Մոռացության թանձր
Վարդան Հակոբյան
Մոռացության թանձր ստվերների մեջ հասունանում ենչգիտակցված գիշերվա մեղքերը,իսկ աղջիկն իր երազների դղյակն ախոռներն է տեղափոխում։Իշամեղուն խրախճանում է,եւ ապագան չի տեսնվում, քանզի չկա հայացք։Սա երանություն է՝ ինքնամոռացության աստիճանի,սա երջանկություն է՝սատանայի ձեռքով մատուցվող թույնի քաղցր գավաթ,որի վրա նկարազարդված են ամենաշքեղ երազանքները։Իսկ դագաղը - վրան սովորական խաչ է դրված, -տարուբեր օդում լողում է, ամեն պահի մեջ՝ բացակա,չունի հանգրվան,քանզի դագաղում պառկած է բանաստեղծությունը -գեղեցիկ՝ ճիշտ եւ ճիշտ Աստծո ստեղծած քո կերպարանքով։Եվ տեսնել էր պետք, թե դագաղի շուրջ ոնց են իրենց պատառոտում,իրենք իրենց երեսները ճանկռոտում՝անհերթ լացուկոծում հալումաշվող սատանաները։(Երբ մեռնում է բանաստեղծությունը, մեղա, Աստված, մեղա,ուրեմն՝աշխարհում մեռնում է ամեն բան, քանզի ի սկզանե էր բանն)։Բարձրացրու հայացքդ, Սաթենիկ, նայիր դարձվորող աչքերին Աստծո,եւ նորից կծնվի բանաստեղծությունը՝ հրեշտակի թեւերի վրա։