Մեր ունեցածը
Վարդան Հակոբյան
Մեր ունեցածը մի Քիրս, մի Մռով,Թողնում - գնո՞ւմ ես... Ես իմ հայացքըշրջում եմ քեզնից հավիտյան խռով...Ու չեմ էլ ասում,թե՝ գնաս բարով,ու չեմ էլ ասում,թե՝ մնաս բարով...Ես այստեղ մնամ՝ ծառ եմ դառնալու,ես այստեղ մնամ՝ քար եմ դառնալու...Քանի հայացքս շրջված է՝ գնա,այլեւս ուժ չի մնացել իմ մեջհեռացողների հետքից նայելու...Մատներս կամաց կծկվում են լուռ,եւ մի բռունցքս դառնում է Քիրսը,մյուս բռունցքս Մռովն է դառնում...Իմ բռունցքներովծեծում եմ խղճի դռներն Աստծո...Չբացես, ներիր, Աստված, ինձ ներիր,չբացես՝ դուռը ջարդելու եմ ես...Իմ ունեցածը՝ մի Քիրս, մի Մռով,Իմ ունեցված ինձանից խռով...