Մի արահետ եմ
Վարդան Հակոբյան
Մոռացվում էր արահետը,Բայց եղնիկը ելավ հանկարծԹավուտներից,Սաղարթներից թափվող լույսի,Փշուր-փշուր ստվերներիԽաղով գերվեց,Զարդեր հագավ հմայքների։Եվ քայլ-քայլի կենդանացա՛վ,Շքեղացա՛վ։Կարոտից թաց աչքերի մեջ ԱրահետիՓայլեց հուրը երջանկության։Անտառն այնպես հմայո՜ւն էր։Ես այդ պահին դարձել էիՊայծա՜ռ, պայծա՜ռ մի արահետ,Եվ ինձանով Քայլ էր անումԲարությունը ողջ աշխարհի։