Այս քարի վրա
Վարդան Հակոբյան
Այս քարի վրա մանկան ծիծաղ կա,կամ՝ պիտի լինի,համբուրիր քարը։Այս քարի վրա բույն հյուսող ձեռք կա,կամ՝ պիտի լինի,համբուրիր քարը։Այս քարի վրա քանդակ ու տառ կա,կամ՝ պիտի լինի,համբուրիր քարը։Քարը զինվոր է, որ տուն է դարձել,կամ՝ չի դառնալու,համբուրիր քարը։Երբ չեն հավատում պատմությանը քո,աչքերը խոթիր,վկայիր քարը։Այս քարի վրա հավերժություն կաեւ՝ միշտ կլինի,համբուրիր քարը...