Մենարան Վարդան Հակոբյան

Մի թութակ պահիր

Վարդան Հակոբյան

Բառերը մարած ձայներ են հուշում,առօրյայի մեջ լուծվելով որպեսցամաքող ջրեր։Հին է երդումդ,մաշված՝ գոտու պես.կարող ես մի օրինձ ոչինչ չասել։Ես պատրաստվում եմ, որ ջրին ձուլվեմ,ես պատրաստվում եմ, որ քարին ձուլվեմ,եւ ինձ ետ պահողխոսքերը չկան։ Չեն էլ հարկավոր։Գուցե դու չէ, որ իմ այս բառերըպիտի լսեիր,գուցե ուրիշն է,բայց ո՞վ ստիպեց, որ այդ ուրիշը դու՝ ինքդ լինես։Ես այս աշխարհիցդժգոհ չեմ բնավ։ Սա ի՞նչ աշխարհ է.մի թութակ պահիր,սովորեցրու հարկավոր բառեր եւ` անունը քո...Իսկ ինձ ճամփու դիր, իսկ ինձ թող՝ գնամ։Որտե՞ղ է զանգի լեզվակը՝ քաշեմ,ինքս իմ զանգով ավարտվեմ, քաշվեմ։