Ծանոթացիր
Վարդան Հակոբյան
Ծանոթացի՛ր, որդի՛ս, Հողն է...Քո առաջին քայլն է այսօր Կրծքին առնում,Վաղը արդեն ոտքերիդ տակՆա ճանապարհ պիտի դառնա:Քնքշանք դիր դու քայլերիդ մեջ,Սեր ու գորով,Հողը, որդիս, քո պապիկն է,Վաղուց է, որ դառել է հող:Ծանոթացի՛ր, որդի՛ս, Հողն է...Քո առաջին քայլը այսօրՆախաբան է՝Իմ չգտած երգի համար,Իսկ մնացած քայլերը քո՝ Ծառ-ծաղիկներ,Վեհ տաճարներ - երկնից բարձր,Որ այնտեղից պապիդ նմանՍեգ լեռների վրայով էլ ձեռքդ մեկնես,Հյուսիսցու տաք ձեռքը սեղմես:Ծանոթացի՛ր, որդի՛ս, Հողն է...Եվ ոչինչ, թե քարը շատ է, Ժայռը շատ է,Առանց դրանԱխր հողը ո՞նց դիմանար Կայծակներին:Իսկ ես արդեն, խոստովանեմ,Որ քո հայրը ես չեմ՝ Հողն է,Իսկ ես ու դու... եղբայրներ ենք...Ծանոթացի՛ր, որդի՛ս Հողն է: