Մի մարդ իր համար
Վարդան Հակոբյան
Մի Մարդ իր համար գնում է ճամփով.Ծառը խոսում է - պատասխան չկա,Սարը խոսում է - պատասխան չկա,Անկանգ գնում է խավարի միջով,Անկանգ գնում է արեւի միջով,Եվ չունի «բարեւ» ու «բարով տեսանք»,Եվ հրաժեշտի ոչ մի խոսք չունի.Սիրտը արնում է ձյուների միջին,Թեւը արնում է ձյուների միջին,Ու գոհ չէ երբեք, դժգոհ չէ երբեք,Երբեք չի լալիս, չի կանչում երբեք,Տեսել է կյանքում հազար մի ավեր,Եվ հազար անգամ խաբվել ու խաբել,Եվ չի հավատում հիմա ոչ ոքի,Ոչ մեկից ոչինչ չի ուզում լսել,Չի ուզում խոսել, չի ուզում ասել,Գնում է նա իր խռովքի միջով,Գնում է նա իր տանջանքի միջով,Կուշտ է ամենքից - ոչինչ չի ուզում,Գնում է, գնում, հեռվի մեջ սուզվում.Գլխից վեր՝ ցավեր, ոտքի տակ՝ ցավերՈւ չհասկացված, խռով ամենքից,Ինքն իր սերը ուսերին առած,Ինքն իր ցավը ուսերին առած,Մի Մարդ իր համար գնում է ճամփով։