Մենարան Վարդան Հակոբյան

Ռուս ժողովրդին

Վարդան Հակոբյան

Իմ բախտի բոլոր ճանապարհներինՔո սերն՝ ուղեցույց աստղի նման,Լույսեր է փռում,Փռում է երազ,ՋերմությունՈւ հույզ...Դու՝ իմ արմատը ամուր պարուրած հողի արթնացումԵվ իմ շյուղերի երկնամերձ սլացք,Սուրբ երազներիս հիացքը շոյողԵրկնքի կապույտ,Կապույտից ծորող լույսի ներշնչանք:Իմ բախտի բոլոր ճանապարհներինՀավատ է եղել,Ձգտումով հյուսված հորիզոնի կանչ,Քո սերն ուղեցույց,Որ ձյուներում էլ գոհություն տվեց Ծլունակ հունդիս,Ապրեցրեց ինձ՝Տեսնելու մի օր ծաղկումը երգիսԵվ չհատվելը զնգուն ծիծաղիս:Դու ամեն, ամեն, ամեն պահիս մեջԺպիտներ ցանող գարնան բուրվառում,Ամեն պահիս մեջ,Ժամիս, սրտի մեջ ներաճող սիրո Իմաստավորում:Իմ բախտի բոլոր ճանապարհներըՃառագայթներ են՝Գարնանագործված մայր հողի վրա:Ճանապարհներս քեզնից ակունքվող երազներն են իմ,Որ քեզնով ահա թեւեր են առելՈւ քեզնով, քեզ հետԹռչում են դեպի հավիտենություն:Դու՝ քո սիրո պես մեծ, հավերժական,Սերդ՝ քեզ նման, ճամփիս ուղեցույց: