Մենարան Վարդան Հակոբյան

Գարնան սխալը

Վարդան Հակոբյան

Ճանապարհները գնում - գալիս ենանտառի միջով, ծառերը՝ կանգուն,ծառերը՝խրված անդորրության մեջ։Հրաշալի է անտառում, գիտեմ.Մի ծիտ ճյուղերին թառել-երգում է,Մի հավք այս կանաչ, կանաչ գարնան մեջ,չգիտեմ ինչպես, մի չոր խոտ գտել -կտուցին առած,ճյուղեր է փնտրում իր բույնի համար։Մի ծաղիկ զարթնել բոխենու տակ հին,վայրի առվի մեջնայում է իրեն ու չի ճանաչում,տղա եւ աղջիկ մեն-մի ծառի տակխորասույզ եղան կանաչում թավիշու մատաղ խոտի բույրով են շնչում...Հովը ծառերի օձիքը բռնելեւ «ստիպում» է, որ իր հետ երգեն...Օրը անտառում հիանալի է՝թե անգամ ծառ չես,թե խոտ չես անգամ...Ջինջ ու անսուտ է ապրումը ծառի - ե՛ւ մտածումը,ե՛ւ ջուրը,հողը...Ամեն-ամեն ինչ բնական ու թարմ,ամեն-ամեն ինչ պարզ ու անխաթար։Նախանձելի՜ է... Միայն թե՝ ափսո՜ս,ինչո՞ւ ծառերը քայլել չեն կարող։Ես համաձայն չեմ, որ այդպես լինի,դա պիտի փոխել - իսկույն, անհապաղ,դա գարնան դեմ է, դա... շա՜տ է սխալ։Օգնեմ ձեզ, ծառեր՝ միասին քայլենք։