Մենարան Վարդան Հակոբյան

Նախածաղիկ

Վարդան Հակոբյան

Ես միշտ մեկնում եմ այնտեղ, ուր ապրում էմենակությունը։ Ոչ մեկը իրականում ինքն իրմեջ չէ, բոլորը թափառում են իրենցիցդուրս, եւ, հետեւապես, բացառվում է հանդիպումը որեւէ մեկի հետ։Երբ նայում էի չերեւացող հեռվին, հանկարծ զգացի, որ սիրում եմ։ Անսահմանությունը միշտ սահմանից այնկողմ է, եւ աստղագիտությունը սկսվում է սիրահարների աչքերից։Իսկ քո աչքերի մեջ կա մի գաղտնիք, որ, երդվում եմ, քեզ ստեղծող Աստվածն անգամ չգիտե։Թեեւ ես միշտ նվագում եմ քնարի չունեցած լարերիվրա, այնուամենայնիվ, Ամփիոնը չեմ, եւ գիտեմ, որ սուտ ենանգամ Թեբեի պարիսպները։ Երբ համբուրում եմ շուրթերդ, աշխարհիբոլոր ծաղիկներն այդ պահին իմն են դառնում։Տերեւն ընկնում է ծառից՝ ձայնս է։ Ես տեսել եմծաղիկն ինչպես է ինքն իրեն պարզում արեւին։ Որ երկինքըչծանրանա թռիչքում։ Լույսը չտամկանա։ Խոսքըչլերդանա։ Եվ ծովը կարողանա հասնել գետերի ետեւից։Վշտի պահերին աչքերս շատանում են։ Ծառը բարձր է ինքն իրենից, միայն թե երկնքում ծաղկած ճյուղերը չեն երեւում։ «Զանգից-զանգ պարաններ կախեց, պատուհանից պատուհան՝դրասանգեր եւ շղթաներ՝ աստղից-աստղ»,ու դրանց տակ պարում է ինքը՝ Արթյուր Ռեմբոն՝ «անմեղությունից լալով»։Երկինքը սահում է ամպերի վրայով։ Եվ լեռն՝ անդալուզյան ցուլիճակատով, ընթանում է դեպի թիկնոցը կարմիր ամպերի։ Պահը բացում էաչքերը, իբրեւ կոպերի տակ վերջին առավոտն է լուսացնում հազար ու մեկ գիշերվա։ Խնձորենու ծաղկումը երեխա ծնվելու նման է լինում։Ես ապրում եմ հավերժական անհայտության մեջ, որի դռներինգրված է անհասկանալի մի բառ՝ սեր։ Այն բացվում է դժոխքի եւդրախտի վրա։ Բոլորը, ի վերջո, հեռանում են (նաեւ՝ դու), եւ վերջում մնում է միայն ճանապարհը։Ինչպես կարող եմ սիրել, երբ հնարավոր չէ չսիրել։ Ինչ տաղտկալի է։Ես միշտ մեկնում եմ այնտեղ, ուր ապրում էմենակությունը։ Ոչ մեկը իրականում ինքն իրմեջ չէ, բոլորը թափառում են իրենցիցդուրս, եւ, հետեւապես, բացառվում է հանդիպումը որեւէ մեկի հետ։