Մոլոր պահ է
Վարդան Հակոբյան
Մոլոր պահ էԺայռի շուրթին.Քարը դիպավԺիր առվակիՎարդոտ երգին։Մոլոր պահ էԵրկնի ծերին.Խարը դիպավԻմ երազիԿապույտ լույսին։Մոլոր պահ էԴաշտի վրա.Խոսքդ դիպավՀուշածաղկիՏաք բուրմունքին։Մոլոր պահ էՍրտիս վրա.Փուշը դիպավԹիթեռնակիՊուտ-պուտ թեւին։