում մոշու ճութի նման...Լինում է, չէ՞, որ մոշենինկաղնի ծառն է ելնում այդպես,երկնքի դեմպարզում մոշի հատիկներըեւ արեւի ոսկին խմում...Բայց գարուն է... Եվ մոշի տեղ՝կաղնու վրա,մեղվաձագն է իջել ճուփ-ճուփ։Գյուտականի վանքի առաջչոքել է մի աղվոր հարսիկ, ոսկեբերանաղոթքն է իր հղում երկինք.-Մեղա, մեղա, մեղա, Աստված,անսա հոգուսպաղատանքըեւ մի խլիր սերը սրտից Մարութեիս.տես, ոտքերդ ընկած, ահա,աղաչում եմ, պռնգնոտում,խղճա ու շատ մի՛ համարիրսերը՝ որով կապվել էր ինձ,սերը՝ որ դու տվիր նրան,ընծայեցիր,հոգեծաղիկ շռայլությամբ,սուրբ գթությամբ...Իսկ մորեմերկ երկու մանչուկթավագլորխաղում էին վանքափոշուոսկեհատիկ ավազի մեջեւ ուշք էլ չէին դարձնում,թե մայրն իրենց ոնց է հեգում,աղոթքի մեջ ցավով երգումեւ Աստծուց լացով հայցումվերադարձը Մարութե հոր,որ լքել է տունն ու իրենցու ծոցվորվել օտար բույրով...Օրը հոսում էր՝ ավելի բարդ-բարդ ալիքների մեջ, Տրտուն օրվա ստվերագիրն էր միայն հիշեցնում։ Եվ ծմակում ՝ մատնահատների ձեռքին հոշոտվող խաղընկերոջը թողած, պատանին մի պահ փորձեց իրեն տալ Տրտուին, բայց հանկարծ որոշեց դեպի Գյուտական դիմել ու պատմել այն, ինչ տեսավ այնտեղ...Թագավորն, անշուշտ, ինչ-որ բան կանի՝ հանուն արդարի, լույսի, Աստծո...Պատանին այնքան արագ թռավ վանքի մոտով, որ թավագլոր խաղացող մանչուկներն անգամ չհասցրին կարգին տեսնել, իսկ աղոթքն Աստծուն ուղղած հարսիկին թվաց, թե հրեշտակ էր աչքովն ընկածը, սրաթեւ անցավ՝ ստվերը թողած վանքի պատերին...Հասունանում էր ժողովն Աղվենի եւ Հայոց Արեւելից կողմանց համար հյուսվում էր արդեն Կանոնագիրքը բարեպաշտական, որ էր՝ զորավիգ միաբանության, սիրո, ամրության, հայոց աշխարհի աննկունության...Զի կառուցվում է Տաճարն Աստծոմիմիայն լույսով,միմիայն ծաղկով,միմիայն երգով,հավատ-բարությամբ,հավատ-օրհնությամբ,մանկանց ժպիտով,աղմուկով մանկանց,լերանց երազովեւ, անշուշտ, այն ամենով, ինչն անպայման պարզեցնում է մարդուն, մերձեցնում Աստծուն ու դարձնում... Տաճար Աստծո՝ հլու պատգամին սուրբ ու փրկարար, մարգարեական ճառագումներին։Կանոնագիրք՝ կնքված, անշուշտ, մատանիով Վաչագանի։Երանելի Վաչագանի տեսիլքը սուրբԱմարասվեց,մասունքները երեւացին,եւ նա նորից հողից՝ երկինք, երկնքից-հողխոնարհվեց իր երկրի առաջԱրցախական.-Ուժ տուր, Աստված, տուր ինձ մեծ կամքոր հավատով հզորազոր՝հանուն Որդուն միամորիկ,հանուն հողին իմ հայրենյաց,հանուներկնի,լույսի,սիրո,Արցախական իմ սուրբ հողինկանգնեցնեմ վարդ ու մատուռեւ սրբատաշ եկեղեցիք,տարվա ամեն օրն ունենասրբատունն իր, դպրատունն իր,իր խորանը աստվածամերձ...Հայոց հպարտ, հայոց անպարտԱրեւելից կողմանց արքան ծնրադրած աղոթքի մեջ,նորից հիշեց տունն Արաժան,ուր գտել է տեսիլքն իրեն...Արաժանում տեսիլքն երեւաց, հիրավի... Աստված այդպես էր կամեցել, որ երկնամերձ այդ հովտում, լերանց գեղատեսիլ գոգավորության վրա, հայտնվեն իրեն մասունքները սուրբ Գրիգորիսի...Բույրը ծաղկանց,արդյոք, ունենո՞ւմ է սերուցք,սերուցք ունենո՞ւմ են, արդյոք,երազները,կարոտները,երկնային մանանան,ծաղկաժպիտ,ծաղկաոտիկ,ծաղկափթիթ աղջիկները,սիրո սերուցք ունենո՞ւմ են,միտքը, ոգին, տանջանքները.գիշերները՝ անքուն, աստղոտ,տառապագինփնտրումները բազմատեսիլ,ունենո՞ւմ են, արդյոք, սերուցք...Եթե՝ այո, ապա, մեկնիր,մեկնիր, Աստված, մեկնիր աջդու թող պագնեմ,որ աշխարհն այս արարեցիր,արարելով աշխարհում այս աշխարհն Արցախ,Արցախում այս՝ծաղկաբերդիկ, հոգեծաղիկ,սիրապարգեւ տունն Արաժանք...Արաժանված տեսիլքը գտնվեց... Ու, որպես մի նոր տեսիլք, երեւաց աշխարհի միակ այն ճանապարհը, որն արժանացավ Բարեպաշտ Արքայի ոտքերին։Քեզ հազար ու բյուր ողջույն, Կաղանկատվացի. այնքան երկար ու դաժան եղան քո չարչարանաց շաբաթները ձեռքին քաղվորաց։Եվ այդպես, ճամփան շարունակվում է...«Իսկ յուրաքանչյուր խումբն ուներ իր խաչվառը, որ ավետարանին հավասար մեծ հարգանքով պաշտվում էր, բազմաթիվ խաչերն ու խաչվառները» փողփողում էին, յուրաքանչյուր դասից խնկարկման ծուխը ուժգին բույր էր արձակում, հոգեւոր երգերի սաղմոսավար ձայնը անուշ հնչում էր անսպառ, որ օրհնաբանում էր մեծագույն պարգեւատու Աստծուն։... Թանկագին քարերով քանդակված ոսկի խաչ էր խփված կառքի վրա, որին լծված էին սպիտակ ձիեր՝ պոչերը կարմիր ներկով գեղեցկացված, թագավորական ձիերի գլուխներն ու պոչերը պսակներով շքեղացրել էին, իսկ պալատական պաշտոնյաների բազմությունը խաչերը ձեռքներին ընթանում էր կառքի առջեւից ու ետեւից անվերջ քաղցրաբարբառ պատարագներով, գիշեր ու ցերեկ անդադար օրհնաբանում էին Աստծուն, իսկ ինքը՝ թագավորը, ընթանում էր կառքի մոտով եւ երգակցում էր սաղմոսների օրհնաբանությանը։ Եպիսկոպոսների դասը յուրաքանչյուրը ընթանում էր իր մեծախումբ ժողովրդով՝ սրբերի կառքի չորս կողմից սաղմոսելով եւ օրհնաբանելով միածին Աստծուն ու խնդրելով բոլորի ցանկալին...»։Որքա՞ն է տեւում միտեսիլը։ Մի վայրկյա՞ն,մի օր...թե՞... Բայց՝ քանի՞ դար։Տեւողության սահմաններըինչո՞վ չափել։ Վարարակնիկարկաչյունո՞վ,համբերությամբ Ջրվշտիքի,թե՞... տարիքով՝երակիս մեջ մտած ցավի։Եվ Վաչագան բարեպաշտի տեսիլքն ահաերանական,գալիս է ու գամվում է իմ հայացքի մեջ։Ու բացվում է շերտը հողի,ու բացվում է թերթը ծաղկի,ու բացվում է օրն օրվա մեջ,ու բացվում է միտքը մտքում,ու բացվում է սիրտը սրտում,ու բացվում է ձեռքը ձեռքում,ու բացվում է լույսը երգում,ու բացվում է,ու բացվում է,ու բացվածքի միջից հանկարծթեւ են առնում աղավնիներ,արքայական ծիրանիներ,ծիրանազարդ ձիեր ու կառք,լուսապաստառ երազանքներ,որ տանում են,տանում,տանումԳյուտականից մինչեւ Քարվեճ,մինչեւ Պարզկանք ու Արաժանք,մինչեւ, մինչեւ... անվերջ՝ մինչեւ...Ես գտել եմ ճանապարհը,որ քերծվածքներ ունի վրան։Ես գտել եմ ճանապարհը,որ երբեք ինձբաց չի թողնի։Ես գտել եմճանապարհը,որ հպարտ էիմ ոտքերով։Քայլերս հավաքում եմ մեկ-մեկ,ճամփեքը հավաքում եմ մեկ-մեկ,օրերը հավաքում եմ վանք-վանք,եկեղեցի-եկեղեցի,մատուռ-դպրատուն,հավաքում եմ լեռների էջերը գրաշատ,սաղմոսալուր հավքերը,թռչունները բոլոր հավաքում եմու տանում եմ,Վարարակնի ակունքի մոտ բաց եմ թողնում...Հետո Վարարակն աղբյուրն այնպես էհոսում քարերիվրայով, ասես բացում ու բարձրաձայնում էհին սեպագրեր։Վաչագան բարեպաշտը ասում է.-Բարեւ... Դու Վարդա՞նն ես...Ասում եմ.-Այո, ինձ տվել են Վարդանի անունը։ Բարեւ։Ասում է.-Պինդ մնալու մի ճանապարհ կա։Ասում եմ.-Ո՞րն է։Ասում է.-Պինդ մնալը։Ասում եմ...Ասում է...Ասում եմ...Ասում է...Ասում եմ.-Այսօր չկա անգամ մի օտար Վաղարշ թագավոր...Ասում է.-Միեւնույն է, ես պիտի դառնայի Վաչագան արքան,որովհետեւ ժողովուրդն արդեն սկսել էր ինձ ստեղծել...Ասում եմ...Ասում է.- Ո՞ւր է ձեր Աղվենի ժողովը։ Արեք։Ասում է.-Ո՞ւր է քո ասպարը։ Տուր՝ տեսնեմ։Ասում է.- Ո՞ւր է քո սպիտակ ձին, սահմանագիծը քաշիրու պինդ կանգնիր... Պարտավը ո՞ւր է։ Խելքդ ո՞ւր է։Ձեռքդ ո՞ւր է։ Զենքդ ո՞ւր է։ Դրանք գտիր,որ իմ տեղը չմոռանաս։ Որ քո տեղը չմոռանաս։Որ քեզ գտնես։ Գյուտականը ո՞ւր է։Ասում եմ.-Ծարավ եմ։ Խիստ ծարավ։Ասում է.-Արի գնանք, Անահիտ աղբյուրից ջուր խմիր...Ասում եմ...Ասում է.- Պինդ կացեք։ Պինդ մնալու մի ճանապարհ կա։Այդ ճանապրհը Վաչագան Բարեպաշտն է։Ասում եմ...Ասում է ու գնում։Իսկ Ցռի քաղաքը հիմա Ցորն է։ Երեկ այնտեղ թուրքերը սպանեցին պահակին ու ավերի-ավարի մատնեցին՝ չհրամայված զինվորների չտեսնող-չտեսնող հայացքի ներքո։ Սա ինչու հիշեցի հանկարծ։ Պարզապես չի մոռացվում։ Վաչագանին տեսա, հիշեցի։Վաչագան։ Սուտ է հեքիաթիԱնահիտը,ճիշտը հեքիաթից դուրս ապրող Անահիտն է,որի անունը Շուշանիկ է։Չէ՞...Որից դու աղջիկ ունեցար՝Խունջիկ դրեցիր անունը(խունջիկ-մունջիկ հարս ու աղջիկ)։Թումանյան Հովհաննեսըքո ժամանակակիցն էլ է,չէ՞։Իսկ Գյուտականում (որը չի մնում)դեռ ապրում է այն աղջիկը որբուկ,որ այնքան անուշ, անուշ հեգում էրայբուբենը մեր, որ այնքան անուշ սաղմոս էր երգում,որ պնակիտի վրա նորընծաիրարու բերեց տառերը հայկյան.-Վաչագան արքա, հայր մեր բարեպաշտ...Դու համբուրեցիր ճակատը նրա ու քո աղջկա (որ դեռ չէր ծնվել)անունը նրա անվան մեջ ծաղկեց...Ստեփանակերտս ո՞րն է։ Վարարակն։Ահա՝ Քարը,որի վրա շնչում են տաք տառերը մեր անպաղելի։Քո արյան մեջ պահիրդրանք,որ սիրտդ միշտ տաք լինի։ Ահա քարը.«Շինվեց ի ցուցումն Վաչագան ԲարեպաշտիԻ. Թ. ՆՂԵ»։Շնորհակալ եմ,Քարը չէ քարը։Եվ քարն արդեն սկսում է երգել քաղցրիկ.- Ծարավ եմ, ջուր, տո Սասնա ծուռ...Ինչ անեմ քար,որ քո միջից աղբյուրհանեսՎարարակն...Քար , ի՞նչ անեմ...-Ծարավ եմ, ջուր, տո Արցախա ծուռ...Վաչագանին նախ Աստված երեւաց, ապա տեսիլն այն երանական, որ իրական էր այնքան ու ցավի պես շոշափելի։ Մեսրոպյան տառերը լուսագիր ու ճառագայթուն, ասես ոսկեձույլից լինեն, մեկ-մեկու եկան, ու Հայոց Արեւելից կողմանց արքան նորից կարդաց Գյուտ Կաթողիկոսի թուղթ-ուղերձը՝ հղված Վաչեին. «ԵՐԱՆԻ ՔԵԶ ԵՎ ՆՐԱՆՑ, ՈՐ ՄՈՏ ԵՆ ՔԵԶ։ ԹՎՈՎ ՔԻՉ ԷԻՐ, ԲԱՅՑ ԲԱԶՄՈՒԹՅԱՄԲ ԱՆԹԻՎ ԴԱՐՁԱՐ, ՍԱԿԱՎ ԷԻՐ ՀԱՅՏՆԻՆԵՐՈՎ, ԲԱՅՑ ՈՉ. ՀԱՅՏՆԻՆԵՐՈՎ ԱՆԹԻՎ ԴԱՐՁԱՐ։ ՔՈ ՆԻԶԱԿԸ ՀԵՍՈՒԻ ՆԻԶԱԿՆ Է, ԻՍԿ ՔՈ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՍՏԾՈ ՍՊԱՐԱՊԵՏԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԻՆ, ՔՈ ՓՈՂԻ ՁԱՅՆԸ ԱՅՆՊԵՍ Է, ԻՆՉՊԵՍ ԱՍՏԾՈՒ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻ ՓՈՂԻ ՁԱՅՆԸ. ԱՍՏԾՈՒ, ՈՐ ԻՋՆՈՒՄ Է ՆՐԱ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ»...Երեւաց տեսիլը։ Տարիներ հետո Վաչեի փոխարեն փոշմանեց Վաչագանը՝ հիշելով, որ Պերոզի դեմ տարած հաղթանակներից հետո, երբ թագ ու թագավորությունից հրաժարվեց ու միանձնացավ անապատում, մենարանվեց, իր հետ վերցրեց միայն Ավետարանը, որի համար եւ իր կենավայրը անվանվեց Ավետարանոց...Ինչո՞ւ փոշմանեց. որ մոռացավ Ավետարանի հետ վերցնել նաեւ... նիզակը... Իրենը, ոչ Հեսուի։Տեսիլը տեւական եղավ։Եվ Արքան աչքերը նետեցսարերին,տեսավ՝ սար ու ձոր,ծաղիկ ու խոտԱնահիտի երգած երգերն են։Եվ Արքան իր սիրտը նետեցճամփեքին,տեսավ ամեն կածան, շավիղերազներ են,որ դեռ ինքը պիտի ապրի։Եվ Արքան փորձեց ելնել,տեսավ՝ լեռներն էլ ելնում են իր հետ,տեսավ՝ ձորերն էլ ելնում են իր հետ,տեսավ՝ ճամփեքն էլ ելնում եմ իր հետ,անմեկնելի է, տեսավ, պահը սուրբ,խոնարհվեց, որ ջուրխմի ակունքից,ակունքն իսկույն չորացավ-ցամքեց,երկարեց ձեռքը, որ ծաղիկ պոկի,ծաղիկն իսկույն չքացավ-կորավ...Առեղծվածները ի մի ժողվեցին,եւ Հայոց Արեւելից կողմանց Արքանաջը մեկնեց,որ երկրային հրեշտակըկարդա այնտեղ խորհուրդն օրվա,անլուծելի հանգույցները մեկ-մեկ բացի։Ափի մեջ նրաբոց էր հուրհրում, ափի մեջխոյանում էին,վեր էին ելնում վանք ու մատուռներ,եկեղեցիներ՝ օրերի թվով,անվամբ օրերի-Արեգ ու Անի, Երեզկան, Վանատ,Ծմակ ու Մանի,Նպար ու Ասակ,Ցրոն ու Գրգուռ...Եվ ամեն մեկը՝ Աստծո մի դուռ...Եվ դողդողում էր ձենն հրեշտակի՝երբ որ Ավելյացամսին էր հասել,երբ որ հեգում էր բառը՝ Եղջերու...Եվ վերծանվում է օրը ափի մեջ։Մռակած սարի ծմակների մեջկա մի Եղջերու,որ խռովել է քարից ու հողից,զանգակ ջրերի, խոտ ու թփերից,ծաղկից ու երկնից,արեւից, լույսիցեւ մեկ-մեկ ձգվող բառաչը նրա,աղերս է՝ հղված Սուրբ Վաչագանին.-Եկ, ծմակի հետ ինձ հաշտեցրու...Երա՞զ է սա։Ոչ։Բայց, ինչո՞ւ ինքը՝ Վաչագանը հաշտեցնի։ Ինչպես։Ինքը՝ Աստծո Սպարապետը նոր,Աստծո տունն էբարենորոգում,մոմեր էվառում։ Կերտում է խաչքար։Եվ հանկարծ՝ջուրը շուրթին չհասած՝ ցամաքում է։Եվ հանկարծ՝ երկնքում հավքի թեւերը փակվում են։Եվ հանկարծ՝ զանգակը ձեռքը չհասած, հալվում-կորչում է։Եվ հանկարծ. -Եկ, ծմակի հետ ինձ հաշտեցրու...Գիտե աշխարի արհեստներն ամեն։Հայոց դաշտերը, այդ նրա գործած գորգերն են խաչվառ՝ուրվագծերով մեր սեգ սարերի։-Խոսիր հրեշտակ...«Պարտավից վերեւ, վերեւ, շատ վերեւ,Մռակած սարի ժայռոտ մի ծերպին,կա մի որձաքար,որ, թեպետ քար է,բայց գարուն-ձմեռ կանաչ է լինում.հավքի թեւերով կարող է թռչել,ծաղկի թեւերով կարող է բուրել,գարնան խնդությամբ կարող է բացվել,ցավի տրտմությամբ կարող է խաչվել,առվորեն երգել,ծառորեն շյուղ տալ...Եվ դա հրաշք չէ,եւ տեսիլ չէ դա...Պարզապես հեռու-հեռավոր մի օր,հաղթանակներից հետո փառավոր,Առանն այստեղ է, այս քարին է իրՆիզակը դրել...Այդ մասին գիտե միայն Եղջերուն։Եվ նիզակով է քարը միշտ կանաչ,եւ նիզակով է քարը միշտ խոսուն,եւ նիզակով են պահվում ծմակումջուրը,Եղջերուն,խոտը,աշխարհը...-Վաչագան արքա... Սուրբ ու բարեպաշտ,ելիր, կառքերը արեւազօծիր,կապիր զենք, ասպարեւ արքունական շքախմբերով՝հոծ ու բազմազան,խաչ ու խաչվառովճանապարհ ընկիր դու թագուհու հետ։Քեզ սպասում է հայոց Եղջերուն՝հայացքի ներքո Մռակած սարի...Գնա ու փնտրիր գիշեր ու ցերեկ,անդուլ, անդադար,անվերջ,անվախճան,մինչեւ քո առաջ կելնի-կկանգնի ցավի եղջերուն,մինչեւ Մռակած սարին կլքիմռայլը նրա,մինչեւ Արացախա անուշ աշխարհիարեւը՝ թառած եղջերվածառի, բարձրիկ ոստիկին,կգա ընդառաջ-Եղջերուի տաք, հաստատ քայլերով...Գտիր, Եղջերուն գիտե ամեն ինչ...Անձրեւի լաց կա նիզակի վրա. քարը չի թողնում, որ ժանգ մոտենա,արեւի խինդ կա նիզակի վրա. քարը չի թողնում, որ ժանգ մոտենա,դարերի շունչ կա նիզակի վրա. քարը չի թողնում, որ ժանգ մոտենա,կարոտի բույլ կա նիզակի վրա. քարը չի թողնում, որ ժանգ մոտենա,Առանի ձեռքի հետքն է նիզակին. քարը չի թողնում, որ ժանգ մոտենա,եղջերվի աչք կա Մռակած քարին. աչքը չի թողնում, որ ժանգ մոտենա...Եղջերուն, ահա, իր գլխի վրա՝ հպարտ, գեղեցիկ,առել-պահում է, սուրբ-սուրբ պահում էՄռակած սարի նախշուն ծմակիկրկնակը սուրբ՝քարով ու հանդով,որ, երբ հանդիպի Վաչագան արքան...Բայց ինչպե՞ս գտնել Եղջերուն։Եվ քանի չի գտել՝ ջուրը կցամաքի, երբ փորձի խմել,աշխարհում ոչ մեկի ծարավը չի մարի ոչ մի աղբյուր,ոչ մի ծաղիկ ոչ մի սիրահարի ձեռքում չի ժպտա...Վաչագան արքան վռազեց Անահիտի մոտ, նրան պատմեց երանական տեսիլի մասին, որ մեկնում էր նրան հրեշտակը, լսելով խորհուրդները խորհրդատուների ու մարգարեների, ճանապարհ ընկավ...Յոթ օր, յոթ գիշեր արցախական աշխարհում շրջեց իր զորքերով ու շքախմբերով...Հոգնեցին բոլորը հայոց դժվարին ճանապարհներին։Իսկ Եղջերուն չկար ու չկար։-Թագավորն ապրած կենա...,- փորձեցին խոսել սպասավորները։Վաչագանն առանց լսելու, ամեն ինչ հասկացավ ու ասաց.-Վրանները խփեք այստեղ, իսկ ես գնամ մենակ փնտրելու։-Ես քեզ մենակ չեմ թողնի,- թախանձեց Անահիտը։-Լավ,-ժպտաց Վաչագանը,-գնանք։Ու շարունակեցին փնտրել։Անահիտը ծարավել էր։ Հանկարծ նրա ճերմակ ձիու սմբակների տակ մի ծաղիկ ճմլկոտեց առավոտյան ցողի ու շողի մեջ ու ասաց պաղատական ձայնով.-Ես քո ծարավը կկոտրեմ, Անահիտ...Անահիտը ձիու սանձը մի փոքր ձգեց։ Ձին կանգ առավ։ Վաչագանի ձին, որ միշտ համընթաց էր գնում ճերմակին, եւս ոտքը կախեց.-Ի՞նչ է եղել, Անահիտ...-Ծաղիկը... Ծաղիկը... Տեսնո՞ւմ ես... Խոսում է կարծես...Վաչագանը ոչինչ չէր նկատել։ Եվ կարծելով, թե Անահիտի հոգնածությունն է նրան պատրանքի մեջ գցում, իջավ ձիուց եւ առաջարկեց նույնն անել թագուհուն։ Անահիտը մի ոստյունով իջավ ճերմակից ու մոտեցավ ծաղկին։ Ծաղիկը հովից մի թեթեւ թեքվեց... Հով չէր դա, Անահիտի տաք շունչն էր։ Թերթերը բացեց ու ժպտաց ծաղիկը։Միանգամից մեկ-մեկու ետեւից, միաժամանակ գրեթե, սկսեցին բացվել հազարավոր ու հազարանուն ծաղիկներ։ Անահիտի շունչը որտեղի դիպչում էր, գարուն էր ծագում։ Դաշտը շատ շնորհակալ եղավ նրան։ Իսկ այն ծաղիկը, որ կպել էր Անահիտի ձեռքին ու բուրում էր, նորից սկսեց խոսել.-Տեսնո՞ւմ ես, ջուր կա կոկոնիս մեջ, խմիր... ծարավդ կանցնի...Անահիտը, սակայն, թեկուզ շատ էր ծարավ, ուզում էր այդ ջուրը զիջել Արքային։-Վաչագան, դու ավելի ես ծարաված... Խմիր...,- ասաց։ Արքան սիրալիր ժպտաց։ Ժպիտն ասում էր.-Խմիր, սիրելիս եւ իմ ծարավն էլ կանցնի... Անահիտը ծաղկի բաժակին խոնարհվեց, խմեց մանանայի բույրով օծված ջրիկը եւ, երբ ուզում էր հայացքը բարձրացնել , ծաղկի մեջ երեւացին Եղջերուի աչքերը։-Եղջերո՜ւն,- ուրախությունից ճչաց Անահիտը։-Որտե՞ղ է, ո՞ւր է...,- Վաչագանը վեր թռավ։Բայց դա մի պահ էր։ Հետո ծաղիկը նորից լեզու առավ ու Անահիտի ականջի տակ շշնջաց.-Իմ արմատները խորն են, շատ խորը, Առանի սրտի մեջ, հին-հին դարերում... Ես գիտեմ՝ որտեղ է Եղջերուն։-Ասա, խնդրում եմ, որտե՞ղ է...-Յոթ օր, յոթ գիշեր պիտի ճանապարհ գնաք... Ցամաքած ու անջուր այս վայրերով... Ոչ մի աղբյուր ձեզ ջուր չի տա, քանի Եղջերուն խռով է աղբյուրներից ու ծարավ... Յոթերորդ գիշերվա վերջին, երբ արեւի առաջին շողը կերեւա, անդրանիկ շողի մեջ էլ կհայտնվի Եղջերուն...Ու ձգվեցին նորից ճամփաները։Անցան յոթ օր ու յոթ գիշեր։Եվ դեռ խոսքը չէր վերջացրել Անահիտը, երբ ձիերը կանգ առան։ Նրանց ընդառաջ էր գալիս մի գեղուղեշ ծառ, ամենաբարձր ոստի վրա՝ լուսնթագ մի արեւ...Ծառը մոտեցավ, մոտեցավ...Եվ՝ ի՞նչ...Վաչագանի սիրտը ուրախությունից քիչ մնաց դուրս թռչեր։ Մոտեցող այդ արեւազօծ ծառի տակ երեւաց Եղջերվի գլուխն սքանչելի, ապա սկսեցին շողացայտ վառվել նրա աչքերը...-Ահա, Անահիտ, նայիր...-Բարեւ,- առաջինը խոսեց Անահիտը,- բարի լույս... Եղջերո՛ւ...Եղջերուն փորձեց անցնել անպատասխան, որովհետեւ խռով էր աշխարհից։ Այս անգամ Վաչագանը ձեն հանեց.-Ողջույն, Եղջերու... Գեղեցկության անմեռ ոգի...Եղջերուն դանդաղաքայլ հեռանում էր արդեն, երբ նորից թախանձագին նրան հասավ Անահիտի կերկերուն շշունջը.-Մենք փնտրում ենք նիզակն Առանի...Առա՛ն։ Իսկապես, Առանի ձայնի ելեւէջները կան Վաչագանի ու Անահիտի շշուկներում ու, դա ցնցեց Եղջերուին։ Եղջերուն կանգ առավ։ Ետ շրջեց իր գլուխը, թաց ու խոշոր աչքերով ոտքից գլուխ չափեց կարմիր ու ճերմակ ձիավորներին ու... Կրկին Անահիտի ձայնն էր, որ հնչեց.-Մենք քանի դար է՝ փնտրում ենք քեզ, Եղջերու...Եղջերուն մոտեցավ նրանց ու ավելի մոտիկից Վաչագանը տեսավ նրա գլխի ծմակը։ Նույն ինքը՝ Մռակածի անտառը... Մռակածի մի ժայռածերպի վրա, ահա, նշանն այն քարի, որի վրա արեւի տակ պսպղում է նիզակը...-Նայիր, Անահիտ, նիզակը, տես... Փայլում է... Հիշո՞ւմ ես, թե դա որ տեղանքում է...-Հիշում եմ, Վաչագան, գնանք...Նրանք ետ են շրջվում, որ հեռանան, Եղջերուն նստում է նրանց ձիերի ճանապարհին՝ իրենով փակելով ուղին...-Սա ի՞նչ բան է...,- մտորումների մեջ են ընկնում Արքան ու Արքայուհին...-Ես հոգնած ու ծարավ եմ,- խոսում է Եղջերուն,- Աստված ինձ ուժ էր տվել՝ քայլել ու ապրել մինչեւ ձեզ հանդիպելս, իսկ հիմա միայն դուք կարող եք փրկել ինձ... Ծարավ եմ...-Բայց Արցախական աշխարհի բոլոր աղբյուրները ցամաքել են...-Այո, ցամաքեցին, որովհետեւ ես խռովեցի նրանցից...-Ինչո՞ւ...-Ես զայրանում էի, երբ Առանի նիզակը քարի վրա երկար էր մնում...Վաչագանը իջավ ձիուց, իր հզոր ձեռքերով գրկեց Եղջերուին ու մոտեցավ Անահիտին։ Անահիտը սկսեց համբուրել Եղջերվի աչքերը։ Հուզմունքից նրա աչքերը ջրակալվել էին... Անահիտի աչքից արցունքի մի մաքուր-մաքուր ցող կաթեց Եղջերվի դնչին ու նա փոքր-ինչ վերագտավ իրեն...Ծարավել էին Վաչագանն ու Անահիտն էլ... Ձիերն էլ... Ծարավից տոչորվել էր Արցախական աշխարհը։ Այս էլ՝ քանի օր ու գիշեր է, հայոց աղբյուրները խռովել են...Մի արահետ եւս ոլորվեց եւ Վաչագանի ու Անահիտի դեմ սկսեց փայլփլել Առանի նիզակը, որը միայն մի կրկնօրինակ ուներ, այն էլ գտնվում էր հրեական առաջնորդի ու զորավարի ձեռքին... Վաչագանը մոտ վազեց անհամբեր, վերցրեց նիզակն ու համբուրեց խոնարհաբար. Անահիտը նայեց ակնապիշ եւ նկատեց, որ կանաչ, լուսարձակ քարի վրա խաչ կա՝ ասես քանդակված Աստծո ձեռքով... Նրանք խոնարհվեցին ու համբուրեցին նաեւ այդ խաչը։ Մրմնջացին.-Փրկեա աշխարհն հայոց...Անահիտն ու Վաչագանը շուռումուռ էին տալիս նիզակն իրենց ձեռքերում, ուրախանում էին ինքնամոռաց, երբ Եղջերուն նորից խոսեց.-Թող Արքան իր երակների ամբողջ ավյունով ու ուժով արձակի մի նետ... Եվ նետն այդ իր սլացքով ցույց կտա մեր ուղին...Իսկապես, նրանք անանցանելի ճանապարհներին մոլորել էին արահետն իրենց եւ ելքը չէր երեւում։ Վաչագանը պարկուճից հանեց ամենասրածայր նետն ու, հայացքը հառելով դեպի ետդարձի վայրերն իր մանկության, արձակեց նետը։Յոթ օր, յոթ գիշեր սլացավ նետը եւ ապա իջավ սրագագաթ ու տնկվեց հողի մեջ...-Մենք պիտի հասնենք այնտեղ,- խոսեց Անահիտը,- նետն իջել է, կարծում եմ, ուղիղ այն ծաղկի մոտ, որ ինձ ջրիկ տվեց մի կում...-Գնանք...Նրանք շտապում էին ժամ առաջ հասնել խորհրդավոր ծաղկի մոտ, գուցե թե նա մի կաթիլ ջուր տա եւս իրենց։ Իրենք մի կերպ կհամբերեն։ Շատ էին ուզում, որ Եղջերուն ծարավը կոտրի, թոշնում, թորշոմում էր ամեն քայլի։Ոգորումներով ու մաքառումներով լեցուն ճամփան դեմ առավ նետին, որի կոթը դեռ ճոճվում էր...Ձիերը կանգ առան։Վաչագանը փորձեց իջնել ձիուց, հանկարծ երիվարը ծառս եղավ տեղում ու սկսեց խրխնջալ... Անահիտի ճերմակ ձին եւս հետեւեց կարմիրին։ Խրխնջում ձիերը ու ոտքերով դոփում էին գետինը... Նրանց վրնջոցին արձագանքեցին թագավորական զորախմբերը, որ մի կերպ պահվում էին ծարաված հանդերում։Ձայնի վրա նրանք մոտ եկան։Իսկ ձիերը չէին լռում, չէին հանգստանում։-Ի՞նչ է եղել,- մտածում էին Արքան ու Արքայուհին։Եվ այդ պահին նրանց մոտեցավ մի ճերմակամորուս ու ասաց.-Արքան ապրած կենա... Այնտեղ, ուր դոփում են ձիերը ոտքերով ու խրխնջում, հողի տակով հոսող աղբյուրներ կան... Այդ ջրերի ձայնն է, որ գժվեցրել է ծարավ ձիերին...Եվ, մինչեւ ճերմակամորուսը կավարտեր խոսքը, Վաչագանի ձիու դոփած տեղից հանկարծակի մի աղբյուր է բխում...-Փրկվեց Արցախը հայոց... բացականչում են այս ու այն կողմից։Փրկվեց...-Եվ ինչ վարար ակն է...,- խոսեց Արքան։ Վաչագանը գրկում է նորից Եղջերուին ու մոտեցնում աղբյուրին, նրա գեղեցիկ գլուխը ցողում վարար ջրի սառնությամբ։ Բազմությունը մի աչք, մի ականջ դարձած նայում ու լսում էր, թե ինչ է կատարվում, ինչ է ասվում։Անահիտը ափով ջուր էր տալիս Եղջերուին, իսկ Վաչագանը շոյում էր նրա հոգնած ոտքերը։ Վերջապես վերագտնելով իրեն ՝ Եղջերուն, նայելով դեպի ծմակները թավուտ, մի գեղեցիկ ու քաղցր բառաչ արձակեց։Եվ նրա ձայնից Արցախական աշխարհը նորից արթնացավ, հաշտվեց Եղջերուն աշխարհի հետ. նիզակը Առանի ժառանգորդն առել է նորից ձեռքը...Ծմակն առավ իր Եղջերուին։Արցախն իր աղբյուրն առավ։Վաչագանը ձեռքերը իրարու բերեց, բուռ առավ երկու ափով եւ արեւացոլք ջրիկը կաթկթեցնելով մատների արանքով, տարավ դեպի Անահիտի ծարաված շուրթերը.-Այս ակն իմ սրտից է բխում, Անահի՛տ...-Եվ դրա համար այդքան վարար է,- ծարավը կոտրեց Անահիտը։ -Վարարա՛կն... Վարարա՛կն...Եվ աղբյուրը կոչվեց Վարարակն։ Եվ Վարարակնի ափին վերակերտվեցարքայականամառանոց՝Վարարակն...Եվ հրաման տվեց Արքան.-Մռակածի ժայռածերպին Առանի նիզակը պահպանած քարի տեսքով սուրբ խաչքար կերտեն ու դնեն Վարարակնում...Եվ հրաման տվեց Արքան.-Դրանից հետո ոչ մեկը իր տիրույթներում չհամարձակվի նետ արձակել եղջերուների վրա։Եվ հրաման տվեց Արքան.-Վարարակնում կերտել մի բերդ-եկեղեցի, մատուռ մի սուրբ եւ արքայի անվամբ կոչել...Եվ արձակված հրամանն արքայական սղագրվեց, հրամանի ներքո գրվեց. Ամին՝ ՀՕՌ-ի, օրը՝ Գրգուռ։ Եվ Վաչագանի ու Անահիտի սերը եղավ ակն այն վարար, որ բխեց այնտեղ, ուր, սրածայր գլխիկը խրած, ճոճվում էր Վաչագանի արձակած նետը... Առանի նիզակի ծայրին էր մեր գոյության աղբյուրը։ Իսկ Վարարակնի ափին բուսած խորհրդավոր ծաղիկը՝ հեռու-հեռուն գնացող իր արմատներով զարմանահրաշ բույրեր էր բերում հողից ու սփռում շուրջը, նայում ու ժպտում երանական.-Վարարակն... Սիրո՛ ակն... ակն լույսի, հուսո՜ ակն...Եվ արձակված է նետը Առանի։Եվ ես, քանի դար է, գնում եմնետիետեւից։Ինձ սպասում է Վարարակնը միշտ։Արեւին ասում եմ՝ իջնի սարի վրա,որ սարը սար զգա իրեն։Խմում եմջուրը,որ աղբյուր զգա իրեն աղբյուրը,ծնկատեղերս դաջված եմ թողնումմեր կածաններին՝որպես Աստծո առաջ զավակյան իմ խոնարհումը-հորիցս պահված հուշերիս համար։Պագնում եմ ցավս՝Միածին որդուն հղված աղոթքիս այրվող շուրթերով,եւ լույս եմ վառում։Մենք մեր Աստծոսպարապետներն ենք,եւ նկատել եմ՝ դաշտ չունենք,որտեղ խաչքար չլինի,ձոր չունենք,որտեղ չլինի մատուռ,կամ վանք, կամ եխծի...Եվ դրա համար ծաղկամոմերըշատ ենսփռուն մեր հանդ ու ձորում,եւ դրա համարՀայկյան նիզակը ուր-որ խփում է՝ աղբյուր է ելնում եւ ոչ թե... արյուն։Եվ դրա համարերկինքը հավքերի թեւերն է ընկնում,ծառը ընկնում էերակը առվի,պատը քարերին աղերսվում է լուռ,արեւը ձգվում, քաշվում-բերվում է եւ մի հեզ չոփովվանքի պատերինդառնում... ժամացույց։Երեխան վանքի պատով վազում է,վազելիս՝թեւեր են բուսնում ուսերին։ Բուսնում է ժամանակ։Նիզակը բռնում էամուր։Արցախի վրա կրակում են։Գնդակներն անցնում են իմ միջով,ինչպես միջով անձրեւի,ինչպես կապույտի կամ երկնքի միջով,ինչպես միջով զանգակ օդի։Գնդակները կպչում են ինձ ու ընկնումոտքերիս տակ։Ես Դադիվանքի քարակերտ խաչն եմ։Ինձ հնարավոր չէ պարտության մատնել,որովհետեւ այդպես ոչ ոք չի հաղթում,որովհետեւ չեմ ուզում, որ աշխարհումպարտություն լինի։Ցավը ճամփեքից երկար է անչափ։Երկնքով թռչում է իմ լեռը,հավքերից էլ բարձր-բարձր,հավքերից էլ վերեւ-վերեւպտույտներ է գործում ահա։Երազս պոկվում է հանկարծթեւերից նրաեւ, որպես մի թեթեւ-թեթեւփետուր,գլորվելով ու թռչելով գալիս,իջնում է ուղիղ իմ ձեռքի վրա։Վերցնում եմ փետուրը։Հետո աչքերս տեղավորում եմաղեղի վրաՀայկ Նահապետիու ձգում ամուր, ձգում ու ձգումու արձակում եմդեպի գալիք ու անցյալ,դեպի անցյալ ու գալիք։Ու գնում եմ ես իմ արձակած նետի ետեւից։Որ նիզակի ծայրին չճոճվի հողս։«ԹՈՒՂԹ ՎԱՉԱԳԱՆ ԲԱՐԵՊԱՇՏԻՆԳՐՎԱԾ ՎԱՐԱՐԱԿՆԻՑ, 1991 ԱՄԻ1500տարի է, թե՝ դար,քո մասունքներըՋրվշտիքում սուրբլույս են արձակում։ Եվտեսիլքները,Աստծո ամեն, ամեն օրհնված օր,իջնում ենԱրցախ աշխարհից միտվողձիգ գմբեթներին.իջնում են՝կառքով երկնայինների,ճարմանդված ծաղկով ոսկեծուփուվառ,խաչ ու խաչվառով,օրհնաբանությամբսաղմոսանվագ...1500տարի է, թե՝ դար,ես փնտրում եմուչենգտնվումգմբեթները այն աստվածածոցիկ,որ ելնում էինԳանձակ ու Պարտավ,Բայլական, Խաղխաղ,Փայտակարան,Վաճառք, Գյուտական,Տիգրանակերտեւ այլբերդերից բազմերանելիԱրեւելից կողմանց Հայոց,ու նրանց տեղըերկրում Արցախիդատարկ էեւ չի լցվում ոչնչով։Քեզանից հետո տվի՛ն երկիրը,Վաչագան արքա,տվին մաս առ մաս,տվին մազ առ մազ,ծախեցին հաճախու «ոտքի կոխան դարձրին ամենքի»,ամեն քոչվորի,եւՎարարակնըողբ է, ջրվշտի՜ք...Ո՞ւրէ Եղջերուն,գուցե նա՞ ասի մի կրկին անգամ,թեինչպես անել,որ քիչ մեղմանաբարքըվայրենու։Մեր միջնադարյանհզորբերդերիճյուղարձակումն աստվածաշնորհվերընձյուղվում էՀակոբավանքով, Ամարասով մերուդեռճամփա կա, որ կարողանանքգալ-վերադառնալինքներս դեպի մեր խորքն ուդեպի մեզ,որքեզ հետ մեկտեղնստեմՏիգրանի զինվորաց ձեռքովտնկվածՍոսու տակ-հովտում Ամարաս,քեզ հաղորդելուայնքա՜նբաներ կան։ Այնքա՜ն անցք ու դարձ։Գիտե՛մ,դու գրի տիրավոր եղար,գիտե՛մ,քո շինած վանքերի վրա ու մատուռների, խաչ ու խաչքարի,գրեր ենանթիվ,գիտեմ՝մեծագույն հաղթանակը քո թագավորական եղել է «Այբը»,որ դու լսել եսքո ծնկին դրած մանկան շուրթերից՝Ամարասում կամ Գյուտականում հին...Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ ինքդ էլ մոռացար հաճախ,որայդ բողբոջուն գրերի կողքին՝դրանք պահելու-փրկելու համար,թողնեսպատկերը լարված նիզակի...Նիզա՜կնԱռանի։Գրերի միջից հանել ենք մենք այն,հանել ենք մենք այն եղջերուների հայացքի միջից,մեր ցավի միջից.եւ նորից հայոց բարձրիկ աշխարհումավեր է, արյուն, կական է ու ողբ։Մեզ հետ ելնում են եւ քարերը մեր,մեզ հետ հառնում են եւ ծառերը մեր,ասում են՝ չարինէլ տուն չենք դառնա,ասում են՝ չարինէլ բուն չենք դառնա,ասում են՝ չարի վերջը հասել է... Արել ենք արդեն ժողովն Աղվենի,եւ ժամն անցել է,խփել է ժամը,եւ ժամը արդեն պարետային է,եւ սպասելու էլ ժամ չի մնում,եւ սպասելը Աստծո առաջմեղանչում է եւմի անքավելի մեղք է ու պատիր։ Վաղուց, վաղուց ես ճանապարհ ընկելԱնահիտի հետ,կարմիր եւ ճերմակ ձիերի վարգը տեսնում եմ արդեն... Եվ ուշանալու համար, խնդրում եմ, հայրաբար ներիր. ինքս էլ, ահա, ճամփա եմ ընկել ասպարս կապածեւ ընդառաջ եմ գալիս քեզ՝ դարձյալԱնահիտի հետ...Սուրբ հանդիպումը՝ Վարարակնի մոտ»։Ես իմ Աստծո անձեռակերտն եմ,եւ իմ արձակած նետի սուր ծայրինհայոց աշխարհումբարձրանում-ելնում-վերընձյուղվում էՏԱՃԱՐՆ ԱՍՏԾՈ։Ես միշտ գնում եմ։Ես միշտ գալիս եմ։ Իսկ մի ծաղիկ խորհրդավոր, խորհրդաշատմիշտ թեքված է Վարարակնիվարար ակին-գրվանի տակ չդրվող լո՜ւյս... 1990թ.