Մենարան Վարդան Հակոբյան

Երկրագնդի դաժան պտույտները

Վարդան Հակոբյան

Աչքերս ցավի ընդերքներում խարխափում են,իսկ ջարդված երազների վրա հանգչում ենթեւերըմեռած թռչունների։Ես ինձ սպանել եմ վաղուց եւ սա սուտ է,որ դեռ քայլում եմու մեկ-մեկ էլ երեւում եմ աչքիդ։Բոլոր գետերը, դրանք հուշերի վերադարձն են երկնքից։Տխուր մարդիկ են միայն երկնքին նայում,ուր միշտ չէ, որկռունկների երամ է լինում։ Ես աշնանն եմ նայում երկնքին։Ես մի անգամ եմ միայն՝ կռունկների երամը թռչելիս,մտմտացել ցանկություններսու կատարվել են իմ երազներից մեկ-երկու թեւ։Հիմա քարեր եմ փնտրում, որ իմ նմանակը լինեն գոնե։ Արձանվեմ։Փնտրում եմ հիշողություններով։ Կարմիր պաստառներով մեքենաներըազդանշաններ են տալիսփողոցում, երկար իրարախառն, անընկալելիության աստիճան՝ ջղաձգային(պատերազմը դարանում է, քչերին է հաջողվել հարսանիքի հասնել,ամեն պարվորի ներսում խորը, շատ խորը պահված սեւ արցունքներ կան)Եվ հարսանքատանը զուռնան իրեն ուտում է։ Փչիր, զուռնաչիու թող դեմքիդ վրա պրկված երակներից ուռչիթղթադրամը 5 հազարանոց՝Անահիտ աստվածուհու պատկերը վրան,որ լեզվի վրա թացացրել ու ափով ճակատիդ են դաջելհարսանքավորները՝ խեղ-խելագար պարում։Դանակը ոչ ոք չի հանելու իմ կրծքից,ուր, անշուշտ, հետքեր կան աղջկական անկեղծ, չեմ երդվում, շոյանքների։Խաշամը քշել է քամին ու դեմ է տվելպուրակի անկյունումառավոտյան վաղ խմած ու հայացքը դեպի պատը՝ քնած մարդուն...