Մենարան Վարդան Հակոբյան

Անհայտություն

Վարդան Հակոբյան

Միանգամից մութը ընկավեւ պաշարեց գիշերը սեւ.ես մենակ եմ,մենա՜կ այնքան.ինձ լքել ես դու, ամենքը,ինձ լքել եմ ինքս անգամ։Եվ հանկարծ սեւ մութի միջովմոտենում է մի ճերմակ ձի.ճերմակ ճրագ,ճերմակ կրակ,դաշտից ելած ձյունի ալիք,ճերմակ սամում, ճերմակ մրրիկ։Ինձ առնում է թամբի վրա,թռչում, գնում, անհետանում.մութի միջով,սեւի միջով,վշտի միջով, ցավի միջով...Տեսնես ո՞ւր է նա ինձ տանում։