Մենարան Վարդան Հակոբյան

Դու զուլալ նայիր

Վարդան Հակոբյան

Դու զուլալ նայիր թախծոտ երգերիս,Եվ իմ երգերըՔոնը կլինեն,Իմ մեկնած ձեռքը սեղմիր դու ջերմին,Եվ դու կունենասԵվս երկու ձեռք։Օրը քաշվում էԱնարդարորեն վաղ,Եվ իր շան վրա տերը հաչում է,Եվ երկվությունը շղթա է վզի,Որով աստղերն են ագուցվում անգամ։Դու իմը եղիր։Քո մեկնած ձեռքի մատները մեկ-մեկ համբուրում եմ ես,Քո սիրուց ցաված աչքերը մեկ-մեկ համբուրում եմ ես,Եվ դանդաղ-դանդաղ վերադառնում ենԿորած ձեռքերս, կորած աչքերս,Որոնք պայծառ են մնացել ասեսՏնավեր որբի հուշերի նման։Իմ ցաված աչքեր...Իմ ցաված ձեռքեր... ինչքա՜ն իմն են։Ես իմ աչքերը՝Չարը խափանող հուլունքներ որպես,Խավար գիշերվա սնարից կախում Ու ձայնիդ վրա գալիս եմ դեպ քեզ...Ես քեզ տեսնում եմ ցավիս աչքերով,Իմ ցավի վրա բյուր-միլիոն աչք կա։Քո թեւերով է բացվում իմ ճամփան,Ճամփաս համբույր է աչքերիդ վրա։