Հավատիս գույնը
Վարդան Հակոբյան
Ես իմ սենյակի լույսը վառում եմՈւ շշնջում ինձ՝Խավարը սո՛ւտ է։Հետո ես երկա՜ր, անհա՜գ նայում եմՄայթին լույս ցրող իմ լուսամուտին.Գիշերը սուտ է։ -Խոհերս ինձ հետ հեռու են գնումՈւ աչքերիս մեջՄի պարզ ու անսուտ երգ է նկարվում.Երգ, որ ճամփորդի՛,Ճամփի՛ մասին է,Երգ, որ ցուպի պես վաղուց մաշվում էԱշխարհի անմաշ ճանապարհներին,Երգ, որ գիշերվա ճամփորդի հե՛ւք է, Գո՛ւյն է հավատի.Լույսից պայծառ է հույսն առավոտիԵվ հաղթանակը լույսի՛ն, բարո՛ւն է։. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Շնորհակալ եմ՝ լույսս վառվում է։