Նոստալգիա
Վարդան Հակոբյան
Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆԵրբ մանչուկ էի երկու տարեկան եւ օրորոցում կապկպվածլալիս էի, հարեւանի աղջնակը, որ մեր տանն էր այդ պահին եւինձանից մեծ էր ուղիղ յոթ րոպեով,սկսեց մեծավարի օրորել ինձ, անգամ համբուրեց լացած աչքերս։Չեմ մոռանա։ Դրանից հետո եկած մյուս բոլոր սերերս, միանշանակ, սուտ էին: