Մենարան Վարդան Հակոբյան

Առաջին համբույրը

Վարդան Հակոբյան

(Ռեքվիեմ)Աշխարհում խելագար չէ ոչ-ոք, կամ՝ բոլորն են խելագար,աշխարհում իմաստուն չէ ոչ-ոք, կամ՝ բոլորն են իմաստուն,այս է,եւ մի զվարթ, մի համարյա երեխա աղջիկ՝մի ծաղիկ ձեռքին, ամբոխի մեջ դես ու դեն է գնումու չի նայում,ու չի տեսնում իրեն տեսնող տղաներին,ու իրեն թվում է, թե իրեն էլ չեն տեսնում։Տղան երբ ուզում էր համբուրել,ինքը դեռ ոչինչ չէր հասկանում,ինքը շրջեց դեմքըեւ համբույրը եղավ շյուղերի արանքով ընկած արեւ,ինքը նույնիսկ փորձեց ճիչ արձակել, բայց ստացվեց ընդամենը մի գորովալից շոյանք,իսկ տղան հաջորդ անգամ չեկավ մարտադաշտից,իսկ հաջորդ անգամ տղային բերեցինուհիմա նա այստեղ է - բոլորի մեջ, միայն թե, չգիտես ինչու, անխոս - որպես մարմարե քարասյունը փոքրիկ։Դեհ, ի՞նչ կա որ, երբ բոլորը գնանու աղջիկը մնա մենակ,կմոտենա, ծաղիկն իր ձեռքացողունով կմեկնի տղային,(ավելի ճիշտ կդնի ծաղիկը քարի վրա)առաջին համբույրը աղջիկը կտա սիրած տղային,որ ամենեւին էլ սեւ, մարմարե քար չէ,անհոգ կխլի տղայի ձեռքերիցքարի մեջ արտացոլվածիր երկար վարսերը, որ այնքան շատ է սիրում տղան, ու ետ կնետիսեթեւեթ ու զվարթ մի շարժումով,կծիծաղի խենթ ու մենթ,գրեթե կքրքջա,կկարկաչի՝ զգույշ, որ հանկարծ ծիծաղը չշրջվի դեպի լաց,ու տղային թողած այնտեղ, անկյունում,կվազի նեղ արահետով,համոզված, որ տղան ետեւից վազում է՝ համբուրելով մի ծաղիկ։Աշխարհում իմաստուն չէ ոչ-ոք, կամ՝ իմաստուն են բոլորը,Աշխարհում խելագար չէ ոչ-ոք, կամ՝ բոլորս ենք խելագար։