Մենարան Վարդան Հակոբյան

Մութը հանկարծ

Վարդան Հակոբյան

Մութը հանկարծ վրա հասավ,Թիթեռնիկը էլ ո՞ւր թռչեր...Նայեց, ջրում աստղեր տեսավ,Այդ «ծաղկունքին» փորձեց իջնել...- Ծոցվեմ՝ կապրեմ ծաղկունքի մեջ, -Հավատում է, հույսով է դեռ։Աստղերի դեմ - գիշերն անվերջԹռվռում է մի հե՜զ թիթեռ։