Մենարան Վարդան Հակոբյան

Մենք (Վարդան Հակոբյան)

Վարդան Հակոբյան

Լեռների վրա ուռի չի աճում,Ուռի չեն ծնում լեռները, իրա՛վ...Այնտեղ կաղնին է ձգվում-կանաչում,Շյուղերում պահած պապիս «հո՛ ըրան»։Արմատով ասես ձեւում են շանթեր,Շանթով ամրացած ձիգ կաղնիները։Մենք հո ուռենի չենք կարող լինել,Կաղնիք են եղել մեր նախնիները։