Ամենաամառ
Վարդան Հակոբյան
Աչքերը նշեր են խոշոր։ Ձեռքերը ձկներ են-դեռեւսկապույտ ջրից չհանված։Կրծքերը լորեր են - թռիչքի մեջ միշտ,Ժպիտները փունջ են չփնջված ծաղիկների,որ լինում են անմատչելի ժայռերինհայոց։Հարսը շուկայիցտուն է գնում։ Ու երեխա կա գրկին։Ու գրկիներեւանյան ամառն է ծիրանի։ Ու ինքը երեխով չէ,թեկուզ իրեն թվում է։ ՈՒ շոգում է։ Ծիրանի։Ու երեխան իջեցնում է.- Մի երկու ոտք էլ քո քայլով գնա...- Չէ որ չէ...ՈՒ երեխան բերանքսիվայր պառկում է ասֆալտին,Կիեւյան խաչուղու մոտ.ու չի բարձրանա, չի ժպտա, լացը չի թողնի,մինչեւ որ...Ես էլ «լացով» պառկում եմ երեխայի մոտ - բերանքսիվայր.Ձեռքերս տարածած ասֆալտի վրա՝Կիեւյան խաչմերուկի մոտ։ Ամենաամռանը։ Ու դու թեթեւ խփում ես ծնկանդ.- Վայ մամա, էս ինչ են անում, խայտառակվեցինք,չլինի՞ թե մեզ ճանաչի մեկը... Վայ մա...Դու թեթեւ խփում ես ծնկանդու հանկարծ բաց է արձակվում երեւանյան ամառվա տուտը,ու փողոցներում թափվում - հոսում է նուշը,ու փողոցներում թափվում - հոսում են ծիրանները,ու խայտում ենդեռեւս ջրից չհանված ձկները փողոցներում։Որ թիվն էր՝ չգիտեմ։Ամառ էր խիստ։ Անկրկնելի, դաժանորեն անուշ սիրո ամառ։